Գործարարը պնդում է, որ 14 մլն դոլար կաշառք է տվել ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին

31/10/2018 schedule23:29

Գործարար Սիլվա Համբարձումյանն պնդում է, որ հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար 2008 թվականին 14 միլիոն դոլար կաշառք է տվել բնապահպանության նախկին նախարար, ԱԺ-ի հանրապետական պատգամավոր Արամ Հարությունյանին, հայտնում է «Ազատություն»-ը:

«8 միլիոնը փոխանցել եմ Դուբայի իր ներկայացրած հաշվին, եւ 6 միլիոնը կանխիկ մաս-մաս տվել եմ Ավագյան Սուրենի միջոցով: Արամ Հարությունյանի հետ ես 2007 թվականին շփվել էի եւ իրենից գնել էի երեք կազմակերպություն: Հետո, երբ որ ես հանքերի անուններ տվեցի, ինձ ասեց, որ՝ էսինչ մարդը էս գումարն ա տալիս, էսինչ մարդը էս գումարն ա առաջարկել, ես ասեցի՝ քո վերջի թիվը ասա, նա էլ ասեց՝ 14 միլիոն: Տվեց Արաքս Դիլանյանի հաշվի համարը, եւ ես փետրվարի 2-ին 2008 թվականի այդ գումարը փոխանցեցի»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Համբարձումյանը:

Նա հայտարարեց, թե կաշառք տալուց հետո լիցենզիան ստացել է, բայց կարճ ժամանակ անց առանց պատճառաբանության այն կասեցվել է: Գործարար կնոջ խոսքով՝ երբ Արամ Հարությունյանից պահանջել է գումարը վերադարձնել, վերջինս փոխարենն անշարժ գույք է խոստացել, հետո դա էլ չի տվել․ «Ասեցի՝ ի՞նչ ես մտածում, ասեց՝ ինչ ուզում ես, գնա արա, ես ոչինչ չունեմ տալու․․․ Այդ հանդիպումից հետո ես անմիջապես 6-րդ վարչություն գնացի, հայտարարություն տվեցի»:

Համբարձումյանը պատմեց, որ Արամ Հարությունյանի պահանջած գումարն ինքը մաս-մաս փոխանցել է Արաքս Դիլանյան անուն-ազգանունով քաղաքացու հաշվեհամարին, նա էլ այդ գումարը փոխանցել է ՀՀ 3 քաղաքացիների՝ Դուբայի հաշվեհամարներին․  «Հայաստանի քաղաքացիները Սեւանի հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանն է, մյուսն իրեն աշխատող Վիկտոր Մարտիրոսյանը: Երրորդին ես չգիտեի: Այդ թղթերը ստանալուց հետո բացահայտվեց, որ երրորդը Արմեն Խաչատրյանն է, որը զբաղեցնում է Արամ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող որեւէ մեկի տնօրենը»: 

Սեւանի հոգեբուժարանի տնօրենը, մինչդեռ, հերքեց իր մասնակցությունն այս գործին․ «Ես նման մարդ չեմ ճանաչում: Խնդրում եմ, էդ հարցով էլ ինձ չզանգեք, չանհանգստացնեք»: 

Ողջ օրվա ընթացքում «Ազատությանը» չհաջողվեց կապ հաստատել պատգամավոր Արամ Հարությունյանի հետ, նա այսօր անգամ Ազգային ժողովի նիստին չէր մասնակցում:

Անցած շաբաթ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, որ պատգամավորներից մեկը կասկածվում է խոշոր կաշառք ստանալու մեջ, մամուլում շրջանառվեց հենց Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի անունը:

Փաշինյանը նաեւ ասել էր, որ այլ երկրներից մեկի արտգործնախարարությունից փաստաթղթի են սպասում:

Սիլվա Համբարձումյանն ասաց, որ գործը վերջնականապես ավարտին հասցնելու համար շուտով Դուբայից նշված երեք քաղաքացիների վերաբերյալ թուղթ են ստանալու․ «Մեր քննչական ծառայությունը ուզում է ճշտել այդ մարդկանց անձնագրերը, որ ուղարկեն: Շուտով դա էլ կուղարկեն»: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Տպել
5089 դիտում

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են