Աշխատանքներ են տարվում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված Վահեի եւ Վահանի առողջ մանկությունն ապահովելու համար

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը համապարփակ աշխատանքներ է տանելու՝ հոկտեմբերի 17-ին Գյումրում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երեխաների առողջ մանկությունն ապահովելու համար: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ խորքային ուսումնասիրել է դեպքը եւ տեսել՝ հնարավորությունը, որ երեխաները մեծանան իրենց կենսաբանական մոր հետ, բխում է փոքրիկների լավագույն շահից:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեպքը տեղի է ունեցել եւ այն արտառոց էր, մենք անպայման սոցիալական համապարփակ աշխատանք պետք է իրականացնենք: Տարբեր դրդապատճառներ ու երեւույթներ ձեւակերպենք, դրանց տանք լուծում, եւ համոզված լինենք, որ այն ճանապարհը, որով գնում ենք՝ ճիշտ է եւ կրկնության ենթակա չէ»,-ասաց Մանե Թանդիլյանը:

Վերջինս նաեւ նշեց, որ սա ուղերձ պետք է լինի նման իրավիճակում գտնվող մյուս մայրերի ու ընտանիքների համար: «Ասել, թե կոնկրետ ինչ աշխատանքի բացակայության պատճառով է այս դեպքը տեղի ունեցել՝ այս պահին հնարավոր չէ: Աղքատությունը բազմաշերտ պատճառներ ունի, աղքատությունը գոյանում է ոչ միայն այն պատճառով, որ չունեն բավարար ֆիանասական միջոցներ, հասարակության տարբեր միջավայրերի, տարբեր դրսեւորումների պատճառ է այն: Այս դեպքում պատճառը միայն սոցիալականը չէր»,-ասաց նա:

Թանդիլյանը նաեւ հայտնեց, որ երեխաների ընտանիքը սոցիալական աջակցության կենտրոնում հաշվառված է եղել, սակայն անհայտ պատճառներով դուրս է մնացել:

Նշենք, որ հեկտեմբերի 28-ին երկվորյակների մայրիկն այցելել էր ոստիկանական բաժանմունք (համաձայն ընթացակարգի) եւ Գյումրու «Երեխաների տուն», որտեղ եւ գտնվում են իր փոքրիկները: Քննիչի եւ Գյումրու «Երեխաների տուն» կենտրոնի տնօրենի հետ խոսելուց հետո պարզ դարձավ, որ փոքրիկների մայրիկն իրապես ցանկանում է իր հոգածության ներքո մեծացնել իր բալիկներին:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը իր պաշտոնական կայքէջով հայտարարել էր, որ պետք է կոորդինացնել ջանքերը՝ մայրիկի անձի իրավագիտակցության բարձրացման, անձնային աճի, ծնողավարման հմտությունների ձեռքբերման ուղղությամբ՝ ի շահ փոքրիկ երկվորյակների՝ Վահեի եւ Վահանի առողջ մանկության։ 

Հիշեցնենք, որ նորածիններին գտել էին Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության բակում՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ:

Տպել
4435 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին