Երևան
15 °C
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ն լքած Վահան Կարապետյանը (Չերիի Վահան) «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում խոսելով այն մասին, թե պատրաստվո՞ւմ է նախկին ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանի հետ կուսակցություն բացել, ասաց, որ նման խոսակցություններին պետք է հումորով վերաբերվել: «Լյովա Խաչատրյանը կոնկրետ բան չի ասել, ուղղակի մտածում է, որ կարող է կուսակցություն բացել: Ինչ մտածել՝ դա էլ խոսել է: Դրան պետք է հումորով մոտենալ»:
ՀԺ-ի դիտարկմանը, որ նա տեւական ժամանակ չկար, իսկ գործընկերներն ասում էին, որ կորել է, Կարապետյանն արձագանքեց. «Կուսակցության հետ չէի շփվում, պարզապես սկզբունքայնության հետ խնդիր կար»: Ճշտող հարցին՝ խնդիրները Գագիկ Ծառուկյանի հե՞տ էին, պատգամավորն ասաց. «Ներքին խնդիրներ էին»:
Վահան Կարապետյանը դադարեցրել է անդամակցությունը ԲՀԿ-ին, քանի որ քաղաքապետի ընտրությունների ժամանակ տարաձայնություններ են եղել: «Քաղաքապետի ընտրությունների ժամանակ հարցեր առաջացան, որոնք էլ դեմ էին իմ սկզբունքներին: Ես կայացրեցի կուսակցությունից դուրս գալու որոշում, ընդհանուր մթնոլորտը լավը չէր: Բաներ կար, որ ես թիմի հետ համաձայն չէի՝ ընտրությունների կազմակերպման հետ կապված»:
Կարապետյանը հստակեցրեց, որ խնդիրը ոչ թե թեկնածուն է եղել, այլ ցուցակում ներգրավված անձիք: «Մենք պետք է գնայինք այն թիմով, որով միշտ գնացել ենք»:
ՀԺ-ի հարցին, թե որն էր այդ թիմը, քանի որ առանձնապես ակնառու փոփոխություններ չկային ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում, Վահան Կարապետյանը պատասխանեց. «Խնդիրն առանձին անձերի հետ էր կապված, որը չեմ մանրացնում»:
Վահան Կարապետյանը դեռ հստակ չգիտի՝ մասնակցելո՞ւ է դեկտեմբերին կայանալիք ընտրություններին, թե՞ ոչ: ՀԺ-ի հարցին՝ ԲՀԿ-ի՞, թե՞ ՔՊ-ի հետ է մասնակցելու ընտրություններին, նա ասաց. «Դեռ որոշում չեմ կայացրել: Ինչ որոշում էլ կայացնեմ՝ կլինի իմ սկզբունքների շրջանակներում»:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ Վահան Կարապետյանը նշեց, որ ԸՕ-ի փոփոխություններին դեմ է: ՀԺ-ի հարցին էլ՝ այդ դեպքում ինչո՞ւ կողմ քվեարկեց, պատգամավորն ասաց. «Է՜, կողմ էի, կներեք»,- ասաց նա: ՀԺ-ի հարցին՝ տեղյա՞կ եք, որ չփոխվեց օրենսգիրքը, արձագանքեց. «Դե, ոնց տեղյակ չեմ, երեկ մասնակցել եմ քվեարկությանը»:
Վահան Կարապետյանը 2017 թվականին ընտրվել է ռեյտինգային ընտրակարգով: Ստացել է մոտ 9 հազար քվե: «Հայկական ժամանակ»-ը պատգամավորից հետաքրքրվեց՝ արդյո՞ք կկարողանա նույնքան ձայներ հավաքել, երբ երկրում իրավիճակ է փոխվել, Կարապետյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, չեմ որոշել՝ մասնակցելու եմ, թե՝ ոչ, որ դրա մասին խոսեմ»:
«Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը, որ հայտարարում է, թե ԲՀԿ-ից հեռացել է, բայց Ծառուկյանի հորդորով կողմ քվեարկեց ԸՕ-ի նախագծին, Կարապետյանը մեկնաբանեց. «Ամեն դեպքում, ես ֆրակցիայից դուրս չեմ եկել, կուսակցությունից եմ դուրս եկել»,- ասաց նա եւ նշեց, որ ԲՀԿ-ից հեռանալն այդքան էլ հաճելի չէր:
Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան
Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը
3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)
Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան
Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին
ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց
Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել
Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)
Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները
Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի
Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»
«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե
ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին
Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել
Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ
Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա
ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը
Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա
Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է
Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին
13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել
«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին
© 2024 Հայկական ժամանակ