Փաշինյան-Ալիեւ օպերատիվ կապի ստեղծումից հետո մեկ անգամ է կրակահերթի փոխանակում եղել. Տավուշի մարզպետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջան նախագահ Ալիեւի հանդիպումից հետո, երբ ստեղծվեց օպերատիվ կապ, վերջին 17-18 օրերի ընթացքում Տավուշում ընդամենը մեկ տեղ է կրակահերթի փոխանակում եղել:

Այս մասին «Տեղական ինքնակառավարում. խնդիրներ եւ հեռանկար» թեմայով սեմինար-քննարկումից հետո, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը: Ըստ նրա՝ սա կապված է երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության հետ:

«Սահմանում կրակոց չկա եւ դա կապում ենք հենց այդ օպերատիվ կապի հետ»:

Հիշեցնենք, Դուշանբեից Հայաստան վերադառնալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում պատմեց Ալիեւի հետ հանդիպման ժամանակ ունեցած զրույցի մասին:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ շփումը ոչ ֆորմալ էր, ըստ էության, դա մեր առաջին հանդիպումն էր: Մենք պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարություններին հանձնարարություն կտանք՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում եւ ընդհանրապես առկա լարումն իջեցնելու վերաբերյալ, սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլեր են դրանք»,- ասել էր ՀՀ վարչապետը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդիպել էին ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում: Նիկոլ Փաշինյանը նաեւ նշել էր, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություն ձեռք բերվելու հարցն է քննարկվել: Նրա խոսքով՝ այս մասին տեղյակ է պահել նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանին: 

Փաշինյանի խոսքով՝ Իլհամ Ալիեւի հետ պայմանավորվել են նաեւ, որ օպերատիվ կապի որոշակի կոմունիկացիա պիտի ստեղծվի, ինչպես նաեւ խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով: 

Տպել
1703 դիտում

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. 28-ամյա երիտասարդին մահացած են գտել

Մինսկ-2019. բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը եւս 5:0 հաշվով դուրս եկավ 1/4 եզրափակիչ

ՏՄՊՊՀ եւ ՀԾԿՀ նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը կվերապահվի կառավարությանը. ընդդիմադիր ֆրակցիաները դեմ քվեարկեցին

Հրդեհ «Փարվանա» ռեստորանային համալիրի հարակից խոտածածկ տարածքում

Երևանում թալանել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Նապոլեն Ազիզյանին

Մնացականյանը և Մոլլերը բարձր են գնահատել ՄԱԿ Ժնևյան կառույցների աշխատանքներում ՀՀ ներգրավվածությունը

Կարկուտը Շիրակի մարզի 8 համայնքի բերք է ոչնչացրել

Հրդեհ Այգեկում. ծխահարվել են քաղաքացիներ

Հունվար-մայիսին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.4 տոկոսով

Շիրակի մարզի 9 գյուղերի սպառնացող կարկտավտանգ ամպեր են ներգործության ենթարկվել

Վրաստանի ցույցերի համատեքստում պատգամավորին մեղադրանք է առաջադրվել

Կարծում եմ, որ կոնֆլիկտը չի էսկալացվի այնպես, որ հարցը հասնի նաեւ ցամաքային ճանապարհ փակելուն. Փամբուխչյան

Մինսկ-2019. բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը 5:0 հաշվով հաղթեց իսպանացի մրցակցին

ՀՀ-ում հեղափոխության առաջին շարքերում կանայք էին. Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում Կանանց նկատմամբ բռնության կոնվենցիայի քննարկմանը

«Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ». Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի երիտասարդներն այցելելու են Արցախ

Ով կզբաղեցնի Ռուսական թատրոնի տնօրենի պաշտոնը. հարցը հասել է ԿԳՄՍ նախարարին

Հանդիպում ՊՆ վարչական համալիրում. Բուլղարիայի ՊՆ-ն պատրաստ է փոխանցել իր փորձը

Մինսկ 2019-ում այսօր ՀՀ-ն դեռ 2 մարզիկ կունենա. վաղը մասնակից կունենանք 4 մարզաձեւում

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը զարմացած են, որ կարելի էր ժողովրդից թալանածի կես տոկոսով այսպիսի թամաշա կազմակերպել

Գյումրիի «ՑԱՅԳ»-ը կտուգանվի նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով