Թեկնածուով, թե առանց թեկնածուի. արդյո՞ք պարտադիր է քվեարկությունը

Երկու օրից լրանում է ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլը: Հոկտեմբերի 24-ին, ինչպես եւ ծրագրված էր, ԱԺ-ն չընտրեց վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Հաջորդ փորձը պետք է տեղի ունենա նոյեմբերի 1-ին եւ այդ օրը կրկին, ինչպես նախատեսված է, ԱԺ-ն պետք է չընտրի վարչապետ:

Սակայն բաց է մնացել այն հարցը, թե արդյո՞ք երկրորդ փուլում պարտադիր է վարչապետի թեկնածուի առաջադրում եւ քվեարկություն: ՀՀ Սահմանադրության 149 հոդվածով, որով կարգավորվում է ԱԺ-ում վարչապետի ընտրության կամ «չընտրության» հարցը, ձեւակերպումները միանշանակ չեն: Այսպես. ընտրության առաջին փուլի դեպքում կա նշված «քվեարկություն» բառը: Եվ հենց դա էր պատճառը, որ հոկտեմբերի 24-ին վարչապետի թեկնածություն առաջադրվեց: Դա կարեւոր էր, քանի որ որեւէ մեկը հետագայում վարչապետ չընտրելու պատճառով ԱԺ-ն արձակելու գործընթացի լեգիտիմության վերաբերյալ որեւէ, թեկուզ չնչին կասկած կամ վերապահում չպետք է ունենար:  

149 հոդվածի երկրորդ եւ երրորդ կետերը ձեւակերպված են այսպես.

«2. Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

  1. Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:

Ակնհայտ է, որ այս ձեւակերպումների մեջ իրավական անորոշություն կա: Իրավաբանների մի մասը կարող է պնդել, որ երկրորդ փուլում վարչապետի ընտրությունը սահմանող կարգում «քվեարկություն» բառը չկա, ինչից ուղղակի հետեւում է, որ եթե նույնիսկ վարչապետի թեկնածու չլինի եւ ընտրություն չկայանա, ապա ԱԺ-ն իրավունքի ուժով կարձակվի: Իրավաբանների մյուս մասը կարող է պնդել, որ «քվեարկություն» բառի բացակայությունը ոչինչ չի նշանակում: 149 հոդվածի 3-րդ կետում հստակ գրված է «Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում....»: Այսինքն, ընտրություն, այնուամենայնիվ, պետք է տեղի ունենա, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ լինի թեկնածու:

Եվ սա այն դեպքն է, որ իրար հակադիր կարծիքներ հայտնող իրավաբանները կլինեն իրավացի:

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը որոշումը կայացրել է այն հաշվարկով, որ այս անգամ էլ որեւէ մեկը որեւէ հիմք չունենա կասկածի տակ դնել գործընթացի լեգիտիմությունը: Իրավիճակը շատ նուրբ է: Տեսականորեն հնարավոր է, որ վարչապետի «չընտրության» հարցը դառնա Սահմանադրական դատարանի քննարկման առարկա: Իսկ դա կարող է ստվեր գցել հետագայում նոր ձեւավորվելիք ԱԺ-ի, նրա կողմից ընտրված վարչապետի եւ կառավարության լեգիտիմության վրա:

Տպել
2807 դիտում

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը

Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ

Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ

Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, ապա դանակահարել ուղևորին

Պուտինը հանդիպել է ՌԴ նախագահի թեկնածուների հետ, առաջարկել շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը

Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ

Բորիս Բախշինյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին

Արտուր Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Հակոբ Բալայանն ու Երևան քաղաքի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը շրջայց են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում

Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է. մանրամասներ

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը․ քննարկվել են տեղահանվածներին տրամադրվող ծրագրերը

Հռոմի Պապը չի շնորհավորել Պուտինին նորից վերընտրվելու համար․ Սուրբ Աթոռից հերքում են տեղեկությունները

Շիրակի մարզպետարանի կալանավորված պաշտոնյաների լիազորությունները կասեցվել են

Ինչ իրավիճակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին

Դուք շարունակում եք շարժվել Բուխարեստի գագաթնաժողովի որոշմամբ, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ

Քանաքեռավանի գազալցակայանում «Պեժո»-ի լիցքավորման պահին տեղի ունեցած պայթյունի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ խոսակցություն է ունեցել տավուշցիների հետ

Հասանովը Ստոլտենբերգին զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը եվրոպական դրոշ է փոխանցել Սիմոնյանին

Աբովյանում ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի ունեցած խուլիգանության գործով երեք անձի մեղադրանք է ներկայացվել

Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Անդրանիկ Քոչարյանը ՆԱՏՕ ԽՎ նստաշրջանից առաջ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ փոխնախարարի հետ

Բաքվում Պուտինի օգտին քվեարկել է ռուսաստանցիների 77%-ը, ռեկորդային քվեարկությունը գրանցվել է Չեչնիայում՝ 98,99 տոկոս

Կալանավորվել է Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետը և ևս մեկ հոգի

36-ամյա երիտասարդը հարվածներ է հասցրել ընկերուհուն, 26-ամյա աղջիկն էլ դանակահարել է նրան

Աշխարհի Գավաթում Հայաստանը կներկայացնի 5 ծանրորդ