Խնդրում եմ չշահարկել ինձ հետ կատարված միջադեպը. բժիշկը՝ առողջապահության նախարարին

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոս, բժիշկ Հայկ Հովհաննիսյանն արձագանքել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը, թե վարչապետին ուղղված բաց նամակի տակ ստորագրած բժիշկները լռում էին, երբ թավշյա հեղափոխության օրերին ծեծի էր ենթարկվում իրենց գործընկերը: Հայկ Հովհաննիսյանին ոստիկանները ծեծել էին ապրիլի 23-ին, երբ նա փորձել էր միջամտել երիտասարդներին կոպտորեն բերման ենթարկելուն:

Հիշեցնենք, որ մի խումբ բժիշկներ, Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, բաց նամակ էին հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անթույլատրելի համարելով Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանի պահվածքը:

«Տեղեկացա, որ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանն այսօր իր ասուլիսում նշել է, որ ապրիլան օրերին իմ հետ արձանագրված միջադեպը որեւէ արձագանք չի ստացել ԵՊԲՀ ղեկավարության կողմից: Տեղեկացնեմ, որ դեպքից անմիջապես 5 րոպե հետո, երբ ես հիվանդանոցում էի, ինձ մոտ է եկել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը եւ բուհի ողջ ղեկավարությունը: Նույն պահին ղեկավարության կողմից հրապարակայնորեն խստորեն դատապարտվեց իմ հետ գրանցված միջադեպը եւ անմիջապես պատկան մարմինները տեղեկացվեցին կատարվածի մասին, որից հետո 1 ժամվա ընթացքում ոստիկանության ղեկավարությունից այցելեցին ինձ եւ հրապարակային ներողություն խնդրեցին կատարվածի համար: Նշեմ նաեւ, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւս այցելեց ինձ հենց նույն օրը: Դատապարտեց միջադեպը եւ իր աջակցությունը հայտնեց: Խնդրում եմ, անհարկի չշահարկել իմ հետ կատարված միջադեպը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է բժիշկ Հայկ Հովհաննիսյանը:

Տպել
2496 դիտում

Ավետիսյանի որդուն պատկանող «Գոլդեն Փելես»-ը գրանցված է օֆշորային ընկերության վրա. Վանեցյանը չբացառեց, որ գործը կկարճվի

Առաքել Մովսիսյանի վերաբերյալ գործն ԱԱԾ-ն կարճել է. Արթուր Վանեցյան

«Կոնգրես» հյուրանոցի գործով Սեդրակ Քոչարյանը հարցաքննվել է. ԱԱԾ տնօրեն

Նարեկ Սարգսյանի բնակարանից հայտնաբերված նկարները պատկանում են Սարյանի վրձնին. ԱԱԾ տնօրենը հաստատեց

Ես հույս ունեմ, որ դեռեւս երկար տարիներ կպաշտոնավարեմ. Արթուր Վանեցյան

Գործադուլ եւ դասադուլ ՇՊՀ ավագ դպրոցում

Ընթացիկ եվ ոչ միայն. 2006թ. մտնում ենք առանց իմունիտետի

Պատասխան. այդ տիկին Քոչարյանը ես եմ

Չի տեսնում. ԼՂ հարցի կարգավորումը հեռու է

Կոմիտասի պողոտայի երթեւեկելի մասի վրա լուսացույցներ կդրվեն. ոստիկանություն

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնին կախարդական փայտիկ է պետք

Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ MMA-ում իր 2-րդ մենամարտում

Ոստիկանության 5 ծառայողի շնորհվել է ոստիկանության լեյտենանտի կոչում (տեսանյութ)

Լարսի ճանապարհը բաց է. ձյուն, բուք, մերկասառույց, մառախուղ, դժվարանցանելի ճանապարհներ՝ ՀՀ-ում

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն

Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. ինչ են քննարկել

Վերաքննիչը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չէ

Քաղաքավարությունը շփոթում են թուլության հետ. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ին

Մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության

ԱԺ ընտրություններին 442 ենթադրյալ հանցագործության դեպքերից 6-ով քրգործեր են հարուցվել. դատախազություն