Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության 5 անդամ հրաժարվել է մանդատներից

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակով ընտրված Երեւանի ավագանու անդամներ Սրբուհի Ղազարյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Վահագն Հովակիմյանը, Տրդատ Սարգսյանը եւ Վիկտոր Մնացականյանը ներկայացրել են դիմումներ՝ ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին: Երեւանի ավագանիում նրանց կփոխարինեն «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակի հերթական հաջորդ թեկնածուները՝ Արմեն Գալջյանը, Արփենիկ Մարությանը, Վահե Գեւորգյանը, Գրիգորի Երիցյանը եւ Մարատ Թոխյանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Երեւանի ավագանու նիստի սկզբում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար է ընտրվել Սուրեն Էյրամջյանը, քարտուղար՝ Հասմիկ Խաչունցը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Արման Աբովյանը, քարտուղար՝ Հռիփսիմե Առաքելյանը, «Լույս» խմբակցության ղեկավար է ընտրվել Դավիթ Խաժակյանը, քարտուղար՝ Անի Խաչատրյանը:

Երևանի ավագանու արտահերթ նիստին մասնակցում է ավագանու 54 անդամ: Ավագանու այսօրվա նիստի օրակարգում վեց հարց է ընդգրկված՝ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածի, հաստիքացուցակի, աշխատակիցների թվաքանակի, Երեւանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների, նրանց աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնական դրույքաչափերի հաստատելու մասին եւ Երեւանի ավագանու 2017 թվականի հունիսի 16-ի «16 ա» որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցերը:

Երևանի ավագանու նիստը պետք է կայանար հոկտեմբերի 27-ին, սակայն «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի՝ քաղաքապետին ուղղված դիմումի համաձայն այն հետաձգվել է: Անի Խաչատրյանը դիմումում նշել էր, որ հոկտեմբերի 27-ը հիշատակի օր է, և որ նիստն այդ օրն անցկացնելը սխալ որոշում է:

Տպել
1332 դիտում

Բաղրամյան պողոտայում ստիպված ուժ կիրառվեց, ոչ թե բռնի, այլ համաչափ ֆիզիկական ուժ. ոստիկանություն

Հարեւանիս 30 խոզը կոտորվան, իմոնց բան չեղավ. Վիետնամական ցեղատեսակի խոզերը պահանջարկ ունեն Տավուշում (լուսանկարներ)

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կոմայի մեջ է․ Սեյրան Սարոյան

Պատկերացնո՞ւմ եք, երեխան ասում ա՝ պապա 1-ն ու պապա 2-ը եկան․ Սեյրան Սարոյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Չեմ հավատում, որ տենց բան կարա լինի, սութի շուխուռ ա․ Սարոյանը՝ Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին

Վարչապետը գաղտնազերծեց արվեստի գլուխգործոցները դպրոցներ տանելու գաղափարի մանրամասները

Ալիկ Սարգսյանը եւ այլք զբաղված են եղել հետին թվով նոր զեկուցագրեր պատրաստելով. Սեդա Սաֆարյան

Արդարադատության նախարարը խոսել է ցմահ դատապարտյաների հետ. նրանք բարձրաձայնել են մի շարք խնդիրներ

Սեյրան Սարոյանը համաձայն է, որ Մանվել Գրիգորյանի օրոք Էջմիածնում վախի մթնոլորտ է եղել

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը մանրամասներ է ներկայացրել հրդեհի և հրդեհաշիջման աշխատանքների ընթացքի վերաբերյալ. տեսանյութ

Հարթաշեն և Քարահունջ համայնքներում արձանագրվել են խոզերի անկման դեպքեր. ԱԻՆ

Դադարում եմ լինել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու. Գեւորգ Թամամյանի խոսքը՝ նախարարին

Խնդրում եմ ազատել ինձ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնից. Գայանե Շագոյան

Նիկոլի հետ խոսել եմ Մանվելի մասին, որ հանկարծ էդ մարդը չմեռնի բերդերում, խայտառակ լինենք․ Սեյրան Սարոյան

«Քո գիտությունը դպրոցում». գալիք ուսումնական տարում դպրոցներում կիրագործվի նոր ծրագիր

ԱԱԾ-ն էներգետիկ համակարգի խափանման գործով լրացուցիչ փորձաքննության անհրաժեշտություն է տեսել

Ինչքան ճանաչված մարդ կա, պիտի պախարակեն․ սուտ տարածում ա, թե գեներալ Սեյրանին պառկացրին գետնին․ Սեյրան Սարոյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի դեմ ներկայացված հայցը վարույթ է ընդունվել

Գյումրու տոնի գլխավոր համերգին Նունե Եսայանն իր մասնակցության համար գումար չի պահանջել. Լիլիթ Թովմասյան

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը. կա տուժած. ԱԻՆ