Սահմանափակեք կապերն Իրանի հետ, եթե ցանկանում եք ԱՄՆ-ն մնա ՀՀ-ի բարեկամը. ամերիկյան վերլուծաբան

29/10/2018 schedule10:28

Իրանի հետ գործակցության սահմանափակումը կարող է դառնալ հայ-ամերիկյան հարաբերությունների նախապայման: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանքը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան.

«Կարծում եմ, Հայաստանում Բոլթոնն ասել է՝ եթե ցանկանում եք, որ Ամերիկան մնա ձեզ բարեկամ, պետք է սահմանափակեք հարաբերություններն Իրանի հետ»: Վերլուծաբանի խոսքով, Սպիտակ տան վարչակազմը որոշել է կոշտ մոտեցում ցուցաբերել Իրանի նկատմամբ՝ ստիպելով Թեհրանին հրաժարվել ներկայիս կործանարար քաղաքականությունից.

«Հայաստանն անշուշտ միշտ կհամագործակցի Իրանի հետ, քանի որ նրանք հարեւանների են: Սակայն Հայաստանը չափից ավելի եռանդով էր աջակցում Իրանին դիվանագիտական եւ տնտեսական ոլորտներում»:

Բոլթոնի կողմից Երեւանում ու Բաքվում բարձրացված մյուս կարեւոր խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, որը բխում է թե՛ հայկական եւ ադրբեջանական կողմերի եւ թե՛ Միացյալ Նահանգների շահերից: Խաղաղ գործընթացի առաջընթացի համատեքստում է Սթիվեն Բլանքը դիտարկում նաեւ ամերիկյան պաշտոնյայի հայտարարությունը Հայաստանին զենք վաճառելու հնարավորության վերաբերյալ:

Ջոն Բոլթոնի այցը Հայաստան որպես հնարավոր անհանգստության, սակայն նաեւ նոր հույսի նշան է դիտարկում Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը: Ողջունելով Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը՝ Բոլթոնը միաժամանակ կոչ արեց խթանել ղարաբաղյան կարգավորման գործընթացը եւ սահմանափակել հարաբերությունները Թեհրանի հետ. «Մենք տեսանք, որ Արցախի կարգավորմանն ավելանում է եւս մի շերտ՝ Իրանը մեկուսացնելու ԱՄՆ-ի ջանքերը»:

Համբարյանի խոսքով, Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակը գործադրելու է բոլոր ջանքերը՝ որպեսզի Հայաստանն անտեղի չտուժի ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ համագործակցող երկրների դեմ հնարավոր պատժամիջոցների արդյունքում: Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանը, ապա այն հնարավոր է միայն ժողովրդավար գործընթացի արդյունքում, համոզված է Արամ Համբարյանը. «Եթե առաջընթացը ձեռք բերվի ժողովրդավար, խաղաղ բանակցություններով, ապա շատ լավ, սակայն, եթե խոսքը գնում է մադրիդյան սկզբունքների մասին, որոնք պահանջում են տարածքային զիջումներ Ադրբեջանի ընդհանուր խոստումների դիմաց, ապա դա անհեռանկարային է»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Հայաստանին զենք վաճառելու հնարավորությանը, Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավարն ընդգծում է, որ Միացյալ Նահանգներին որեւէ օրենք չի արգելում զենք վաճառել Հայաստանին, մինչդեռ, 907 բանաձեւն արգելում է ամերիկյան զենքի վաճառքը Ադրբեջանին: Սակայն ավելացնում է Համբարյանը, այս ոլորտում պետք է շատ զգույշ գործել:

Տպել
11838 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին