Փոխվարչապետը դատական հայց է ներկայացրել ընդդեմ politik.am-ի՝ իրեն զրպարտելու համար

29/10/2018 schedule10:00

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել եւ տեղեկացրել, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել՝ ընդդեմ politik.am-ի՝ իրեն զրպարտելու համար։

«Սիրելի՛ ընկերներ, վստահ եմ բոլորդ շատ լավ գիտեք, որ մեր կառավարությունը մեծ կարեւորություն է տալիս ազատ մամուլին։ Որեւէ մեկը չի կարող թերագնահատել ԶԼՄ-ների դերը ժողովրդավարական հասարակության կերտման եւ ամրապնդման գործում։ Սակայն պետք է հստակորեն տարբերակել հանրությանը տարբեր թեմաների վերաբերյալ իրազեկող եւ իշխանության նկատմամբ վերահսկողության գործառույթ կատարող մամուլը՝ հերյուրանքներ եւ իրականության հետ որեւէ աղերս չունեցող տեղեկատվություն տարածող ռեսուրսներից։

Վերջերս նմանատիպ կայքերից մեկում «անհերքելի» տեղեկատվություն հայտնվեց իմ՝ մարիխուանա ծխելու մասին։ Տեղեկացնում եմ, որ պատրաստվում եմ դատական հայց ներկայացնել ընդդեմ politik.am-ի՝ ինձ զրպարտելու համար:

Տեղեկացնում եմ նաեւ, որ նմանատիպ իրավիճակներում պահանջելու եմ ոչ միայն զրպարտություն համարվող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքում, այլեւ փոխհատուցում, որը ուղղելու եմ լրագրության ֆակուլտետներում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների վարձերի վճարմանը»,- նշել է փոխվարչապետը:

Տպել
2139 դիտում

Հուլիսի 18-ին կառավարությունը կքննարկի Մարտի 1-ի ժամանակ տուժածներին աջակցության գումարի չափերի մասին հարցը

Խաբեությամբ տիրացել են Օրբելյանի 600 000 ԱՄՆ դոլարին. ոստիկանությունը քննություն է սկսել

111 երթուղու փոխարեն կլինի 42-ը. ներկայացվել է հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը

Տիգրան Ավինյանը մասնակցեց էներգետիկ արդյունավետությանը և կայուն զարգացմանը նվիրված կլոր սեղանին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Թագավորության կառավարության փորձագետներին

Համայնքների սեփական եկամուտների գծով հավաքագրումներն աճել են 2 մլրդ 960 միլիոն դրամով

Մայր ու դուստր որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ)

Այս տարի ավելի շատ զբոսաշրջիկ է ժամանել Հայաստան՝ նախորդ տարվա համեմատ. վարչապետ

Արդարադատության նախարարը պատրաստ է ցանկացած լրագրողի հետ այցելել հիվանդանոց, անցնել հետազոտություն

«Միսս տիեզերք Արմենիայի» ու «Միսս աշխարհ Արմենիայի» մասնակիցների սոցցանցի չատում վեճեր չկան

2019 թ. հունվար-մայիսին ՀՀ ներմուծված մարդասիրական օգնության աճի տեմպը նախորդ տարվա համեմատ նվազել է 46,4 %-ով

Հայաստանի ճանաչելիությունը գնալով բարձրացել է, մենք միջազգային խաղացող ենք դարձել. Մեխակ Ապրեսյան

Սևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը, ջուրն ինքնամաքրվում է

Բակո Սահակյանն այցելել է «Կարկառ» զբոսաշրջային հանգստյան համալիր

Եթե հարցեր լինեն Սերժ Սարգսյանին, կդիմենք, որ ինքն էլ պատասխանի. Անդրանիկ Քոչարյան

Հայաստանը չի կարող հրաժարվել պատժամիջոցների տակ հայտնված Իրանից գազ գնելուց. Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ-ում

Հայաստան-Սփյուռք կապերը պետք է էլ ավելի ճկուն ու դինամիկ դարձնել. վարչապետ

Օհանյանին ու Բաբաջանյանին ես էի հրավիրել աշխատանքի, երբ սոցապի պետն էի. ԱԺ պատգամավորը գոհ է եղել աշխատակիցներից

Խնդիրը 3 միլիարդ դրամի ծախս է պահանջում. վարչապետն անդրադարձել է աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծմանը (տեսանյութ)

Ինչո՞ւ են ՔԿ-ի քննիչները և փորձագետներն Ամուլսարի հանքավայր այցելել «Լիդիան Արմենիա»-ի մեքենաներով. պարզաբանում