Կարտոֆիլի բերքահավաք Ախալքալաքի գյուղերում. բնակիչները գոհ չեն ապրանքի արժեքից

Ախալքալաքի գյուղերում գրեթե ավարտին է հասել կարտոֆիլի բերքահավաքը։ Այս տարի բերքից գոհ բնակիչները գոհ չեն ապրանքի արժեքից, հայտնում է Jnews.ge-ն:

Այս տարի բերքահավաքը շատ տարբեր էր մյուս տարիների հետ համեմատ, ավելի վաղ սկսված բերքահավաքից և բերքից բնակիչները գոհ են։ Տարին բարեհաջող էր կարտոֆիլի բերքատվության համար, ոռոգման շրջանում եղանակը անձրևային էր:

Երբ նոր էր սկսվել բերքահավաքը կարտոֆիլը ավելի բարձր արժեք ուներ, քան հիմա։ Սկզբնական շրջանում կարտոֆիլը 60-70 թեթրի արժեր, հետո բնակիչները սկսեցին վաճառել 50-55 թեթրիով, սակայն հիմա տարբեր պատճառներով կարտոֆիլը արժեզրկվեց։ Ներկայումս այն արժե 40-45 թեթրի։

Բնակիչները անցած տարի դժգոհում էին կարտոֆիլի որակից, այս տարի էլ գնից։

«Այս տարի լավ բերք ունենք, բայց ինչ իմաստ կա գինն է ցածր։ Թուրքերը գալիս են գնելու ասում են սիրուն չէ, գույնը մուգ է, մենք կուկլա ենք ուզում, ու այդպես կամ չեն գնում կամ էլ շատ ցածր են գնահատում»,- ասում է Օրջայի բնակիչ Մաքսիմը։

Իսկ Խանդոյի բնակիչ Սիրանուշը ափսոսում է, որ այդքան աշխատել է, իսկ արժեքը ցածր է:

«Օֆ, ամեն տարի մի բան լինում է, անցած տարի մեծ կարտոֆիլ չունեինք, այս տարի էլ մեծ ունենք գին չեն տալիս, չգիտենք ցանելն է ճիշտ, թե չցանելը»,- ասում է Սիրանուշ տատին։

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի առաջին կարգի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեն ասում է.

«Այս տարի եղանակային պայմանները բարենպաստ էին և բերքատվությունն ավելի լավ է։ Հանդիպել ենք տարեբեր ֆերմերների հետ, ովքեր չեն բողոքում բերքից։ Ինչ վերաբերում է գներին, այո սկզբնական շրջանում օգոստոսի վերջ սեպտեմբերի սկիզբ գինը լավ էր, 60-70 թեթրի, քանի որ այդ ժամանակահատվածում բնակչության 2-3 % էին սկսել բերքահավաքը, այն մարդիկ, ովքեր կամ վարկ ունեին, կամ էլ երեխաներին դպրոց պետք է ուղարկեին, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր գումարի կարիք ունեին, կարտոֆիլ քիչ կար, գնորդ շատ, դրա համար էլ 60-70 թեթրի արժեր»,- ասաց Ռամազ Գոգոլաձեն։

Մասնագետը կարտոֆիլի գնի արժեզրկման մեջ մեղավոր է տեսնում նաև գյուղացիներին, ասելով որ մի ֆերմերը վաճառում է ավելի թանկ, մյուսը ուրիշ միջոց չունենալով ավելի էժան, այդ իսկ պատճառով էլ կարտոֆիլի արժեքը հետզհետե ընկնում է։

«Հիմա համարյա բոլոր գյուղերում 25 տոննանոց մեքենաներ են կանգնած և կարտոֆիլ են գնում, իհարկե կան սերմեր, որ ավելի լավ են վաճառվում, սակայն չեմ կարծում որ գույնի համար չգնեն»,- ասաց Գոգոլաձեն։

Այն անձիք, ովքեր շատ են ցանել կարտոֆիլ այսօրվա գնով այդքան էլ դժգոհ չեն, իսկ այն մարդիկ, ովքեր քիչ են ցանել, շահույթ քիչ են ստանում կամ ընդհանրապես չեն ստանում։

«Կարտոֆիլի արժեզրկում լինում է նաև Թբիլիսիում, երբ որ մեծ մեքենաներով տանում են կարտոֆիլը վաճառելու, առաջին օրը չի վաճառվում, ավել օրեր չմնալու և ավելորդ ծախսեր չանելու համար ցածր գնով վաճառում են ու վերադառնում»,- հավելեց Ռամազ Գոգլաձեն։

Եթե մյուս գյուղերում խնդիրը արժեքն է, ապա Խուլգումոյի շատ բնակիչներ բողոքեցին կարտոֆիլի հիվանդություններից։ Մասնագետը նույնպես հաստատեց, որ այս տարի սնկային հիվանդությունը շատ է տարածվել։

«Մենք շրջեցինք գյուղերով և դաշտերում տեսանք մնացած կարտոֆիլը, դրանք հիվանդ են, այդ հիվանդությունը սնկային է, որն էլ միանգամից է տարածվում քամու, տեխնիկայի և այլ միջոցներով։ Եթե քիմիկատներով չդիմակայենք հիվանդության դեմ, ապա այն կմնա հողի մեջ»,- ասաց Ռամազ Գոգոլաձեն։

Փորձագետը հորդորում է, որպեսզի այդ կարտոֆիլը դաշտում չթողնեն, հավաքեն ու մաքրեն, քանի որ հիվանդությունը ավելի է տարածվում և մյուս տարի ավելի շատ կլինի վարակը։

Դեռ վերջնական հաշվարկներ արված չեն, սակայն միջին բերքատվությունը կազմում է մոտավոր 18-20 տոն, ինչն էլ անցած տարիների համեմատ 5 տոննայով ավելացել է։

Ռամազ Գոգոլաձեն նշեց, որ Ադրբեջանի հետ սահմանը բաց է և հույս կա, որ ապագայում կարտոֆիլի գինը նորից կբարձրանա։

Տպել
6276 դիտում

30 համարի երթուղու 3 վարորդներ խիստ նկատողություն են ստացել հաշմանդամություն ունեցող քաղաքացուն չսպասարկելու համար

Վարչապետը հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

Ի՞նչ է սատանիզմը. այսօր շատերն են շատերին մեղադրում սատանիստ լինելու համար

Արմեն Գեւորգյանի պաշտպանը եւս մեղադրող դատախազներին բացարկի միջնորդություն ներկայացրեց

ՀՀ ֆուտբոլի հավաքականի վիճակագրությունը Հունաստանի եւ Իտալիայի դեմ խաղերում հուսադրող չէ

Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը քիչ առաջ բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին

Հայաստանը ամենաապահով երկրներից է. 142 երկրների շարքում՝ 7-րդը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը. ՊՆ

Բացահայտվել է Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք. ԱԱԾ (տեսանյութ)

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց «Ստացիր կրթություն, գտիր աշխատանք, կառուցիր կարիերա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում առանձնազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

Սրա տակ քաղաքական մանիպուլյացիաներ են. ԵՊՀ դասախոսը ուսանողական ցույցերի մասին

Ասկերանի բնակիչը ձիով պայթել է հակահետեւակային ականի վրա. տեղափոխվել է հիվանդանոց

Փարիզում գտնվող Նիկոլ Փաշինյանը այսօր եւս հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ (տեսանյութ)

Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չհայտնեց

Մանվել Գրիգորյանի գործը քննող դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տեղյակ է «Սպայկա» ընկերության խնդրի մասին

Ամենահայ բրազիլացին ավարտեց կարիերան ՀՀ ֆուտբոլի հավաքականում

Մանվել Գրիգորյանը բերվել է դատարան․ պաշտպանները նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Փորձ է կատարվում անդադար միջնորդություններ ներկայացնելով՝ դատական քննությունը փակուղային իրավիճակի հանգեցնել. դատախազ