Չինացի գործարարները հետաքրքրված են գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանն այսօր ընդունել է չինացի գործարարների պատվիրակությանը, որը գլխավորում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առեւտրաարդյունաբերական բանկի (ICBC) Ծիանսու նահանգի մասնաճյուղի նախագահ Յան Ջիհանը։ Այցի նպատակն էր քննարկել գյուղատնտեսության, մասնավորապես գինեգործության ոլորտում համագործակցության հնարավորությունը: Պատվիրակությանը ուղեկցում էր գործարար Վահե Քուշգերյանը:

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, Ողջունելով հյուրերին` նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը նշել է, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ավանդաբար ձեւավորվել են սերտ հարաբերություններ եւ չինական շուկան մեծ հետաքրքրություն է ներկայացնում հայկական գյուղատնտեսական արտադրանքի իրացման տեսանկյունից:      

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ ICBC բանկը հատուկ ֆոնդ է առանձնացրել Գոտի եւ ճանապարհ նախաձեռնության տարածքում գտնվող պետություններում ներդրումներ կատարելու համար եւ այդ շրջանակում չինական կողմը մտադրված է ներդրումներ իրականացնել նաեւ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում:

Պատվիրակության անդամներին հատկապես հետաքրքրել է հայկական գինեգործական արտադրանքը:  Հիշատակելով, որ օրերս ստորագրված երկկողմ հուշագրով առաջիկայում նախատեսվում է Չինաստան արտահանել հայկական գինեգործական ընկերությունների կողմից արտադրված մեկ միլիոն շիշ գինի` Յան Ջիհանը առաջարկել է ուսումնասիրել դեպի Չինաստան հայկական գինիների արտահանման ծավալների ավելացման հնարավորությունը:

Ընդգծելով, որ խաղողագործությունը եւ գինեգործությունը ՀՀ կառավարության համար ունեն ռազմավարական նշանակություն` Գեղամ Գեւորգյանն իր հերթին  իրատեսական է համարել այս ոլորտներում համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացումը։ Միաժամանակ նախարարի պաշտոնակատարը պատրաստակամություն է հայտնել աջակցել յուրաքանչյուր նախաձեռնությանը, որը կնպաստի հայկական արտադրանքի առաջմղմանն ու իրացմանը չինական շուկայում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանում պարարտանյութերի արտադրության կազմակերպմանը, հայկական թարմ պտուղ-բանջարեղենի, պահածոյացված արտադրանքի եւ չրերի արտահանմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությանը:

Երկկողմ համագործակցությանն առավել առարկայական ընթացք հաղորդելու նպատակով Գեղամ Գեւորգյանն առաջարկել է չինական կողմին ակտիվորեն համագործակցել Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի եւ մասնավոր հատվածի գործարար շրջանակների հետ:

Տպել
7880 դիտում

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին

Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են․ ավարտվել է Պուտին-Ալիև հանդիպումը

Որ հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական խաղերին․ անունները հայտնի են

ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին․ վարչապետն ընդունել է Տոյվո Կլաարին

Անահիտ Ավանեսյանն այցելել է Արմավիրի մարզի բժշկական կենտրոններ, ծանոթացել աշխատանքներին և ծառայությունների որակին

Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական լրատվամիջոցներին

Վազգեն Սաղաթելյանը կմնա կալանավորված

Պուտինն ու Ալիևը Մոսկվայում բանակցություններ են վարում․ տարածաշրջանային խնդիրները ևս օրակարգում են