Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է ասել, ես գործարքների մեջ չեմ եղել. Ֆելիքս Ցոլակյան

Աշխատանքային այցով Գյումրի եկած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որում խոսվել է Ցոլակյանի պաշտոնավարման շրջանում կոռուպցիայի  մասին:

Հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, ասել էր. «Ի դեպ, իմ պաշտոնավարման շրջանի վերաբերյալ կոռուպցիայի մակարդակի մասին այսօրվա իշխանությունների պատկերացումներն ավելի քան հեռու են իրականությունից: Իրենց թվում է, թե մեր երկրում կառավարման մարմինները միայն կոռուպցիայով էին զբաղված, ոչ մի բան չէին անում: Բայց նայեք: Կոնկրետ, Ֆելիքս Ցոլակյանը, որ այսօր նախարարի պաշտոն է ստացել, եւ ենթադրվում է, որ ստացել է, որովհետեւ նոր իշխանությունների վստահությունն ունի, 1999-ից մինչեւ 2007 թվականները եղել է վերահսկողության ծառայության պետ՝ մի քանի տարի եւ 4 տարուց քիչ ավելի աշխատել է հարկային ծառայության ղեկավար: Կոռուպցիոն գայթակղությունների տեսանկյունից ամենից ռիսկային պաշտոններում է աշխատել: Եվ պետք է ասեմ, որ նա լավ է աշխատել, ես գոհ եմ եղել։ Եվ հիմա թող հարցնեն Ֆելիքս Ցոլակյանին՝ այդ տարիներին, ամենից գայթակղիչ պաշտոնները զբաղեցնելով՝ այդ մարդը որեւէ կոռուպցիոն հարաբերություններ իմ կամ վարչապետի հետ ունեցե՞լ է, թե՞ ոչ: Չե՛ն եղել նման հարաբերություններ»:

Ինչպե՞ս կմեկնաբանեք Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի այս հատվածը, հարցին Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց. «Այո, ինքը ճիշտ է ասում, ես գործարքների մեջ չեմ եղել։ Գիտեք, հարկային ծառայության պետի գործառույթները շատ պարզ են, այնտեղ հարկերի հետ կապված գործառույթներ են, որոնք ես կատարել եմ պատշաճորեն, ուրիշ բան չեմ կարող ասել»։

Տպել
4355 դիտում

Ամեն ինչ այս պահին աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին. պատվաստանյութը պատրաստ է մարդկանց վրա թեստավորման

ՊՊԾ-ից գրություն ենք ստացել. Դատական դեպարտամենտի ղեկավարը բացատրում է՝ ինչու Սարգսյանը դատարան մտավ ծառայողական մուտքով

Արտակ Դավթյանի ղեկավարությամբ անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ

Երբ չգիտես՝ ինչից խոսել, խոսիր Արցախից. Ս. Սարգսյանը կարող էր ասել՝ առավոտը արեւը թող ծագի, երեկոյան մայր մտնի. Սիմոնյան

Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն (ուղիղ)

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ հատվածում բուք է

Համաշխարհային բանկի փորձագետները պատրաստակամ են օգնելու Ներդրումների աջակցման կենտրոնի կայացմանը

Ողբերգական դեպք Վանաձորում. տարեց տղամարդը նետվել է կամրջից (լուսանկարներ)

Ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել Վայոց ձորում

Նիկոլ Փաշինյանը Զինաիդա Գրեչանիի հետ քննարկել է հայ-մոլդովական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Մարդու իրավունքների դպրո՞ց, բազմաբնակարան շե՞նք, թե՞ ռեստորան. ինչու քաղաքապետարանը հետ վերցրեց հատկացրած տարածքը

ՀՀ մարմնամարզության առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատարները՝ բացի Ունիվերսիադայի չեմպիոնից. լուրջ վնասվածք ունի

Սարուխան գյուղի հրդեհը մարվել է. տուժածներ չկան

Թոմն ու Ջերին 80 տարեկան են

Իրանի հետ ՀՀ սահմանին այսօր կեսօրից սկսած շարժը կտրուկ նվազել է. Լիանա Եղիազարյան

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին դարձյալ կալանավորվել է. ԱԱԾ

Հայ ու ռուս մասնագետների համատեղ ջանքերով ավելի շատ փոքրիկներ կհաղթահարեն քաղցկեղը. Աննա Հակոբյան

Այն, որ Սերժ Սարգսյանի մեղադրանքի հիմքում դրված է մեկ ցուցմունք, չի բխում քրգործի նյութերից. մեղադրող դատախազ

Մշակող արդյունաբերությունը աճել է 12%-ով` ՀՆԱ-ի կառուցվածքում 12․1% կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղը. վարչապետ

Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լավրովը հանդիպել են