Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Սամվելը Բաբակյանը՝ արծաթե մեդալակիր

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը (94 կգ) դարձել է ծանրամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն: Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Լեհաստանում ընթացող մրցաշարի երկամարտում գրանցել է 368 կգ արդյունք՝ արծաթե մեդալակրին գերազանցելով 1 կգ-ով: Պոկում վարժությունն ավարտել է 160, հրումը՝ 208 կգ-ով:

94 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել վրացի Անտոն Պլիեսնոյը (367 կգ): Բրոնզե մեդալը բաժին է հասել բելառուս Սերգեյ Գարանինին (355):

Մինչեւ 20 տարեկանների 94 կգ քաշային կարգում Սամվել Բաբակյանը երկամարտի 361 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ: Չեմպիոն դարձած բելառուս Եվգենի Տիխոնցովին զիջել է 24 կգ-ով: Պոկում վարժությունը նա ավարտել է 165, իսկ հրումը՝ 196 կգ-ով: Բրոնզե մեդալն այս քաշային կարգում նվաճել է ուկրաինացի Կիրիլ Պիրոհովը, որը երկամարտում գրանցել է 360 կգ:

Մինչեւ 20 տարեկանների 94 կգ քաշային կարգում Հայաստանն էր ներկայացնում նաեւ Կարեն Ավագյանը: Երկամարտի արդյունքով՝ 358 կգ-ով, նա գրավեց 4-րդ տեղը, սակայն փոքր բրոնզ նվաճեց հրում վարժությունում (193 կգ):

Եվրոպայի մինչեւ 20 ու մինչեւ 23 տարեկանների 2018 թ. առաջնությունը լեհական Զամոսց քաղաքում մեկնարկել է հոկտեմբերի 20-ին: Կավարտվի 27-ին: Ավելի վաղ ՀՀ հավաքականի կազմում մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն էր դարձել Անդրանիկ Կարապետյանը (85 կգ): Մինչեւ 20 տարեկանների արծաթե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Հարությունյանը (77 կգ), մինչեւ 20 տարեկանների բրոնզե մեդալակիր էր դարձել Արմեն Գրիգորյանը (69 կգ): Իզաբելլա Յայլյանն (63 կգ) էլ բրոնզե մեդալ էր նվաճել մինչեւ 23 տարեկանների առաջնությունում:

Տպել
2287 դիտում

Հակատուբերկուլոզային դիսպանսերը դեռ չի փակվի, սակայն քննարկվում է կառույցին տրվող ֆինանսական միջոցների կրճատման հարցը

ՀՀ Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում

Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Գեորգի Գախարիայի տրվել է պաշտոնական ընթրիք

Համալիր մարզումներ են իրականացվել ՊՆ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումում

ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին

Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեկնարկեց մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը

Դուք ապացուցել եք, որ կարող եք հրաշքներ գործել. վարչապետը՝ ՀՀ ֆուտբոլի հավաքականին

Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա տղային վրաերթի ենթարկելու մասին մայրը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն

Տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնց մասին ձեզ տեղեկություններ կհաղորդեմ. Բ. Սահակյանը՝ Ն. Փաշինյանին

Ներկայացրել է կեղծ վկայական ու աշխատավարձի մասին կեղծ փաստաթուղթ՝ վարկ վերցնելու համար (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային

Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանը կկանչվի հարցաքննության

Հովհաննես Հարությունյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից

«Հայկական Ժամանակ» օրաթերթը և ArmTimes լրատվական կայքը փնտրում են փորձառու և ստեղծագործ լրագրողներ

ՈՒԵՖԱ-ն գուցե պատժի Թուրքիային. կդիտարկվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղափոխելու տարբերակը

Նախնական տվյալներով՝ երեխաները սննդային թունավորում ստացել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից. Քննչական կոմիտե

Հայտարարություն մրցույթի մասին

3 թուրք նախարարի՝ ԱՄՆ-ում առկա գույքը կալանքի տակ է, 100 մլրդ դոլար արժեցող թուրք-ամերիկյան գործարքը՝ չեղարկված