ԵՊԲՀ էթիկայի հանձնաժողովի անդամները մագիստրոսներին դիմում են «էս ով են սրանք»-ով. Գ. Հարությունյան

Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում նախօրեին տեղի ունեցած միջոցառման ժամանակ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի պահվածքի մասին արված հայտարարարությունները մեծ արձագանք են ստանում:

Ֆեյսբուքյան իր էջում միջադեպին անդրադարձել եւ այսօր հրավիրված նիստի մասին գրառում է կատարել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի համակուրսեցին՝ Գոհար Հարությունյանը: Նա պնդում է, որ միջադեպն ամենեւին էլ ներկայացվածի նման չի եղել:

Նա՝ մի խումբ մագիստրոսների անունից գրել է.

Այսօր (25.10.2018թ.) ԵՊԲՀ-ի ռեկտորի հանձնարարականով շտապ, իմպերատիվ կարգով պահանջել են ներկայանալ ԵՊԲՀ երեկվա «Սկանդալային» դեպքի մասնակիցներ` ԵՊԲՀ «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտները։ Չնայած այն հանգամանքին, որ այլևս ուսանող չենք և որևէ պարտավորություն չունենք ներկայանալու, այնուամենայնիվ, երբ ամեն ինչ թողած հասանք ԵՊԲՀ և հայտնվեցինք արտահերթ հրավիրված էթիկայի հանձնաժողովի նիստին, պարզվեց, որ նիստն արդեն մոտ 40 րոպե սկսված էր, և նիստի հրավիրման նպատակը ընդհամենը մեր շարքերում համախոհներ փնտրելն էր։ 

Հարգելի պրն. Մուրադյան, հայտնում ենք Ձեզ, որ Ձեր համալսարանի էթիկայի հանձնաժողովի կազմում կան անձինք, ովքեր կարող են դիմել մեզ կամ յուրաքանչյուրին «Էս ով են սրանք» ձևաչափով և Ձեր աշխատակազմի ղեկավարը փորձեր արդարացնել այդ դիմելաձևը «Հարյուրավոր կյանքեր փրկելու» հիմնավորումով: Մնացած եզրակացությունները թողնում ենք Ձեզ։ Վստահ եղեք, որ մենք ի տարբերություն ԵՊԲՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված բաց նամակի, իրավիճակը ներկայացնում ենք ամբողջովին այնպես, ինչպես եղել է. առանց ավելորդ չափազանցությունների և գունավորումների։

Հ.Գ. Հարգելի պրն. ռեկտոր, համախոհներ փնտրեիք այն ժամանակ, երբ 25 ուսանողներիս «Ձայնը» չէր հասնում անգամ Ձեր աշխատասենյակ։ Միայնակ էինք մնացել մեր խնդրի առջև և, չլիներ հեղափոխությունը, վստահ կարող էինք ասել, որ 1 500 000 դրամ ուսումնական վարձավճարով կստանայինք որակավորմանը չհամապատասխանող դիպլոմ։

ԵՊԲՀ 2017-2018թթ.-ի «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի մասնակիցներ

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի առաջատար բժիշկները, պրոֆեսորները բաց նամակով իրենց անհանգստությունն են հայտնել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի ունեցած միջոցառման ժամանակ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի պահվածքի մասին: Նշվել է, որ համալարանական միջոցառման ժամանակ հոգեբուժարանի տնօրենը ռեպլիկներ է նետել, խանգարել նոբելյան մրցանակակիրներին, վիրավորել:

Իսկ այսօր, ի պատասխան կասկածների, ԵՊԲՀ խոսնակ Շուշան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ նախօրեին Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի ունեցած միջոցառման ժամանակ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի պահվածքի մասին արված հայտարարարությունն ամենեւին էլ չափազանցություն չէ եւ առկա են տեսագրություններ:

Տպել
3955 դիտում

Հաֆթարի ուժերը հայտարարել են Տրիպոլիի ափերի մոտ թուրքական նավ խոցելու մասին

Կփրկի՞ անձեռնմխելիությունը. աշխարհի առաջնորդներ, որոնք անցնում են հնչեղ քրգործերով

Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

Հին թեզերը՝ նոր ձևաչափում. առաջին հրապարակային քննարկումը

Դանիայի խորհրդարանի նախագահ Հենրիկ Դամ Քրիստենսենի հետ հյուրընկալվեցինք Դանիայի թագուհի Մարգրեթ 2-րդի կողմից.Ա. Միրզոյան

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող պատանու կալանավորման ժամկետը երկարաձգվել է. նա տեղափոխվել է ՔԿՀ

Արթիկում բացվել է երեխաների ցերեկային խնամքի առաջին կենտրոնը

Համայնքների ղեկավարներին առաջարկվել է թափառող շների ստերջացման գործընթաց սկսել

Բարսեղ Բեգլարյանի որդիները դատակոչվել, սակայն չէին ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

16-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու կռփազենք. ՀՀ ոստիկանություն

Երեւանի բնակարաններից մեկում 67-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը. Կարապետյան

Ալավերդիում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ընդունել է Հռոմից հաղթանակած վերադարձած ընբիշ Գեւորգ Ղարիբյանին

Պուտինն աշխատանքից ազատել է իր 7 տարվա օգնականին

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարին

ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձը

Արարատի մարզում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են. մարզի դատախազությունը քայլերի է դիմել

Նախագահ Արմեն Սարգսյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել են

Ձեր ամեն քայլին հասարակությունն ուշադիր հետեւում է. Ֆելիքս Ցոլակյանը փրկարար ծառայողներին կոչումներ է շնորհել(տեսանյութ)