Իրենց ուղիղ առաջարկը մենք չենք կարող կատարել. Փամբուխչյանը` աջ ղեկով մեքենա ներկրողների բողոքների մասին

Աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրողները տարբեր բողոքի ակցիաներ են իրականացնում թե՛ տրանսպորտի նախարարության դիմաց, թե՛ կառավարության դիմաց եւ թե անգամ Բագրատաշենի անցակետում` պահանջելով չեղյալ հայտարարել աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներկրելու արգելքը։

Բողոքողները նշում են, որ մի քանի հազարի հասնող աջ ղեկով ավտոմեքենաներ կան Վրաստանում, որոնք պետք է հոկտեմբերի 1-ից հետո մտնեին Հայաստան: Սակայն նրանք իրազեկված չեն եղել, որ անցյալում ընդունած արգելքն անժամկետ է եղել եւ գործողության հստակ ժամկետներ չեն սահմանել։ Այսինքն, ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը արգելելը չի նշանակում, որ հոկտեմբերի 1-ից հետո հնարավոր է աջ ղեկով մեքենա ներկրել:

Մի քանի օր առաջ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները հանդիպեցին տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանի հետ եւ քննարկեցին հարցը: Վաղը նորից քննարկում է նախատեսված այդ հարցի վերաբերյալ:

«Ես ուզում եմ ֆիքսենք, որ իրենց ուղիղ առաջարկը մենք չենք կարող կատարել», - այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը:

- Պարոն Փամբուխչյան, մի քանի օր առաջ դուք հանդիպեցիք «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ, դրանից հետո, սակայն, բողոքները դեռ շարունակվում են: Ի՞նչ քայլեր է ձեռնարկել տրանսպորտի նախարարությունը նրանց խնդրի լուծման համար:

- Տվյալ հանդիպման պայմանավորվածության համաձայն՝ վաղը հանդիպելու ենք նորից: Հրավիրված են նաեւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, որպեսզի քննարկում անցկացնենք: Փորձում ենք նաեւ տեսնել, թե ինչ ռեժիմներ կարող ենք կիրառել, որոնք չեն հակասում օրենքին, որ հասկանանք, թե ինչ ճանապարհով կարող ենք հարցին լուծում տալ:

- Այս պահին լուծման համար ի՞նչ տարբերակներ ունեք, որոնք հնարավոր է իրականացնել:

- Օրենքը հուշող տարբերակ ունի: Ասվում է` արգելել ներկրումը շահագործման նպատակով, այսինքն, շահագործումից դուրս մենք փորձում ենք հասկանալ՝ որ տարբերակները կարելի է կիրառել: Օրինակ, մեքենայի մասնատումով է հնարավոր բերել, բայց իրենք դեմ են: Հիմա փորձում ենք հասկանալ՝ ունե՞նք մենք ռեժիմ, որը թույլ կտա մեզ ներմուծում վերասարքավորման նպատակով: Այսինքն, ղեկային համակարգի փոփոխությունը այստեղ կատարվի: Մի քանի տարբերակներ դիտարկում ենք: Հիմա ուզում ենք տեսնել, թե որ տարբերակը կարող ենք կիրառել: Վաղը իրենք նույնպես պետք է գան առաջարկով:

Ես ուզում եմ ֆիքսենք, որ իրենց ուղիղ առաջարկը մենք չենք կարող կատարել: Ու ոչ թե չենք կարող կատարել, որովհետեւ ցանկություն չունենք, այլ չենք կարող կատարել, որովհետեւ դա արգելվում է օրենքով: Իրենց ուղիղ պահանջին զուգահեռ պետք է դիտարկենք, թե ինչ այլ տարբերակներ կան, որոնք չեն հակասում օրենքին եւ որոնք կարող ենք կիրառել: Դա չի լինի իրենց ուղիղ պահանջի բավարարում, սակայն կլինի խնդրի լուծում` ստեղծված իրավիճակում: Հարցադրումները մեր նախարարությանն են ուղղված, բայց մեր նախարարությունը երբեւիցե չի հայտարարել, որ դա ժամանակավոր է: Ամենակարեւոր հանգամանքներից մեկը սա է:

Այսինքն ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքացիները մեքենա են ներկրել, որը օրենքը արգելում է: Ու արգելում է, ոչ թե մեկ օր, երկու օր, այլ արգելում է ապրիլից: Ու այդ մեքենաները իրենք պատվիրել են ապրիլից հետո:

- Իսկ միգուցե նախկին կառավարությունը պետք է օրենքն ընդունելու ժամանակ նշեր, որ օրենքն ընդունվում է ապրիլի 1-ից անորոշ ժամկետով: Միգուցե այդ հոկտեմբերի 1 ասվա՞ծն է մարդկանց շփոթեցրել:

- Կառավարության որոշումը եղել է հոկտեմբերի 1, այնուհետեւ ազգային ժողովում ընդունելուց հոկտեմբերի 1 հասկացողությունը չի եղել: Ես ընդհանրապես այն նախորդ կառավարության ժամանակ չլինելով ոչ մի առումով շահագրգիռ անձ, իմացել եմ, որ դա անժամկետ է` հետեւելով քննարկումներին, հետեւելով օրենքին եւ այլն: Ես դա իմացել եմ, շատ մարդիկ չեն իմացել: Մեկն ասում է՝ սահմանին ՊԵԿ-ի կողմից ինչ-որ թուղթ է փակցված եղել, մեկն ասում է՝ մի պատգամավորի հետ եմ խոսել, մեկ ուրիշն ասում է՝ իրազեկված չենք եղել, նախկինն ենք իմացել:

Հիմա մարդիկ ասում են, որ չիմանալով օրենքը, դրանից ելնելով, գնացել ներկրել են, բայց հիմա դա չի մեղմացնում իրավիճակը: Ինձ հարցրեցին՝ բա ի՞նչ պետք է անենք, ես պատասխանեցի՝ իհարկե, ինչ-որ մի բան պետք է անենք, որպես կառավարություն, բայց լավ կլիներ մինչեւ մեր անելը իրենք մեզ հարցնեին, որպես կառավարություն, ներկրե՞լ, թե չներկրել:

- Ներկրման սպասող աջ ղեկով մեքենաների հստակ քանակ կա՞, որոնք այս պահին գտնվում են Վրաստանում:

- Իրենց ասելով՝ մինչեւ 2 հազար մեքենա է, որոնցից 130-ը արդեն գտնվում է սահմանին, իսկ մնացածը Թբիլիսում են, կամ էլ նոր են հասնում Թբիլիսի: Այսինքն, ներկրման պրոցեսը շարունակվում է: Որովհետեւ մարդիկ ապրիլի 1-ի արգելքից հետո մեքենաներ են պատվիրել: Ու եթե հիմա հոկտեմբեր ամիսն է, մեքենաները նոր հասնում են տեղ, դա նշանակում է, որ մոտավորապես հունիս-հուլիսից սկսել են այդ մեքենաները Ճապոնիայից պատվիրել:

- Վրաստանում գտնվող մեքենաների համար ինչ-որ տուգանքներ վճարո՞ւմ են հայ ներկրողները:

- Վրաստանում ժամկետ կա՝ 60 օրից ավել մնալուց հետո կամ պետք է տարածքից հանես Վրաստանի, կամ պետք է տուգանքներ վճարես, իսկ սահմանին չեն վճարում:

- Մեքենաները Վրաստանում վաճառելու առաջարկ եղե՞լ է ներկրողներին:

- Նախարարի կողմից եղել է նման առաջարկ, բայց կարծես թե իրենք համաձայն չեն, կամ գտնում են, որ խոչընդոտներ կան Վրաստանում վաճառելու համար: Նրանց առաջնային առաջարկն այն է, որ թողնենք աջակողմյան տեղաբաշխմամբ ղեկային համակարգով մեքենաների ներկրումը, դա, կարծում եմ, բոլորս էլ գիտակցում ենք, որ անհնար է, օրենքը արգելում է: Մյուս պահանջը, որ գոնե ինչ-որ մեխանիզմներ մտածենք: Ես ասացի, որ իրենք նույնպես գան առաջարկներով, որ կարողանանք քննարկել եւ հասկանալ, թե որ տարբերակը կիրառենք:

Տպել
3015 դիտում

Փրկարարները լողավազանից դուրս են բերել շներին

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է, երբ ամուսինները թեւ ու թիկունք են իրար. Աննա Հակոբյան

Նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի մասնաճյուղ

Ձերբակալվածի անձնական խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել եւ դանակ (տեսանյութ)

Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը. ՀՔԾ

Շավարշ Գրիգորյանը նշանակվել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի պաշտոնակատար

ԱՄԷ արհեստական բանականության նախարարն ընդունել է Հայաստան այցելելու՝ Հակոբ Արշակյանի հրավերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ

Գյումրիում ծեծի են ենթարկել թոշակառու կնոջն ու բնակարանից հափշտակել ոսկյա մատանիներ և գումար

2019-ի 9 ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,7%-ով

Վերջին սրացումները նաեւ երկկողմանի իրականացվող ինժեներական աշխատանքների հետ են կապված. Բալայան

Կարճաժամկետ շահն ու խնդիրների այսօրեական լուծումները մեզ՝ որպես հասարակություն, զարգացման չեն տանելու. Ղուլյան

Ստեփանավանում քարաթափման հետեւանքով մոտ 4 խմ քար է լցվել ճանապարհի երթեւեկելի հատված

«Փողոցային» երաժշտությունը հասավ Վանաձոր. 22-ամյա տղան նվագում ու երգում է քաղաքի փողոցներում

Արարատ Միրզոյանն ընդունել է «Ավրորա» ամենամյա մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիին

ԱԱԾ-ին դեռ չի հաջողվել կապ հաստատել Հրայր Թովմասյանի հետ

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանին

Քաղաքական պատճառներով հետաձգված աշխարհի ամենակարեւոր ֆուտբոլային հանդիպումներից մեկը՝ Կլասիկոն, կկայանա դեկտեմբերի 18-ին

Մհեր Մարկոսյանը՝ Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր