Գյումրեցի Առաքելյան եղբայրները տեղափոխվել են «Արթիկ» ՔԿՀ. փաստաբանն ասուլիս է հրավիրել

Գյումրիում հոկտեմբերի 17-ի երեկոյան ոստիկանների եւ 1993 թվականին ծնված Գառնիկ եւ Կառլեն Առաքելյանների միջեւ սկսված ծեծկռտուքի գործով հարուցված քրեական գործով կալանավորված տղաներին տեղափոխել են «Արթիկ» ՔԿՀ: Փաստաբան Հայկ Հարությունյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ դեռ երկու օր առաջ է ՀՀ վերաքննիչ դատարանում բողոքարկել է Գառնիկ եւ Կառլեն Առաքելյանների խափանման միջոցների, այսինքն՝ կալանքն ընտրելու դատարանի որոշումների դեմ, նամակով նաեւ ՀՀ դատախազին է դիմել:

«Հենց այսօր նորից դիմել ենք դատարան, որ միջնորդենք գրավով բաց թողնեն տղաներին, այսինքն՝ խափանման միջոց կալանքը փոխարինվի: Մենք այստեղ վիճարկում ենք նաեւ այն, որ կալանք ընտրելու անհրաժեշտությունը չկար, քանի որ նախ տղաները չեն ժխտում, որ ունեն մեղքի բաժին, հետո էլ բավական երիտասարդ են, եւ մինչ այս երբեք արատավոր վարք չեն ունեցել: Նաեւ պատրաստ են նոր ցուցմունք տալ, եւ առավել մանրամասն խոսել դեպքի մասին: Ե՛ւ երեխաները, ե՛ւ ծնողները, ե՛ւ ես գիտակցում ենք, որ այստեղ կա նաեւ նրանց մեղքը, տղաները չեն պնդում, որ վա՜յ, ամբողջ մեղքը ոստիկաններինն է, մենք ոչինչ չենք արել, ոչ»,- ասաց Հայկ Հարությունյանը: 

Փաստաբանն ակնկալում է, որ տղաների նոր ցուցմունքի, իրենց մեղքի բաժինն ընդունելու, ինչպես նաեւ առկա տեսանյութի ուսումնասիրման արդյունքում կփոխվի նրանց խափանման միջոց կալանքը: Ըստ փաստաբանի, տեսանյութն ու ցուցմունքներն ուղարկվել են նաեւ Հատուկ քննչական ծառայություն: 

Ասուլիսի ընթացքում նաեւ ցուցմունքներից որոշ մաս հրապարակվեց: «Ըստ ոստիկանների ցուցմունքների, տղաները փորձել են դեպքի վայրից դիմել փախուստի, իսկ տեսանյութից ակնհայտ է, որ ճիշտ է՝ մինչեւ այդ չի երեւում, թե տղաներն ինչ գործողություն են կատարում, բայց հստակ երեւում է, որ գոնե մի տղան փախնելու փորձ չի կատարում, այլ նրան քաշում են, ասում է՝ ինձ մի քաշեք: Դա չի կարող դիտվել որպես փախուստի փորձ: Ըստ ցուցմունքների՝ սկզբում 3 ոստիկան է եղել, հետո օգնության են կանչել եւ եկել է եւս 2-ը: Բերման ենթարկելիս արդեն 5 ոստիկան է եղել: Ես բոլոր ցուցմունքներին ծանոթ չեմ, քանի որ տուժողի ցուցմունքները հանդիսանում են նախաքննական գաղտնիք, բայց ինչքան որ ծանոթ եմ քննիչի կողմից ներկայացված ցուցմունքներին, կարող եմ ասել, որ ոստիկանների եւ տղաների ցուցմունքներում կան հակասություններ»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ ուսումնասիրության առարկա հանդիսացող տեսանյութը հայտնվել էր Առաքելյաններին կալանավորելուց հետո,այն տեղադրվել էր ֆեյսբուք սոցիալական ցանցում: Հեղինակի մասին դեռ ոչինչ հայտնի չէ փաստաբանին:

Փաստաբանը նաեւ Առաքելյան եղբայրների ցուցմունքներից մի փոքր հատված ներկայացրեց: Ըստ դրանց, դեպքի օրն իրենք եղել են Վարդանանց հրապարակում, մեքենայի խլացուցիչը ծակ է եղել, եւ հրապարակով անցնելիս բավական բարձր ձայն է հանել, իրենք էլ մի քիչ արագ են պտույտը կատարել եւ աղմուկ է առաջացել: «Կանգնեցինք, ոստիկանները մոտեցան, ասացինք, կներեք, էլ չի կրկնվի»,- ասված է ցուցմունքով: Հետո տղաներից մեկը հարցրել է, թե բոլորին էն զգուշացնո՞ւմ, թե՞ միայն իրենց: Ոստիկանը սխալ է հասկացել ասվածը եւ ընկալել է որպես, այսպես ասած, «հաշիվ պահանջել»: Հիմնական վեճն այդ պահին է ծագել, մեկը մյուսին սխալ են հասկացել եւ սկսվել է քաշքշոց: Որեւէ լուրջ բան տեղի չի ունեցել եւ անիմաստ կռիվ է առաջացել, որի պատճառը նաեւ տղաներն են հանդիսացել»,- ասաց փաստաբանը: Հայկ Հարությունյանը նաեւ ընդգծեց, թե ոստիկաններն էլ տղաների տարիքին են եւ երիտասարդությունն իրենն արել է:

Հիշեցնենք, որ Առաքելյան եղբայրների եւ ոստիկանների միջեւ ծեծկռտուքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 17-ի երեկոյան, Ռիժկովի ճեմափողոցի սկզբնամասում:

Տպել
2875 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան