Մարիամ Մերաբովան Հայաստանում հանդես կգա «Երջանկության 100 ժամ» համերգային ծրագրով

Ճանաչված երգչուհի Մարիամ Մերաբովան հանդես կգա Հայաստանում «Երջանկության 100 ժամ» համերգային ծրագրով: Համերգային երեկոն կանցկացվի նոյեմբերի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունց) հեղինակային մեկնաբանությամբ ծրագրում կներկայացվեն համաշխարհային ջազի դասական գործեր, ինչպես նաև Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Մարկ Մինկովի, Վալերի Զուբկովի, Մարկ Ֆրադկինի, Ժորժ Կարվարենցի, Արմեն և Լևոն Մերաբովների երգերը:

Դրանց հիմքում Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Վերոնիկա Տուշնովայի, Եվգենի Դոլմատովսկու, Մարինա Ցվետաևայի, Մարիամ Մերաբովայի բանաստեղծություններն են: Համերգի ընթացքում ելույթ կունենա նաև «Miraif» նախագծի գեղարվեստական ղեկավար, դաշնակահար և կոմպոզիտոր Արմեն Մերաբովը:

Համերագային ծրագրում մասնակցություն կունենա նաև Լևոն Մերաբովը: Ավագ սերնդին նա հայտնի է «Робот» (Ալլա Պուգաչովա), «Домовой» (Կլավդիա Շուլժենկո), «Пятое время года» (Մուսլիմ Մագոմաև) երգերով: Խորհրդային տարիներին Լևոն Մերաբովը 10 տարի ղեկավարել է Մագոմաևի ջազային նվագախումբը: Հավելենք, որ «Երջանկության 100 ժամ» համերգային ծրագիրը հեղինակային երգի և համաշխարհային հիթերի, սովետական երգի ոսկե ֆոնդի սիրված մեղեդիների, ինչպես նաև հոլիվուդյան հիթերի համադրությունն է:

Նշենք, որ Մարիամ և Արմեն Մերաբովները մենահամերգներով Հայաստանում հանդես են եկել բազմիցս: Նրանց առաջին համերգը Երևանում տեղի է ունեցել 2011 թվականին: 2013-ին Մարիամ և Արմեն Մերաբովները մասնակցել են Էմիլ Կարատի կազմակերպած «Երաժշտության շաբաթ Երևանում» փառատոնին, հանդես են եկել «Ջազի օր երեկոյին», իսկ 2015-ին Մարիամ Մերաբովան հաջողված համերգային շրջագայությամբ հանդես է եկել Հայաստանում և Արցախում:

Մարիամ Մերաբովան ունի խորը թավշյա ձայն, որի շնորհիվ կարողանում է կատարել ցանկացած ոճի երաժշտություն: Նրա երկրպագուների համար մեծ բացահայտում էր այն, թե ինչպես է Մերաբովան ինքնատիպ ձևով և ոճով կատարում սովետական էստրադային երգեր: Երգչուհին ունի վառ երգացանկ, որը կներկայացվի Երևանում «100 երջանկության ժամ» ծրագրի ընթացքում:

Մերաբովան հաջողությամբ մասնակցել Ռուսաստանի Առաջին ալիքի «Голос», «Новогодняя ночь», «Три аккорда» նախագծերին, մաեստրո Ռայմոնդ Պաուլսի հոբելյանական համերգին, Տատյանա Տարասովայի հոբելյանական սառցե շոուին, ինչպես նաև «Սառույցի արքաները Երևանում» սառցե շոուին: Նա նաև հանդես է եկել «Новая волна» փառատոնին՝ Նիկիտա Միխալկովի կինոյին նվիրված երեկոյին:

Երևանյան համերգի կազմակերպիչն է «Emile Karat studio»-ն:

Տպել
1224 դիտում

«Գազել» մակնիշի ավտոմեքենան ընկել է Ազատի ջրամբարը (տեսանյութ)

Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ. Նիկոլ Փաշինյան

Հասարակության ներսում խնամքով փորվող խրամատները

Շիրակի պետական համալսարանը չի լուծարվի, իսկ ռեկտորի ժպ-ն չի օգտվում նախարարի հովանավորչությունից. ԿԳՄՍ նախարար

Գեորգի Կուտոյանի կողմից ֆինանսական խնդիրներ ունենալու վերաբերյալ որեւէ փաստական տվյալներ չեն ստացվել. ՔԿ

ՇՊՀ-ում դեռ անցյալի իրավական գնահատականը չի տրվել. Գյումրիում ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ քննարկում է կայացել

Սպիտակում «Brabus Gelandewagen» մակնիշի մեքենա է այրվել

Թուրքիայում զոհերի թիվը հասել է 22-ի, կտարհանվի աղետից տուժած թուրքական բանտը

100 փաստ՝ նոր Հայաստանի մասին

Եթե պարոն Մարուքյանը շարունակելու է տեղը չբերել՝ հայտնվելու է Աշոտյանի դերում․ Նիկոլ Փաշինյան

Սարալանջում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել. այրվել է պահեստավորված անասնակերը

ԱԺ-ում ինչ-որ մարդիկ հայհոյախառն արտահայտություններ թույլ տվեցին․ իրենցով պետք է զբաղվել. Նիկոլ Փաշինյան

Մենք պատրաստվում ենք ԵԱՏՄ-ում շատ ակտիվ շարունակել աշխատել․ Նիկոլ Փաշինյան

Անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որտեղ խոսք է գնում տարածքային զիջումների մասին. Հայկ Խանումյանի արձագանքը

«Առաջարկված սկզբունքները հնացել են և վերանայման կարիք ունեն». Մասիս Մայիլյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանին

Մենք այդ փողերը վերցնում ենք այնտեղից, որտեղ իրենք տարիներով խնդրում էին եւ չէին ստանում․ Փաշինյան

Բուհական եւ գիտական համակարգը ծայրից ծայր պետք է բարեփոխվի․ մեր պլանը պինդ, շեշտակի քայլերով առաջ գնալն է

Կարծում եմ, որ ՀՀ կառավարության եւ Դաշնակցության միջեւ չկա հակադրություն․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանին արձագանքել է նաեւ ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը

Տաթեւիկ Ռեւազյանի նշանակվելու օրից սկսվել է ամենաստոր արշավը նրա նկատմամբ, ամենաստոր բաներն էին գրում ինձ․ վարչապետ