Մենք ուզում ենք, որ Հայաստանը ոչ թե ուրիշ, այլ Հայաստանի նման երկիր լինի. Փաշինյան

Վարչապետի թեկնածության հարցը քննարկելիս Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, որ տարիներ առաջ իրենք սրճարանում նստած են եղել, եւ ինքը Փաշինյանին ասել է, որ կիսում է վերջինիս դիրքորոշումները, միաժամանակ նշելով, որ ինքն այսպիսով՝ տարբերվում է այն պատգամավորներից, որոնք ձեւացնելու են, թե ամբողջ կյանքում են Փաշինյանի դիրքորոշումների կողմնակիցը եղել.

«Ուզում եմ ասել մեկ բան, որը հեղափոխական ու հետհեղափոխական ընթացքում կոռեկտությունից ելնելով գրեթե չեմ ասել: Հիմա շատերն էստեղ Ձեզ հարցեր են տալու, ձեւացնելով, թե ամբողջ կյանքում միշտ համոզված կողմնակից են եղել Ձեր դիրքորոշումների: Իմ տարբերությունը նրանցից լինելու է մեկը: Հիշո՞ւմ եք, տարիներ առաջ սրճարաններից մեկում նստած էինք, ես հայտարարեցի, որ ամբողջությամբ կիսում եմ Ձեր դիրքորոշումները, եւ միշտ պատրաստ եմ անել ամեն ինչ, որ երկրում ընտրություններ չկեղծվեն, որպեսզի կոռուպցիայի հայրն անիծվի, որպեսզի համակարգը փոխվի եւ այլն: Այսինքն, նիստին հետեւող սիրելի հայրենակիցներ, թույլ տվեք տալ հարցեր, որոնք կարող են չար հնարք թվալ, բայց դրանք իրականում նպատակ ունեն ամրապնդել այն, ինչ հիմա դուք անում եք: Ինձ համար շատ կարեւոր է, ուզում եմ հստակեցնել, ընդունում եք արդյո՞ք, որ այս հինգ-վեց ամիսների ընթացքում կադրային քաղաքականության մեջ նոր կառավարության մոտ եղել են ձախողումներ: Տեսնո՞ւմ եք հնարավորություն դրանք փոփոխելու եւ տեսնո՞ւմ եք հնարավորություն՝ որոնելու պիտանի մարդկանց»,- հարցրեց Ուրիխանյանը:

Նրա հարցին ի պատասխան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի կարող ուրանալ ճշմարտությունը, հիշում է այդ հանդիպումը: Ապա անդրադառնալով կադրային քաղաքականության վերաբերյալ հարցին, ասաց. «Իհարկե, ընդունում եմ, որ կառավարությունը անթերի չէ, եւ սխալներ գործում է եւ գործելու է, ինչպես ՀՀ-ում այսուհետ գոյություն ունեցող բոլոր կառավարությունները, եւ աշխարհի բոլոր կառավարությունները: Պատկերացրեք, ես ասեմ՝ չէ՛, ոչ մի սխալ չենք արել ո՛չ կադրային քաղաքականության հարցում, ո՛չ տնտեսական: Բայց ես ասացի՝ էն, ինչ ուզում ենք անել, եւ ինչ արել ենք, դա աննախադեպ է: Բայց ձեր նշած իդեալական կադրերին էլ մինչեւ վերջ պարզ չեն լինելու պարամետրերը, որովհետեւ նոր Հայաստան ասելով, մենք ուզում ենք, որ Հայաստանը Հայաստանի նման երկիր լինի, Հայաստանը լինի այնպես, ինչպես Հայաստանը, ոչ թե ուրիշ երկիր, եւ թող ուրիշ երկրներում քննարկեն Հայաստանի օրինակը, ինչպես հեղափոխության օրինակն են քննարկում»:

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը Փաշինյանից հետաքրքրվեց տնտեսական քաղաքականության հեռանկարի մասին: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո կառավարության առաջին ռեակցիան տնտեսության վերաբերյալ եղել է պահպանողական մոտեցման պահպանումը, որպեսզի հեղափոխությունից անմիջապես հետո ցնցումներ չլինեն.

«Բայց մենք արձանագրում ենք, որ մեր տնտեսության կառուցվածքը, որն ունենք, մեզ համար ընդունելի չէ, որովհետեւ այն, ըստ էության հենված է 3 սյուների վրա՝ ավանդական գյուղատնտեսաության, հանքարդյունաբերության եւ, որքան էլ տարօրինակ թվա, խաղադրույքային ոլորտի: Մենք խնդիր ենք դրել, որ այդ կառուցվածքը պետք է փոխվի: Ավանդական գյուղատնտեսությանը փոխարինի տեխնոլոգիական գյուղատնտեսությունը, խոսքը ոռոգման համակարգի, հակակարկտային պաշտպանության եւ գյուղմթերքի մթերման, բաշխման մասին է: Արդեն երկրորդ սյունը պետք է լինի բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունն ու տեքստիլ արդյունաբերությունը: Հիմա անխուսափելիորեն հին համակարգից նորին անցնելու ժամանակ լինելու է մի ժամանակահատված, որ հինն անկման մեջ է լինելու, նորը դեռ կայացած չի լինելու, եւ մենք տնտեսական ցուցանիշների անկում ենք ունենալու: Եւ այս կոնտեքստում էլ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարեւոր են, դրանով է նաեւ, որ ներդրողների համար որոշակի կայուն հեռանկար բացվի: Մենք պետք է այս պրոցեսներին նայենք հանդարտ եւ երկարաժամկետ հեռանկարում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ նշեց, որ իր առաջ խնդիր էր դրել, որ իր հագուստը լինի հայկական արտադրության՝ դրանով իր աջակցությունը հայտնելով հայաստանցի արտադրողներին: Ասաց, որ այս պահի էլ իր հագուստը հայկական արտադրության է:

Տպել
2589 դիտում

Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին

Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)

Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար

Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը

Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Վարչապետի որոշմամբ` նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ

Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին

«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով

Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են

Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան

Պակիստանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը

Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 դի, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը

Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ

Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ