Սաշիկ Սարգսյանի որդու գործով տուժողին բերման ենթարկելու որոշում կայացվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում երեկ մեկնարկեց Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործով դատական նիստը:

Սարգսյանը մեղադրվում է «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանի նկատմամբ 11 տարի առաջ սպանության փորձ կատարելու համար:

Հայկ Սարգսյանը, որը մոտ մեկ ամիս առաջ 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել, երեկ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում առաջադրված մեղադրանքը անհիմն որակեց: Լրագրողների հարցին ի պատասխան Սարգսյանն ասաց, որ դատարանից արդարադատության ակնկալիք ունի:

Հարցին՝ հետախուզման մեջ գտնվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի գտնվելու վայրն իրեն հայտնի՞ է, Սարգսյանը ի պատասխան ժպտաց:

Նիստը սկսվեց գործով առանցքային եւ միակ տուժող Դավիթ Սիմոնյանի բացակայության պայմաններում: Սիմոնյանը պատշաճ ծանուցվել էր նիստի օրվա եւ ժամի մասին, սակայն չէր ներկայացել դատարան: Մեկնարկին Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը պնդեց սույն գործով մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանի բացարկի միջնորդությունը: Մոտ 1 ամիս առաջ տեղի ունեցած դատական նիստին Սարգսյանը բացարկ էր հայտնել մեղադրողին` նշելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ ի սկզբանե անօրինական քրեական հետապնդում է իրականացվել: Բացարակի միջնորդության մեջ նշվել էր, որ իրավապահ մարմինների՝ քննչական կոմիտեի, ոստիկանության ու դատախազության առանձին պաշտոնյաներ Հայկ Սարգսյանի գործով բացահայտորեն անտեսել են գործող օրենքները, խախտել են իրավական տարրական նորմերը՝ փորձելով հասնել իրենց առջեւ դրված խնդիրներին: Երեմ Սարգսյանի խոսքով, սակայն, այս գործը նոր երեւան եկած համգամանքի հիմքով վերաբացվել չէր կարող: Ըստ Սարգսյանի՝ 2007-ին հարուցված քրեական գործի նյութերն ամբողջությամբ պահպանված չեն, ուստի, հնարավոր չէ պնդել, թե Դավիթ Սիմոնյանի կողմից հայտնած տեղեկությունը նոր երեւան եկած հանգամանք է: Դատարանը, սակայն, մեղադրողի բացարկի հարցը թողել էր առանց քննության: Դատարանը մեղադրողի բացարկի հարցին չէր անդրադարձել` պատճառաբանելով, թե տուժող կողմը դատական նիստին ներկա չէ, եւ դատարանը նրա դիրքորոշումը չի լսել: Այսօր կրկին տուժողը ներկա չէր, սակայն դատարանին չխանգարեց քննել եւ մերժել բացարկի միջնորդությունը:

Որոշման հրապարակումից հետո Երեմ Սարգսյանը միջնորդեց նաեւ, որ դատարանը պահանջի 11 տարի առաջ տեղի ունեցած միջադեպի ժամանակ տուժող Դավիթ Սիմոնյանի հագին եղած հագուստը: Սարգսյանն ասաց, որ ըստ քրեական գործով իրականացված դատաձգաբանական, դատաքիմիական փորձաքննության արդյունքների` Դավիթ Սիմոնյանի հագուստի վրա հանցագործության հետքեր են հայտնաբերվել, մասնավորապես հրազենային հետքեր կան, մուտքի ելքի անցքեր են որոշված, հետեւաբար հագուստը պետք է իրեղեն ապացույց ճանաչվի: Նրա ձեռքի տակ վերը նշված փորձաքննության եզրակացության պատճենն էր, քանի որ դրա օրիգինալ տարբերակը գոյություն չունի, ինչպես գործի շատ այլ նյութեր: Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս նշեց, որ 2007-ին հարուցված քրեական գործը ոչնչացվել է:

Դատավոր Աննա Դանիբեկյանն, ի պատասխան, նշեց, որ թեեւ հայտնի է, որ գործը ոչնչացվել է, բայց դատարանը տվյալներ չունի այն մասին, որ իրեղեն ապացույցները չկան: Մինչ նիստը հետաձգելը մեղադրող դատախազը միջնորդեց տուժողի ներկայությունը հաջորդ նիստին ապահովելու համար բերման ենթարկելու որոշում կայացնել, որն էլ դատարանը բավարարեց:

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց նոյեմբերի 21-ին:

Նիստի ավարտին Երեմ Սարգսյանը մեր զրույցում պարզաբանեց, որ Դավիթ Սիմոնյանի հագուստները ի սկզբանե քրեական գործով իրեղեն ապացույց չի ճանաչվել: Անդրադառնալով դատախազի այն հայտարարությանը, որ դա քրեական գործի հետ ոչնչացվել է, Սարգսյանն ասաց, որ գործի հետ դա չէր կարող ոչնչացվել, որովհետեւ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն քրեական գործն է ուղարկվում, իսկ իրեղեն ապացույցները չի գնում:

Դավիթ Սիմոնյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանից այսօր հետաքրքվեցինք, թե ինչու իր վստահորդը չէր ներկայացել դատարան: Ի պատասխան Հովհաննիսյանն ասաց, որ իր տեղեկություններով, Սիմոնյանը առողջական խնդիրներ ունի, չներկայանալու պատճառը դա է: Նա ասաց, որ չգիտի՝ Սիմոնյանը ծանուցում ստացել է դատարանից, թե՝ ոչ:

Գործով տուժող Դավիթ Սիմոնյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել Սարգսյան ընտանիքի հետ: Հայաստանում անցկացված ընտրությունների ժամանակ մշտապես Հայաստանի Հանրապետական կուսակցության վստահված անձ է եղել ու գտնվում էր այն ընտրատեղամասում, որտեղ ընտրության էր մասնակցում Ալեքսանդր Սարգսյանի ընտանիքը: Նա հանրությանն առավել հայտնի է 2009 թվականին ՀԱԿ ակտիվիստների դեմ հարձակման գործով, որով դատապարտվել է: Այժմ Սիմոնյանը մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված գործի շրջանակներում, տեւական ժամանակ եղել է կալանքի տակ, սակայն այս գործի վերաբացումից հետո նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել էր եւ նա ազատ էր արձակվել:

Դավիթ Սիմոնյանը հանցագործության մասին հաղորդում է տվել թավշյա հեղափոխությունից հետո՝ նշելով, որ 11 տարի առաջ Հայկ Սարգսյանը փորձել է իրեն սպանել:

Ըստ Սիմոնյանի հաղորդման՝ 2007 թվականի ապրիլի 1-ին Հայկ Սարգսյանի բնակության վայրի՝ Թումանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում Սարգսյանն իրեն հրազենային վնասվածք է պատճառել, սակայն միջադեպից հետո ինքը հայտնել է, թե վնասվածքը մեկ այլ անձ է պատճառել, եւ դա եղել է անփութության հետեւանք: Դրանից հետո քրեական գործը կարճվել է:

Դավիթ Սիմոնյանի հաղորդումից հետո քրեական գործը նոր երեւան եկած հանգամանքի հիմքով վերաբացվել է, այժմ Հայկ Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձի եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ: Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք են բերվել տվյալներ սույն դեպքի առթիվ նախկինում քննված քրեական գործով պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն առերեւույթ չարաշահելու վերաբերյալ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Գործը քննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Տեղեկացանք, որ սույն գործը 11 տարի առաջ քննած եւ կարճելու որոշում կայացրած քննիչը այժմ փաստաբանությամբ է զբաղվում:

Տպել
4371 դիտում

Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ, 1 գնդակ, 2 ավտոմեքենաների վրա՝ կրակոցների հետքեր

Ա. Հարությունյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանի դպրոցներում հայոց լեզվի դասագրքեր ունենալու հարցը

Մրգաշենի նախկին ղեկավարը բնակիչների անուններով գումարներ է դուրս գրել եւ յուրացրել՝ կեղծելով ստորագրությունները

ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ռեժիսորների և պրոդյուսերների պատվիրակությանը

ԱՄՆ-ը եւ Թուրքիան Սիրիայում կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածություն են ձեռք բերել

Եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի գալ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով, դա կլինի քաղաքական ինքնասպանություն. Ա. Քոչարյան

Գյումրիում կրկին տոն էր, իսկ քաղաքի փողոցներով քայլում էին «Ավրորայի» հերոսները, բարերարներ, Ազնավուրի որդին

1-ին զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել են հավաքներ

Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ փոխարինելով Տարոն Մարգարյանին

Վարչապետը ներկա է գտնվել արցախյան թեմային նվիրված «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերային

Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում. 60 ծառի կոճղ է այրվել, ջերմահարվել՝ 20 հաճարենի

Կառավարությունը «Ryanair»-ին ոչ մի 5 միլիոն էլ չի տալու. ինչո՞վ է պայմանավորված ավիատոմսերի էժան գինը

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Արա Դարզիի հետ

Դավիթ Տոնոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր

Փաշինյանը և Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը

Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության մեծ վստահության վկայություն է. վարչապետը ՀՀ-ի՝ ՄԱԿ-ում ընտրվելու մասին

Հայաստանը 144 ձայնով ընտրվել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թթ. համար. ԱԳՆ

Նոյեմբերյանի ոստիկանները ապօրինի ծառահատումներ են բացահայտել (տեսանյութ)

Թուրքերի ռազմական օպերացիան Փայլանը որակել է որպես տեղահանություն և ցեղասպանության փորձ

Երեւանի բժշկական քոլեջում տեղի ունեցած հանելուկը. մեկ տուժած շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց