ՏՏ ոլորտը պետք է դառնա տնտեսության կարեւոր հենասյուներից մեկը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրանտ», «Լավագույն բակալավր» եւ «Լավագույն աշակերտ» անվանակարգերում հաղթողներին մրցանակները հանձնել է անձամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. 

«Սիրելի պարգեւատրվածներ,
Ժյուրիի հարգելի անդամներ, 
Հարգարժան հյուրեր,

Նախ շնորհավորում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության կրթական մրցանակի արժանացած մեր ուսանողներին եւ աշակերտներին, ինչպես նաեւ նրանց դասախոսներին եւ ուսուցիչներին: Կարծում եմ, որ շնորհակալության եւ ջերմ խոսքերի են արժանի մրցանակաբաշխության կազմակերպիչները եւ հովանավորները: Նրանք տարիներ շարունակ մեծ ու կարեւոր գործ են անում մեր ընդհանուր ապագայի համար: Նաեւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս կամ այն չափով աջակցել են այս նախաձեռնությանը: Մեր մրցանակակիրներից շատերի համար կամ թերեւս բոլորի համար սա առաջին մասնագիտական հաջողությունն է: 

Սիրելի մրցանակակիրներ, մաղթում եմ ձեզ, որ դուք ձեր հետագա կյանքում զարգացնեք այս հաջողությունը ձեր մասնագիտական ողջ գործունեության ընթացքում: Մեր հասարակության մեջ վաղուց կա այն գիտակցումը, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեզանում պետք է ունենա զարգացման առաջանցիկ տեմպեր, պետք է դառնա մեր գիտարար տնտեսության կարեւոր հենասյուներից մեկը: Դա պայմանավորած է ոչ միայն եւ ոչ այնքան մեր երկրի բնական պաշարների սակավությամբ, որքան ժամանակակից աշխարհի հետ համաքայլ գնալու անհրաժեշտությամբ: 

Հեղափոխության առաջին եւ ամենակարեւոր ձեռքբերումն ազատությունն է: Արդի աշխարհում առանց քաղաքական, տնտեսական ու մտավոր ազատության առաջընթաց ապահովելը դարձել է գրեթե անհնար: Բայց ես ուզում եմ անդրադառնալ այն հանգամանքին, թե ինչ է նշանակում ազատությունն այս իրավիճակում եւ որն է յուրաքանչյուրի անելիքն ազատության պայմաններում: Իրականության ընկալման այս հարթությունը թերեւս շատ կարեւոր է, եւ ես հատկապես այսօր ու այս առիթով ուզում եմ ասել, որ մարդու հաջողության գործում ամենակարեւոր բաղադրիչը, որ գոյություն ունի ազատության պայմաններում, հետեւյալն է՝ մեզնից յուրաքանչյուրը պետք է զբաղվի ինքն իրենով: Այսինքն՝ ազատության պայմաններում յուրաքանչյուր մարդու հաջողության ամենամեծ գրավականը հենց ինքը՝ մարդն է: Հենց ազատությունը սրանով է ազատություն, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ իր ջանքով, իր աշխատասիրությամբ, իր սկզբունաքայնությամբ, իր մղումով, իր ցանկությամբ, միջավայրի իր ընկալմամբ եւ գնահատմամբ, ուրիշների նկատմամբ իր հարգանքով, յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչքան ինքը պիտի հաջողի եւ մինչեւ ուր ինքը պիտի հաջողի: Ընդ որում՝ սա առանց բացառության վերաբերում է բոլոր ոլորտներին՝ սկսած գիտությունից, վերջացրած քաղաքականությունից, տնտեսական գործունեությունից: Իհարկե, սա չի նշանակում, որ պետությունը որեւէ անելիք չունի: Պետության թիվ մեկ անելիքն առաջին հերթին բոլորի համար հավասար հնարավորություններ ստեղծելն է, եւ հետո արդեն բոլորի համար հասու հնարավորությունների այդ նշաձողը քայլ առ քայլ բարձրացնելը նոր մակարդակի եւ նոր մակարդակների:

Եվ այսօր շատ կարեւոր է արձանագրել. մեր դպրոցներում կան տասնյակ հազարավոր աշակերտներ, մեր համալսարաններում կան հազարավոր ուսանողներ, եւ ի՞նչով է պայմանավորված, որ այսօր մրցանակի են արժանանում հենց այս մարդիկ: Իհարկե, որեւէ կասկած չկա, որ մրցանակի արժանացած մարդիկ տաղանդավոր են, բայց որեւէ մեկը չի կարող ասել, թե մեր երկրի աշակերտների եւ ուսանողների տաղանդի շրջանակը սահմանափակվում է այսօրվա մրցանակակիրներով: Եվ ուրեմն, ո՞րն է նրանց առանձնահատկությունը, ի՞նչն է նրանց այսօր բերել այստեղ:

Իմ կարծիքով՝ առանձնահատկությունը հետեւյալն է. նրանք որոշում են կայացրել զբաղվել իրենցով, որոշում են կայացրել, որ իրենք ուզում են ունենալ այսպիսի հաջողություն եւ իրենք այդ որոշման իրականացման գործում եղել են առավել սկզբունքային, առավել հետեւողական, առավել աշխատասեր: Սա շատ կարեւոր արձանագրում է, որովհետեւ Նոր Հայաստանում հենց սա է հաջողության գրավականը: Նոր Հայաստանում հաջողության գրավականն այն չէ, թե ով ում բարեկամն է, ով ում հետ ավելի երկար կամ հաճախ շփվելու հնարավորություն ունի, կամ ով ում ինչպես է վերաբերվում:

Նոր Հայաստանում, ազատության պայմաններում յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր հաջողության սահմանը, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր տիեզերքի մասշտաբը, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե որտեղ պետք է կանգնի, որտեղ է ինքը հոգնել եւ որտեղ պետք է շարունակի նոր եռանդով: Սա է Նոր Հայաստանում ամենակարեւոր առանձնահատկությունը յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր քաղաքացու համար: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր մրցանակակիրներին, որ նրանք կայացրել են այդ որոշումը եւ բավարար ջանք են գործադրել այդ որոշումն ի կատար ածելու, կյանքի կոչելու համար: Նրանց կոչ եմ անում երբեք ու երբեք չկանգնել ոչ մի խոչընդոտի, ոչ մի արգելքի, ոչ մի սահմանի առաջ, որովհետեւ մեր մեծագույն խնդիրն է չարձանագրել, թե ինչն է հնարավոր եւ ինչը՝ ոչ, մեր մեծագույն խնդիրն է՝ արձանագրել մեր նպատակներն ու ընդլայնել հնարավորի սահմանը, որովհետեւ ժամանակակից աշխարհում հնարավորը չունի սահման, ժամանակակից աշխարհում մարդկային միտքը եւ հաղթանակը չունի սահման, եւ մեր մեծագույն խնդիրն է՝ ամեն օր, անընդհատ ընդլայնել մեր հնարավորությունների սահմանը:

Եվ ուրեմն, հարգելի ներկաներ, շատ բարձր եմ գնահատում այս մրցանակաբաշխությունը, կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ջանք են գործադրել, որոշում են կայացրել, որ պետք է լինի այսպիսի մրցանակ, հետեւողական աշխատել են դրա վրա, անկախ ամեն ինչից՝ պահել, պահպանել են այն եւ ամեն տարվա հետ նրա համար սահմանել ավելի բարձր նշաձող: Հույս ունեմ եւ համոզված եմ, որ այդ նշաձողն ամեն տարվա հետ ավելի ու ավելի կբարձրանա: Շնորհավորում եմ կազմակերպիչներին, մրցանակակիրներին եւ մեզ բոլորիս: Շնորհակալություն»: 

Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվում է 14-րդ անգամ` վերանվանվելով ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակի: Մրցանակաբաշխությանը մասնակցել են 106 ուսանող երկրի 6 առաջատար համալսարաններից, ինչպես նաեւ 80 աշակերտ հանրապետության ֆիզիկա-մաթեմատիկական ուղղվածություն ունեցող առաջատար 8 դպրոցներից: Այս տարի ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների են արժանացել 25 ուսանող եւ 18 աշակերտ: Մինչ այժմ 489 ուսանող եւ աշակերտ են արժանացել այս մրցանակին։

Տպել
1777 դիտում

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր