Մեկնարկել է դպրոցականների ակնային առողջության պահպանման հանրապետական ծրագիրը

Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ Երեւանի Վ. Բելինսկու անվան թիվ 38 հիմնական դպրոցում ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի եւ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմանդրամի տնօրեն Նունե Եղիազարյանի մասնակցությամբ մեկնարկել է Հայաստանում դպրոցականների ակնային զննումների հանրապետական ծրագիրը:

Նախարարի պաշտոնակատարը շրջել է դպրոցի տարրական դասարաններում, որտեղ 3-րդ դասարանի աշակերտները ստացել են «Տեսունիկի տեսողության խաղը» մանկական ձեռնարկը, որը  նախատեսված է տարրական դպրոցի երեխաների համար եւ նպատակ ունի  խաղերի, վարժությունների եւ հետաքրքրաշարժ տեքստերի միջոցով սովորեցնել՝ ինչպես պետք է պահպանել աչքի առողջությունը: Ձեռնարկը մշակվել է Հայկական ակնաբուժության նախագծի շրջանակում եւ որպես ուսումնաօժանդակ գրականություն հաստատվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից: 

Արայիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել ծրագրի իրականացման առնչությամբ եւ շեշտել. «Էլեկտրոնային սարքավորումներից շատ օգտվող մեր երեխաները տեսողության խնդիրներ ունեն եւ վաղ տարիքում հայտնաբերումը խիստ կարեւոր է: Այս նախագծի շրջանակում մինչեւ տարեվերջ  կստուգվեն շուրջ 10 հազար աշակերտ` Երեւանի եւ մարզերի դպրոցներից՝ հաջորդ փուլերում ավելի մեծ թվով աշակերտներ ներգրավելու հեռանկարով: Բոլոր այն աշակերտները, ովքեր կարիք կունենան, կանցնեն ավելի լուրջ հետազոտություններ: Այս փուլն հաջողությամբ ավարտելուց հետո նախարարությունը  կքննարկի ծրագրի ընդլայնման հնարավորությունները: Մենք պետք է կարողանանք ստեղծել հնարավորություն, որպեսզի բոլոր աշակերտները ստուգվեն եւ տեսողական խնդիրները վաղ հայտնավերվեն: Օգտվելով առիթից ես նաեւ կոչ եմ անում ծնողներին ավելի հետեւողական լիենել այս հարցում եւ հատկապես ցածր դասարաններում սահմանափակել երեխաների հեռախոսներից եւ պլանշետներից օգտվելը»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանի խոսքով՝ երեխաների տեսողական առողջության պահպանման ծրագրի եւ «Ավետիս» երեխաների առողջության խնամքի հարթակի ներդրման մեկնարկը Տեսողության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների միամսյակում առանձնահատուկ կարեւորություն ունի, եւ ուրախալի է, որ այն իրականացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ գործակցությամբ:

Դպրոցականների ակնային զննման ծրագրի շրջանակում ժամանակակից սարքավորմներով անցկացվում է դպրոցականների ակնային զննում, որը նախնական ախտորոշում է իրականացնում եւ հնարավորություն տալիս արդյունքները  պահպանել էլեկտրոնային եղանակով՝ հետագայում երեխայի առողջությանը հետեւելու եւ տվյալների հավաքագրման եւ վերլուծության նպատակով: Առավել խորացված հետազոտության կամ բուժման կարիք ունեցողները ուղեգրվելու են  ակնաբուժական կենտրոններ: Դպրոցականների ակնային զննման ծրագրի հաջորդ բաղադրիչը «Ավետիս» երեխաների առողջության խնամքի հարթակի ներդրումն է, որն այժմ պատրաստման փուլում է եւ հասանելի է լինելու դպրոցների բժշկական անձնակազմին, ծնողներին եւ մանկաբույժներին՝ ավելի արդյունավետ դարձնելու երեխաների ակնային առողջության պահպանմանն ուղղված աշխատանքները:

Տպել
2009 դիտում

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի