ՀՀԿ-ի սաբոտաժը. ինչու էր կառավարությունը թերացել եւ ամեն ինչ թողել վերջին 20 րոպեին

Հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովում ֆորսմաժորային իրավիճակ գրանցվեց: Պատգամավորների կողմ քվեները բավարար չեղան, որպեսզի Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունվեն: «Հանրապետական» կուսակցութունը գնաց սաբոտաժի ճանապարհով: «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ էր 63 կողմ քվե: Այդ պահին նիստերի դահլիճում ներկա 69 պատգամավորներից միայն 56-ը կողմ քվեարկեցին:

Նիստի մեկնարկից արդեն պարզ էր, որ ՀՀԿ-ն մտադրություն չունի աջակցել, որպեսզի այս նախագիծն ընդունվի: Աղմուկ բարձրացրեց կառավարության այն առաջարկությունը, որ նախագիծը պետք է ընդունել 24-ժամյա ռեժիմով: Այսինքն՝ մինչեւ 18:00-ն պետք է տեղի ունենար առաջին ընթերցումն ու քվեարկությունը, իսկ 18:30-ից սկսած երկորդ ընթերցումն ու քվեարկությունը: Սակայն ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պատգամավորներն առաջարկեցին քննարկումը տեղափոխել 72-ժամյա ռեժիմ: Հարցը դրվեց քվեարկության, բայց չընդունվեց, քանի որ օրենքը սահմանադրական է եւ ռեժիմի փոփոխության համար եւս անհրաժեշտ էր 63 կողմ քվե: Արդյունքում հարցի քննարկումը տեղափոխվեց սովորական ռեժիմ եւ եթե առաջին ընթերցումն ընդունվեր, ապա նախագիծը երկրորդ ընթերցման հնարավոր կլիներ ներկայացնել երկու շաբաթ անց:

Այժմ, երբ առաջին ընթերցումը տապալվեց, կառավարությունը հնարավորություն ունի այն եւս մեկ անգամ ներկայացնել առաջին ընթերցման: «Ծառուկյան» խմաբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ կառավարությունը եւս մեկ անգամ պետք է նախագիծը ներկայացնի ԱԺ: ԵԼՔ խմաբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով նախագիծը կրկին Ազգային ժողով բերելու տարբերակին նշեց, որ պետք է կառավարության գործընկերների հետ այս մասով քննարկումներ ունենան: Սիմոնյանը ՀՀԿ-ականների դեմ քվեարկելու վերաբերյալ ասաց. «Այս քայլը վկայում է այն մասին, որ 6-րդ գումարման Ազգային ժողովը պետք է օր առաջ ցրել»:

«Ցավում եմ, որ հանրապետական մեր գործընկերները եւս մեկ անգամ որոշեցին վերջում եւս մի վատություն անել քաղաքական դաշտին: Ստացվում է այնպես, որ նոր ԸՕ-ով մենք ունենալու ենք մի իրավիճակ, երբ քաղաքական դաշտում ավելի լայն շրջանակներ կարող էին մասնակցել ընտրություններին եւ ավելի շատ ուժեր կարող էին հայտնվել ԱԺ-ում: Իրենք ամեն ինչ արեցին, որ շարունակեն քաղաքական դաշտը ոչնչացնել»,- ասաց Սիմոնյանը:

ԱԺ արտահերթ նիստից մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 19-ին, հրապարակվել էր Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի հայտարարությունը՝ ՀՀ ԸՕ-ի փոփոխությունների վերաբերյալ: Բուքիքիոն հիմնականում դրական էր գնահատել կառավարության առաջարկած փոփոխությունները: Հանձնաժողովը, մասնավորապես, ողջունել է քվեարկելու իրավունքի իրականացման, լրատվամիջոցների ազատ աշխատանքի հնարավորությունների ընդլայնման, դիտորդների իրավունքների և ընդհանուր առմամբ ընտրական գործընթացների թափանցիկությանը, ինչպես նաեւ ընտրակեղծարարության դեմ պայքարելուն ուղղված քայլերը։ Միեւնույն ժամանակ, Վենետիկի հանձնաժողովը նշել է, թե վերապահում ունի, որ Ընտրական օրենսգրքում խոշոր փոփոխություններն իրականացվում են, երբ ընտրություններին մեկ տարուց պակաս ժամանակ է մնացել, սակայն շեշտել է. «Այդ վերապահումներն այդքան էական չեն, եթե փոփոխությունների շուրջ կա կոնսենսուս քաղաքական ուժերի միջեւ»։

Չի բացառվում, որ ՀՀԿ-ականները դիտավորյալ դեմ քվեարկեցին, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տան, որ քաղաքական ուժերի միջեւ կոնսենսուս չկա: Հակ է նշել, որ խորհրդարանական ԵԼՔ, ՀՅԴ եւ Ծառուկյան խմբակցությունները, ինչպես նաեւ բազմաթիվ արտախորհրդարանական ուժեր կողմ են արտահայտվել արտահերթ ընտրությունների անցկացմանը: Մեր այս դիտարկմանը ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը անորոշ պատասխան տվեց. «Էդմոնի եւ Նիկոլի միջեւ ձեռք բերված համաձայնությունը չենք կարող քաղաքական կոնսենսուս համարել»,- ասաց նա:

Այնուհանդերձ, երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ ուշագրավ հայտարարություն, որից պարզ դարձավ, որ կառավարությունը եւս թերացել է տեխնիկական հարցերում: Սա էլ իր հերթին է պատճառ դարձել, որ նախագծի համար պահանջվող քվեները չապահովվեցին: Նախ, նշենք, որ Ազգային ժողովի նախագահը քվեարկությունը հետաձգեց մեկ ու կես ժամով, որպեսզի անհրաժեշտ թվով պատգամավորները համալրվեին, սակայն, երբ սկսվեց քվեարկությունը ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը եւս 20 րոպե ընդմիջում վերցրեց: Երբ ՀԺ-ն ԵԼՔ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանից հետաքրքրվեց, թե ինչու խմբակցության ղեկավարն ընդմիջում վերցրեց, պատգամավորը նշեց, որ կան որոշ պատգամավորներ, որոնց հետ կառավարությունը բանակցություններ է վարել եւ նրանք գալիս են, որ կողմ քվեարկեն նախագծին: Թե որ պատգամավորների մասին է խոսքը կամ ինչու կառավարությունը նախապես չէր բանակցում նրանց հետո Գորգիսյանը դժվարացավ պատասխանել:

Այն, որ կառավարությունները միշտ բանակցել են Ազգային ժողովի պատգամավորների հետ՝ այս կամ այն նախագիծն անցկացնելու համար, հայ իրականության մեջ եւ ընդհանրապես նորություն չէ: Հետաքրքիր է, թե ինչու է կառավարությունն ամեն ինչ թողել վերջին 20 րոպեին: Այնուհանդերձ, նշենք, որ մոտ 10 օրից 6-րդ գումարման Ազգային ժողովը կլուծարվի եւ դեկտեմբերին տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Չի բացառվում, որ ընտրություններն անցնեն գործող ԸՕ-ով:

Անդրադառնալով քվերակության արդյունքներին՝ ընդգծենք, որ թեեւ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն կողմ էին նախագծի ընդունմանը, բայց այս խմբակցություններից վեց պատգամավոր չէին եկել կամ եկել էին եւ չէին մասնակցել քվեարկությանը: Մասնավորապես, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ նույն խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը բացակայում էին, իսկ նույն խմբակցության պատգամավորներ Նապոելոն Ազիզյանը եւ Վարդան Ղուկասյանը չեն քվեարկել:  ՀՅԴ-ից բացակա էր Սուրեն Մանուկյանը, իսկ Անդրանիկ Կարապետյանը չի մասնակցել քվեարկությանը: Սրան զուգահեռ, եթե ներկա լինեին այն պատգամավորները, որոնք կողմ էին արտահայտվել դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացմանը, ապա նախագիծը կընդունվեր: Խոսքը, մասնավորապես, Արսեն Միխայլովի, Ռոբերտ Սարգսյանի, Արտակ Սարգսյանի, Արայիկ Գրիգորյանի, Հարություն Կարապողոսյանի մասին է: 

Տպել
6367 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական