Արմեն Փամբուխչյանն ընդունել է «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 22-ին ընդունեց «Ղեկը աջ» նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների, որոնք բողոքում են աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ մեքենաների ներկրման արգելքի դեմ:

Նրանց պնդմամբ՝ ներկրողների մեծամասնությունը տեղյակ չի եղել ԱԺ քննարկման արդյունքում օրենքում կատարված այն փոփոխությանը, ըստ որի՝ արգելքը գործում է անժամկետ։ Արդյունքում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ բազմաթիվ մեքենաներ չեն կարողանում մուտք գործել Հայաստան: 

Արմեն Փամբուխչյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ օրենքն ընդունվել է՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում երթևեկությունն աջակողմյան է, ըստ այդմ էլ բոլոր ենթակառուցվածքներն ու ճանապարհային նշանները կահավորված և հարմարեցված են ձախ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների համար։

Որպեսզի քննարկումն առավել օբյեկտիվ լինի, պայմանավորվածություն ձեռք բերվեց այն շարունակել առաջիկա օրերին, նաև պատասխանատու մյուս գերատեսչությունների և աջ ղեկով մեքենաների ներկրմանը դեմ հանդես եկող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: 

Տպել
1017 դիտում

ՀՀ գլխավոր դատախազությունը տեսակապի միջոցով հարցաքննություն կատարելու իրավական հիմքերի ստեղծման նախագիծ է առաջարկել

Լոս Անջելեսը կլինի հայ-կալիֆորնիական համագործակցության խորացման հիմնական կիզակետը. վարչապետ

Մենք առաջ ենք գնում տնտեսական հսկայական փոփոխությունների իրականացմամբ. վարչապետը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետին

ՀՀ 6 մարզում և մայրաքաղաքում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Երևանում և Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է. հնարավորության դեպքում կտեղափոխվի Երեւան. Հովհաննիսյան

Գիշերը հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, սահմանին թողել 1 դի ու հետ շպրտվել

Հայկ Մարությանի որոշմամբ Երեւանի 3 դպրոցների տնօրեններ ազատվել են աշխատանքից

Արցախում մարտական դիրքից հրազենային վնասվածքով, ծայրահեղ ծանր վիճակում զինվոր է տեղափոխվել հոսպիտալ

Աշխարհի առաջնություն. ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ

1 օրում գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 34 հրդեհ

Խաչիկ գյուղում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 52.2 հա խոտածածկ տարածք

Վարչապետը Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարներին

Մեր ընթացիկ խնդիրը հայեցկարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ

Թող 98թ․-ից առաջ միլիոններ կուտակեին, առյուծներ քշեին. Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի շնորհավորական ուղերձների մասին

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com