Ոչ թե շինծու հայտարարություններ լինեն, թե՝ տեսե՛ք մենք առաջինն ենք, ամենակռուտոյն ենք, այլ արդյունք լինի. Սոնա

Երգչուհի Սոնան, որը հոկտեմբերի 21-ին ներկա էր Արամ Խաչատրյան համերգասրահում Ալեքսեյ Չումակովի մենահամերգին, ասաց, որ երեք օրով է եկել Հայաստան: Երգչուհին «Էրեբունի-Երեւան» տոնակատարություններին է հրավիրվել: ՀԺ-ի հետ զրույցում Սոնան հայտնեց, որ ինքն էլ է ցանկանում մենահամերգով հանդես գալ, պարզապես սպասում է, որ հայ հանդիսատեն իրեն ավելի շատ կարոտի. «Ուզում եմ շատ կարոտեն, որ մարդիկ զգացնել տան, որ իրոք ուզում են ինձ տեսնել, լսել»:

Մեր հարցին, թե ինչպես է հասկանալու, որ արդեն կարոտել են եւ ժամանակն է համերգով հանդես գալու, վերջինս ասաց. «Ամեն օր բազմաթիվ նամակներ եմ ստանում, ինչն էլ դրա վառ ապացույցն է: Մի նոր երգ ենք ուզում ձայնագրել, հետո նոր կմտածենք համերգի մասին: Բայց համերգն էլ շուտով կլինի, եթե հասցնենեք այս տարի, եթե ոչ՝ կմնա մյուս տարվա սկզբին»:

Երգչուհու հետ խոսեցինք Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության, իր զգացողությունների ու սպասելիքների մասին:

- Սոնա, ստեղծագործելով ՌԴ-ում, դուք միշտ կապ եք պահում հայրենիքի հետ, երբեմն ձեր մտահոգություններով ու զգացողություններով եք կիսվում սոց ցանցերում:

- Ես պոլիտիկայի տեսանկյունից միշտ անկախ եմ եղել: Երգարվեստում եմ համարյա 29 տարի, քաղաքական դաշտում շատերն են այս ընթացքում եկել ու գնացել, բայց ես միայն երաժշտությունով եմ զբաղվել ու զբաղվում: Այսօր ամենակարեւորը ուզում եմ ժողովրդի համար բան փոխվի: Ուզում եմ՝ ոչ թե լինեն շինծու հայտարարություններ, որ տեսեք՝ մենք առաջինն ենք, մենք ամենակռուտոյն ենք, այլ իրական արդյունք ցույց տան:

- Այս ընթացքում դուք բազմիցս գնացել եկել եք, Հայաստանի հետ կապը միշտ պահել եք, ի՞նչ փոփոխություն եք նկատել:

- Այն, որ ցույցերի ժամանակ երազում էի, որ արյուն չթափվի՝ դա եղավ, դա արդեն շատ լավ է, իսկ հետոն արդեն աշխատանք է պահանջում: Դե գիտե՞ք ինչ, ոչ ոք աստված չէ, կախարդական փայտիկ էլ չունի: Երեւի ժամանակ է պետք, ժամանակը ցույց կտա, բայց որ ժպիտներն են շատացել, ջերմություն կա, սեր կա, դա հաստատ է: Ես հույս ունեմ, որ ամեն ինչ ժողովրդի համար է արվում, որպեսզի ժողովուրդը լավ ապրի: Հայի դուխը չկոտրվի: Մենք կա՛մ շատ լավն ենք, կա՛մ շատ վատը՝ ծայրահեղությունից ծայրահեղություն ենք: Արդեն զգում եմ, որ ինչ-որ բան շարժվում է, անիվը սկսել է պտտվել, բայց թե ո՞ր ուղղությամբ կգնա, դա դեռ պարզ չէ:

- Մշակույթի ոլորտից շատերը մտան քաղաքականություն, ձեր ընկերներից Հայկոն քաղաքապետ է արդեն:

- Ես իրեն չգիտեմ որպես քաղաքապետ, ես Հայկոյին գիտեմ «Մեր բակ»-ից որպես «ես լավ տղա եմ»: Կարող է՝ իրոք լավ տղա է (կատակում է): Էլի եմ կրկնում` հեռու եմ քաղաքականությունից: Քաղաքականությամբ հետաքրքրվում են բոլորը, անգամ երաժիշտները, ուզեն, թե չուզեն մի փոքր հետաքրքրվում են քաղաքականությամբ: Բոլորն էլ ինչ-որ կերպ կապվում են, բայց ինքս չեմ ուզում ինձ կապեմ քաղաքականության հետ: Ինչ վերաբերում է Հայկի եւ մնացած մեր պաշտոնյաների գործունեությանը ինձ թվում է՝ դեռ մի կես տարի պետք է անցնի, որ մենք մեր կաշվի վրա կարողանանաք զգալ, թե որը ինչ է կամ ոնց է արվում: Համենայնդեպս, ես հույս ունեմ, որ լավ է լինելու:

Տպել
7354 դիտում

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին