Երեք տարի անց. ռուսները խոստովանում են

20/10/2018 schedule17:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հոկտեմբերի 14-ի համարում:

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի իրար հաջորդող նիստերը, որոնք անց են կացվում մեկ Մոսկվայում, մեկ Երեւանում, արդեն դարձել են սովորական, կարելի է ասել՝ անհետաքրքիր, եւ կորցրել երբեմնի հմայքը: Իսկ ի՜նչ ժամանակներ էին, ի՜նչ հարցեր էին լուծվում այդ նիստերի ժամանակ: Հիշենք միայն «Գույք` պարտքի դիմաց» գործարքը: Այն ժամանակ հանձնաժողովի ռուսաստանյան համանախագահը փոխվարչապետ էր` Իլյա Կլեբանովը: Հիմա համանախագահը ընդամենը ՌԴ տրանսպորտի նախարարն է` Իգոր Լեւիտինը: Չնայած, հայկական կողմի համանախագահը ՊՆախարար Սերժ Սարգսյանն էր եւ հիմա էլ նա է: Ինչեւէ, երեկ Երեւանում ավարտվեց այդ հանձնաժողովի հերթական նիստը: Դրա ավարտից հետո հանձնաժողովի համանախագահները հանդես եկան մամուլի ասուլիսով, որի ժամանակ հնչած առաջին հարցը վերաբերում էր հենց «Գույք` պարտքի դիմաց» համաձայնագրի իրականացմանը:

Ըստ այդմ, ինչպես հայտարարվում էր երեք տարի առաջ, ՌԴ սեփականությունը դարձած ձեռնարկություններում իրականացվելու են ներդրումներ եւ ստեղծվելու են նոր աշխատատեղեր: Սակայն այդ ձեռնարկություններում ոչ մի բան չի փոխվել: Սա չի թաքցնում նաեւ Լեւիտինը: «Համարում եմ, որ մինչ այս պահը Ռուսաստանը չի կատարել բոլոր այն պայմանները, որոնցով տրվել են այդ ձեռնարկությունները: Դուք գիտեք, որ այդ ձեռնարկությունները տրվել էին պարտքերի դիմաց, եւ Ռուսաստանը պետք է այնտեղ կազմակերպեր արտադրություն: Սակայն մինչ այժմ մենք չենք որոշել, թե ինչ տիպի արտադրանք կարող է թողարկվել այդ ձեռնարկություններում` ռազմական նշանակությա՞ն, թե՞ քաղաքացիական»,- ասաց Լեւիտինը լրագրողների հարցին ի պատասխան: Նույնիսկ Ս.Սարգսյանը այս խոստովանությունը գնահատեց անկեղծ: Բայց ի՞նչ է լինելու հետո:

Նախորդ նիստի ժամանակ կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ այդ ձեռնարկությունների աշխատանքը կազմակերպելու համար: Ըստ Լեւիտինի, այս նիստի ընթացքում աշխատանքային խումբը աշխատել է եւ մինչեւ այս տարեվերջ կամ հաջորդ տավա սկզբին այդ խումբը կհայտնի, թե ինչ արտադրանքների մասին է խոսքը: «Ռուսաստանը հասկանում է ամբողջ պատասխանատվությունը այդ ձեռնարկությունների համար: Մենք դրանք վերցրել ենք, մենք պետք կազմակերպեինք դրանց աշխատանքը, եւ դա կետերից մեկն է, որը Ռուսաստանը մինչ այժմ չի կատարել»,-ասաց Լեվիտինը: Ս.Սարգսյանն էլ ավելացրեց, որ այդ ընկերությունների գործունեության բոլոր տեխնիկական խոչընդոտները հանված են: Միեւնույն ժամանակ վերջինս նշեց, որ այժմ կա խնդիր այդ ձեռնարկությունների համար պատվերներ ձեւավորելու առումով: Սակայն Սարգսյանը վստահ է, որ այդ խնդիրը «անպայման լուծվելու է»:

Ինչ վերաբերում է ռազմական, թե քաղաքացիական արտադրանքին, ապա ռուսական օրենսդրությունը ինչ-որ սահմանափակումներ ունի իր երկրի տարածքից դուրս ռազմական արտադրանք թողարկելու հետ կապված: Սակայն Լեւիտինը երեկ հայտարարեց, որ այդ ձեռնարկությունները նման սահմանափակումներից չեն տուժի, քանի որ դրանք հանդիսանում են ՌԴ-ի սեփականությունը: «Ինձ անհանգստացնում է այն հարցը, որ մենք չենք հասկանում, թե ինչ տիպի արտադրանք կարող ենք թողարկել` պաշտպանական նշանակությա՞ն, թե՞ քաղաքացիական, թե՞ միաժամանակ ե՛ւ պաշտպանական, ե՛ւ քաղաքացիական»,- թեման ամփոփեց Լեւիտինը: Իսկ ի՞նչ նորություններ աբխազական երկաթուղու վերագործարկման հեռանկարներից: Լրագրողի հնչեցրած այս հարցին Ս.Սարգսյանը անսպասելի արձագանքեց:

«Ինչո՞ւ ամենակարեւոր հարցը տալիս են վերջում»,-հարցին հարցով արձագանքեց Սարգսյանը: Սա խոսում է այն մասին, որ ասուլիս հրավիրած համանախագահները ամենաշատը սպասում էին հենց այս հարցին: Նշանակում է ասելիք էլ ունեին: Եւ ո՞րն է այդ ասելիքը: «Հոկտեմբերին կստորագրվի ակտ երկաթուղու աբխազական հատվածի ուսումնասիրության մասին: Այդ ուսումնասիրությանը կմասնակցեն Ռուսաստանը, Վրաստանը եւ Աբխազիան: Հաջորդ շաբաթ ռուս-վրացական միջպետական հանձնաժողովը այսպիսի այցով կլինի Վրաստանում: Եւ մենք կունենանք տվյալներ վերականգնողական աշխատանքների ծավալների եւ դրա համար անհրաժեշտ գումարի մասին: Թբիլիսի կատարելիք մեր այցի նպատակներից մեկը լինելու է վրացական կողմի համաձայնություն ստանալը` որ նա համաձայն է աբխազական հատվածով երթեւեկության վարկանգմանը»,- հայտարարեց Լեւիտինը:

Եւ եթե այդ համաձայնությունը ստացվի, ապա Ռուսաստանը, Վրաստանը եւ Հայաստանը կստեղծեն կոնսորցիում, կորոշեն յուրաքանչյուրի մասնակցության չափը եւ կսկսեն վերականգնումը: Ըստ Լեւիտինի, վերականգնողական աշխատանքները կտեւեն մոտ երկու տարի: Անհրաժեշտ գումարը հայտնի կդառնա ուսումնասիրություններից հետո: Ամենագլխավոր խնդիրը, ըստ Լեւիտինի, Ինգուրի գետի վրայի կամրջի վերականգնումն է: Ս.Սարգսյանը, լրացնելով Լեւիտինի ասածները, ընդամենը հայտարարեց, որ Հայաստանը ֆինասական մասնակցություն անպայման ունենալու է այդ վերականգնողական աշխատանքներին, սակայն Հայաստանը ամենաքիչ ներդրումն է անելու՝ համեմատած Ռուսաստանի եւ Վրաստանի հետ:

Նկատենք, որ ուղիղ երեք ամիս առաջ` հուլիսի 14-ին, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը իր հրավիրած ասուլիսի ժամանակ հստակ հայտարարել էր. «Մենք ֆինանսական աջակցություն ցույց տալու հնարավորություն չունենք: Այնտեղ խոսքը մեծ գումարների մասին է` շուրջ 150 մլն դոլար, եւ դա զուտ վրացական եւ ռուսական երկաթուղիների խնդիրն է: Որքան այդ երկաթգիծը պետք է մեզ, նույնքան էլ պետք է Վրաստանին»: Վերջինս ընդամենը տեխնիկական աջակցություն էր առաջարկում երկաթուղու վերականգնման աշխատանքներին: Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ իշխանությունների դիրքորոշման նման փոփոխությունը՝ առայժմ հայտնի չէ:

Հայկ Գեւորգյան

Տպել
3497 դիտում

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան