Անչափահասի կոկորդից արմունկով սեղմած պահել են, պառկած հասցրել բաժին, ապա բազմաթիվ հարվածներ հասցրել. փաստաբան

Օրեր առաջ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ոստիկանության ծառայողների կողմից 16-ամյա անչափահասին խոշտանգելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը մեր զրույցում ասաց, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (խոշտանգումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝յոթից տասներկու տարի ժամկետով):

Ըստ անչափահասի կողմից տրված հաղորդման` 2018 թվականի հոկտեմբերի 17-ին Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղամասերից մեկում տեղի ունեցած կռվից հետո ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները նրան ծեծի ենթարկելով եւ հայհոյանքներ տալով` բերման են ենթարկել ոստիկանության նշված բաժին, որտեղ շարունակել են վերջինիս նկատմամբ բռնություն գործադրել:

ՀՀ ոստիկանությունից այսօր հետաքրքրվեցինք, թե անչափահասն ի՞նչ կարգավիճակով էր բերման ենթարկվել ոստիկանության բաժին եւ ի՞նչ ահազանգով: Ի պատասխան մեր հարցին ՀՀ ոստիկանության լրատվականից պատասխանեցին, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 14:20-ին ոստիկանություն ահազանգել են եւ հայտնել, որ Լեփսիուսի փողոցում վիճաբանություն է: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները Լեփսիուսի փողոցից վիճաբանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 2002 թվականին ծնված անչափահասի, ում մոտից հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ: Ոստիկանությունից ասացին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:

Ոստիկանության բաժին բերման ենթարկվելիս, ինչպես պնդում է տուժող կողմը, ոստիկանության ծառայողները ծեծի են ենթարկել անչափահասին: Նշված դեպքի վերաբերյալ այսօր մեր մի քանի հարցերին է պատասխանել անչափահասի փաստաբան Դավիթ Արղամանյանը:

- Պարոն Արղամանյան, ձեր վստահորդին ե՞րբ եւ ո՞ր ժամին են տարել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

- Իմ վստահորդին, որն անչափահաս է, բաժին են տարել սույն թվականի հոկտեմբերի 17-ին, ժամը 14։00-ի սահմաններում։ Տեղյակ չեմ, թե ինչ կարգավիճակ է ունեցել, սակայն տեղյակ եմ, որ մինչ բաժին տանելը անչափահասների միջեւ «տղայական ռազբորկա» է տեղի ունեցել, որին մասնակցել է նաեւ իմ վստահորդը։ Ենթադրում եմ, որ այդ դեպքի առթիվ են նրան տարել բաժին։ Նրա օրինական ներկայացուցչի հետ կապնվել են 18։00-ի սահմաններում, չնայած այն հանգամանքին, որ իմ վստահորդը արգելանքի տակ վերցվելուց հետո պարբերաբար պահանջել է կապ հաստատել իր ծնողի հետ։

- Դեպքը ինչպե՞ս է տեղի ունեցել: Ինչո՞ւ են ոստիկանները ծեծի ենթարկել ձեր վստահորդին, ի՞նչ պատճառով:

- Երբ իմ վստահորդը գտնվել է դպրոցի մոտ գտնվող տաղավարում (բիսեդկա), նրան մոտեցել է մի մեքենա, որի ղեկին եղել է ոստիկանական համազգեստով մի երիտասարդ։ Մեքենայից եւս երկու հոգի՝ քաղաքացիական հագուստով, իջել են, առանց որեւէ բան ասելու մոտեցել են նրան եւ փորձել նստեցնել մեքենան։ Իմ վստահորդը դիմադրել է, սակայն նրան ուժով «նստեցրել են» մեքենան։ Մեքենայում նրա կոկորդի հատվածից արմունկով սեղմած պահել են, պառկած վիճակում հասցրել են բաժին, այդ ընթացքում նրան հայհոյել են եւ բազմաթիվ հարվածներ հասցրել։ Թե ինչու են հարվածել, ինչ պատճառով՝ դժվարանում եմ պատասխանել։ Բացի այդ, նրան շարունակել են հայհոյել եւ ծեծել բաժնի ներսում։

- Ովքե՞ր են եղել ծեծի ենթարկած ոստիկանները, ի՞նչ պաշտոն ու կոչում ունեն:

- Չգիտեմ, թե ովքեր են եղել այդ ոստիկանները, քննությամբ կպարզվի:

- Տեղյակ ե՞ք այժմ գործն ինչ փուլում է, ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել գործի շրջանակում:

- ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ 309․1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով, այն է՝ խոշտանգումը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից։ Թե ինչ քննչական գործողություններ են կատարվել՝ հրապարակել չեմ ցանկանում։ Միայն ավելացնեմ, որ ՀՔԾ-ն հաղորդումը ստանալուց անմիջապես հետո դրսեւորել է պատշաճ ջանասիրություն եւ արագություն՝ նախաձեռնելով գործի քննությունը։

- Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացե՞լ եք: Հայտնի է՞, թե ձեր վստահորդը ծեծի հետեւանքով ինչ վնասվածքներ է ստացել:

- Եզրակացությունը դեռ չեն ստացել:

- Պարոն Արղամանյան, ասացիք, որ ձեր վստահորդին բաժին են բերման ենթարկել ժամը 14:00-ի սահմաններում եւ ծնողներին հայտնել միայն ժամը 18:00-ին: Օրենքով բերման ենթարկված անձը երեք ժամից ավելի չպետք է պահվի բաժնում, սա նույնպես խախտում չէ՞:

- Խախտումներ շատ կան, դեռ այդ խախտումներին չենք անդրադարձել, մենակ ծեծի մասով ենք բարձրաձայնում, մնացած ընթացակարգային խախտումներին կանդրադառնանք ավելի ուշ, ըստ նպատակահարմարության:

Այս դեպքի առթիվ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով ոստիկանությունում ծառայողական քննություն էր նշանակվել, այն սակայն կկասեցվի մինչեւ սույն խոշտնագման դեպքով նախաքննության ավարտը:

Այս ամսվա ընթացքում սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքացիները բարձրաձայնում են ոստիկանության բաժիններում ոստիկանության ծառայողների կողմից ծեծի ենթարկվելու մասին:

Առաջին դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 7-ին: Սեւանի բնակիչ 28-ամյա Արա Մուրադյանի քույրն ահազանգել էր, որ եղբորը ոստիկանության երեք ծառայողներ ծեծի են ենթարկել. «Շորերը հանել են տալիս, ոտքերը մաքրում են շորերի վրա, թքում են եղբորս շորերի վրա, ասում են՝ դե հենց հիմա պետք է հագնես»,- ծեծից դրվագ էր պատմել Մուրադյանի եղբայրը: Սույն դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում եւս քրեական գործ է հարուցվել, սակայն գործի շրջանակում մեր տեղեկություններով, դեռ կասկածյալներ չկան:

Հաջորդ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին. Գյումրու բնակիչ, ոստիկանության նախկին աշխատակից, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարում կալանք կրող Հարություն Պետրոսյանի հարազատները ահազանգել էին, որ Պետրոսյանը դաժան ծեծի է ենթարկվել Գյումրու ոստիկանության Կումայրիի բաժնի աշխատակիցների՝ Կարեն Գեւորգյանի եւ Արթուր Հակոբյանի կողմից: Մեր տեղեկություններով, այս դեպքով եւս Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել:

Տպել
7386 դիտում

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում