Մեկ միլիոն շիշ հայկական նռան գինի կարտահանվի Չինաստան

19/10/2018 schedule12:15

Հոկտեմբերի 18-ին, Չինաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանի նախաձեռնությամբ, Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանն ու Չինաստանի միջազգային ընկերակցության կազմակերպիչ հանձնաժողովի գլխավոր քարտուղար Յոնգան Չուն ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակներում առաջիկայում Չինաստան կարտահանվի հայկական գինեգործական ընկերությունների կողմից արտադրված մեկ միլիոն շիշ նռան գինի: 

Չինական շուկան հայկական գինեգործական ընկերությունների համար միշտ եղել է հետաքրքիր ու թիրախային, եւ այս հուշագիրը արտադրության եւ արտահանման ծավալները մեծացնելու հնարավորությունների նոր դուռ է բացում:

«Չինական շուկային հայկական գինեգործությունը  առաջին անգամ ներկայացավ անցյալ տարի՝ 2017 թվականին, երբ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության  հիմնադրամի նախաձեռնությամբ, հայկական գինեգործական ընկերությունների արտադրանքը ներկայացվեց ProWine China 2017 ցուցահանդեսին, որի արդյունքում կնքվեցին արտահանման մի շարք պայմանագրեր: Այս հուշագիրը հայկական գինիների արտահանման ծավալները մեծացնելուն միտված հաջորդ կարեւոր հանգրվանն է: Հիմա մենք չինական շուկա ենք մտնում նաեւ մեր մրգային, մասնավորապես՝ նռան գինիներով, ինչը հնարավորություն է ստեղծում հետագայում չինական շուկային ներկայացնել հայկական գինեգործության  արտադրանքի ամբողջ տեսականին: Իսկ դա նշանակում է, որ մեր արտադրողները կմեծացնեն իրենց սպառման, հետեւաբար նաեւ ներդրումների ու արտադրության ծավալները»,- ասաց Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:

Չինական պատվիրակությանը Հայաստան էր հրավիրել եւ ուղեկցում էր, ինչպես նաեւ հուշագրի կյանքի կոչմանն իր ակտիվ նախաձեռնություններով մեծապես նպաստել է Չինաստանում ՀՀ առեւտրային կցորդ Հրանտ Աբաջյանը:

Չինական կողմը եւս մեծապես կարեւորում է հուշագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ այն հետագա ավելի լայն համագործակցության սկիզբն է միայն:

«Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի արտադրողներին՝ չինական շուկայում հայկական գինիների ճանաչելիության ու ներկայացվածության բարձրացման հարցերում: Այս հուշագրով մենք նախատեսում ենք սկզբում Չինաստան ներմուծել մեկ միլիոն շիշ հայկական նռան գինի, բայց դա միայն առաջին քայլն է: Ես վստահ եմ, որ համագործակցությունը կընդլայնվի եւ այս հուշագիրը նաեւ հնարավորություն է՝ հետագայում մեծացնելու դեպի Չինաստան արտահանվող հայկական գինիների թե՛ ծավալները, թե՛ տեսականին»,- նշեց Յոնգ ան Չուն:

Տպել
18915 դիտում

Բասեն գյուղում մոտ 500 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Իտալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Բազումը նոր բաժնի պետ ունի. ոստիկանապետի պաշտոնակատարը նոր նշանակումներ է կատարել

Չարենցավանում վագոն-տնակ է այրվել. ԱԻՆ

«Գազպրոմ Արմենիա»-ն չի մեկնաբանում Նոր Հաճնում տեղի ունեցած ողբերգական դեպքը. միայն հիշեցնում է գազօգտագործման կանոնները

Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի կնոջ՝ Դիանա Նաուսեդիենեին

Սկանդալ թուրքական մամուլում. Հայոց ցեղասպանությունը ժխտող լրագրողը ազատման դիմում է գրել

Վեդիի ԲԿ-ն համալրվել է ժամանակակից տեխնիկայով

Զանգվածային ցույցեր Իրանի տասնյակ քաղաքներում. ցուցարարները հրդեհում են բանկերը, բենզալցակայանները, երկրում քաոս է

Արցախյան պատերազմի ժամանակ, երբ այս առարկաները պարտադիր չէին, պակաս հայրենասերներ չենք ունեցել. Արայիկ Հարությունյան

Բարձր կարգի թոշակ՝ հրաժարականի դիմաց. ՍԴ անդամները կգնա՞ն այս քայլին

Փակված հանքի տարածքում տնկվել է ավելի քան 600 ծառ

Ղարաբաղը պետք է վերադարձվի Ադրբեջանին. Սահակաշվիլին Ալիեւին իր եղբայրն է անվանել

Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններում հարկային և մաքսային ոլորտի հարցեր

Վրաստանի խորհրդարանի մուտքերը արգելափակված էին 24 ժամ. ջրցան, հատուկջոկատայիններ և տուժածներ, ցույցը ցրվել է

Մոսկվայում Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընդլայնվել են կեցության փոխհատուցում ստացող ուսանողների խմբերը

Տավուշի մարզում եւ Արցախում ականի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Հերթ պահող քաղաքացիները երբեմն իրենց հերթերը վաճառում են. շահագործվեց Գյումրու ավտոմաքսատան առաջին հատվածը

Տան տանիքում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ