Սա նաեւ իմ ազգի համար է. հայ պատանի ծանրորդը՝ օլիմպիական ոսկու մասին

Ծանրորդ Կարեն Մարգարյանը (77 կգ) բառերով չի կարողանում նկարագրել երջանկությունը պատանեկան օլիմպիական խաղերից հետո: Բուենոս Այրես 2018-ում նա նվաճեց Հայաստանի միակ ոսկին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մարզիկը կիսվեց տպավորություններով, նշեց, որ նախօրոք հաղթելու խոստումներ չի տվել կամ կանխագուշակումներ չի արել:

«Մրցումներից առաջ ես չեմ խոսում հաղթելու մասին, բայց առավելագույնս տրամադրվում եմ: Հիմա անբացատրելի զգացում է, բառերով չեմ կարող ասել՝ ինչ եմ զգում: Սա նաեւ իմ ազգի համար է. եթե մենք քիչ ենք, չի նշանակում, որ չենք կարող առաջ գնալ»,- ասաց նա:

Բուենոս Այրեսում պայքարը թեժ է եղել: Եվրոպայի 2016 ու 2018 թթ. չեմպիոնն օլիմպիական խաղերում պոկում վարժությունն ավարտել է 141 կգ-ով, հրումը՝ 168 կգ-ով: Երկամարտում գրանցել է 309 կգ արդյունք: 2-րդ հորիզոնականը գրաված ուզբեկ Մուխամադկոդիր Տոշտեմիրովին երկամարտում գերազանցել է ընդամենը 1 կգ-ով:

«Շատ համառ պայքար էր. ամեն մեկի սխալը ճակատագրական էր լինելու»,- ասաց Մարգարյանը:

Օլիմպիական խաղերում լարվածությունը մեծ է եղել, եւ այս շրջանում Մարգարյանը պատրաստվում է հանգստանալ, որից հետո կվերսկսի մարզումները: Առաջիկայում դեռ չգիտի՝ ինչ մրցաշարերի է մասնակցելու:

Հոկտեմբերի 6-18-ն օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացված էր 8 մարզիկով: Եվս մեկ մեդալ ՀՀ-ի համար նվաճել է հունահռոմեական ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ): Նա բրոնզե մեդալակիր է դարձել:

Տպել
2165 դիտում

Թբիլիսին չեղարկել է դեպի Երևան թռիչքները

Հայտնաբերվել են հետախուզվողներ. նրանց մի մասն ինքնակամ է ներկայացել

Սարատովկա գյուղում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

Սպանության փորձի մեղադրանքով վնասազերծվողի մոտ հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց (տեսանյութ)

Արցախի ՊԲ հրամանատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Վթար Կապան քաղաքում. վարորդը հոսպիտալացվել է

Մարտի 1-ին՝ ժամը 18.00-ին, Ազատության հրապարակից շարժվում ենք երթով. վարչապետ

Որոշողն Արցախի ժողովուրդն է, եւ վերջ

Մշակութային գործիչները կոչ են անում Ս. Կարապետյանին հուղարկավորել Գիտությունների ազգային ակադեմիայից

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, 2 մարզերում ձյուն է տեղում

Այս բուկլետը նաեւ լավ հուշանվեր է, սիրով կնվիրեմ. վարչապետ

Հայ-ղրղզական միջխորհրդարանական բարեկամական խմբի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել

Դատարկ մետրո, սուպերմարկետներ, ժամանցի վայրեր. ի՞նչ է պատմում հայազգի Մանեն Միլանի մասին՝ կորոնավիրուսը տարածվելուց հետո

«Թաքնվելու տեղ չկա». անկում են ապրում ընկերությունների և նավթի գները, կորոնավիրուսի ազդեցությունը երկարաժամկետ է լինելու

Երգեցին քիչ, պարեցին կարճատեւ. Գյումրու Վարդանանց հրապարակի շատրվանները կրկին կհիմնանորոգվեն, բայց եռապատիկ թանկ

Փարիզում այրվում է Լիոնի կայարանը. Կոնգոյի ակտիվիստները կասկածվում են կայարանում կրակ բացելու մեջ. BBC

ՊՎԾ-ն Մանկավարժական համալսարանում գնումների գործընթացում 315 մլն. դրամի խախտումներ է արձանագրել

Վարչական տույժ է կիրառվել «Վոլտեն Արմ» ՍՊԸ-ի նկատմամբ

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի թեժ գծին 2019 թվականին 119 ահազանգ է ստացվել

Կոտայքի մարզպետարանում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում-իրազեկում