Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ 2-րդ վճիռը. ՄԻԵԴ-ը ճանաչել է Գրիգոր Ոսկերչյանի եւ Մասիս Այվազյանի իրավունքների խախտումները

ՄԻԵԴ-ը այսօր հրապարակել է 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քաղաքական նկատառումներով ձերբակալված եւ կալանավորված քաղաքական բանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանի և Մասիս Այվազյանի կալանքների օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ վճիռները:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

Ըստ այդմ՝ Գրիգոր Ոսկերչյանի վերաբերյալ կայացված վճռով ճանաչվել է ՄԻԵԿ 5(3) հոդվածի խախտում, իսկ Մասիս Այվազյանի վերաբերյալ վճռով՝ ՄԻԵԿ 5(1) և 5(3) հոդվածների խախտում։ «Այսպիսով՝ ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ չի եղել Գ․ Ոսկերչյանին և Մ․ Այվազյանին անազատության մեջ պահելու որեւէ հիմնավորված և թույլատրելի հիմք։ Որպես արդարացի փոխհատուցում՝ կառավարությունը Գրիգոր Ոսկերչյանին պետք է վճարի 3000, իսկ Մասիս Այվազյանին՝ 4500 եվրո գումար»,- գրել է Շուշանյանը:

Հիշեցնենք, որ Մասիս Այվազյանին ձերբակալել էին առավոտյան՝ ժամը 5:45-ին, հենց Ազատության հրապարակից, երբ ոստիկանությունը ներխուժել եւ բռնություններ էր գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Ձերբակալությունից հետո Այվազյանին տեղափոխել էին ոստիկանություն, որտեղ արձանագրել էր բերման ենթարկվելու ժամը, իսկ հետագայում մեղադրանք առաջադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու (ՀՀ ՔՕ 316 հոդված) եւ զանգվածային անկարգություններ հրահրելու (ՀՀ ՔՕ 225-րդ հոդված) համար:

Այվազյանի իրավունքները խախտվել են նաև կալանավորված ժամանակ, դատարանի վճռով երկամսյա կալանքից հետո նրան ապօրինի կերպով եւս 15 օր՝ մայիսի 2-ից 17-ը, պահել են «Վարդաշեն» ՔԿՀ-ում՝ առանց կալանքի ժամկետը երկարաձգելու կամ գործը դատարան ուղարկելու։ 

Գրիգոր Ոսկերչյանը մեղադրվում էր մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ (Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1 մաս): Նա մեղավոր էր ճանաչվել, սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով եւ դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով: Սակայն ԱԺ-ի ընդունած «Համաներում հայտարարելու մասին» որոշմամբ՝ դատարանը որոշել էր նրան ազատել պատիժը կրելուց:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՄԻԵԴ-ը հրապարակել էր Մարտի 1-ի գործով Մուշեղ Սաղաթելյանի եւ Վարդգես Գասպարիի վերաբերյալ վճիռը:

Տպել
2572 դիտում

Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հրդեհ Վարդենիս քաղաքում. այրվել է տան փայտյա տանիքը

«Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում (տեսանյութ)

Արտաշատում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

Մեր սիրած կիրակին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Բանջարաբոստանային կրքեր. նախընտրական կմախքներ ՀՀԿ-ից

Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում. այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Ձայներ առնեմ ցորենով. իրավախախտ «բարեգործները»

Բենդերը, բայց ոչ՝ օստապ. ո՞ւր են կորել դպրոցի փողերը