Վստահ եմ՝ ամեն ինչ անում եք, որպեսզի զգոնությունը սահմանների վրա չպակասի, ընդհակառակը, ավելի բարձրանա. նախագահ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Քննարկվել են Հայաստանի ընթացիկ ներքաղաքական գործընթացներին և հետագա զարգացումներին վերաբերող հարցեր:

Նախագահ Արմեն Սարգսյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, նշել է. «Պարոն վարչապետ, ոչ թե վարչապետի պաշտոնակատար, որովհետև վարչապետը նաև կոչում է, որը երբեք մարդուց չի առանձնանում: Իհարկե, տեղի ունեցող քաղաքական և նախընտրական պորցեսներն ընթացքի մեջ են: Ուրախ եմ, որ հանդիպում ենք և, իհարկե, կուզենայի Ձեզնից լսել վերջին իրադարձությունների մասին»:Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահին և անդրադարձել ընթացիկ քաղաքական իրավիճակին, սպասվող զարգացումներին: «Պարոն նախագահ, հիմա մենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջափուլ ենք մտնում, որովհետև խորհրդարանական խմբակցություններն իրենց դիրքորոշումը հրապարակային հայտարարել են, որ նրանք չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել կամ այլ վարչապետ ընտրել, ինչը նշանակում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ կա ըմբռնում: Ինչո՞ւ եմ ասում ըմբռնում, որովհետև քաղաքական ուժերն այս խնդրի վերաբերյալ ունեն տարբեր տեսակետներ, բայց որ ընտրությունները պետք է տեղի ունենան, կարծում եմ՝ բոլորն արձանագրել են: Իհարկե, շատ կարևոր է, որ այս ընթացքում և′ խորհրդարանը, և′ կառավարությունը, և′ հանրապետության նախագահը մշտական կապի մեջ լինեն և նաև իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակեն, որպեսզի կարողանանք այս 14 օրերը մեր հանրության և ժողովրդի սպասումներին համապատասխան և համերաշխության մթնոլորտում անցկացնել: Եվ կարծում եմ՝ այս 14 օրվա մթնոլորտն առավել ևս կարևոր է առաջիկա ընտրությունների քարոզարշավի մթնոլորտն ապահովելու համար, որպեսզի մենք կարողանանք իսկապես ծրագրերի և ռազմավարությունների մրցակցություն ապահովել ընտրություններում, և քննարկումները տեղի ունենան հնարավորինս պրակտիկ դաշտում: Համենայն դեպս, կառավարությունը, մենք մեզնից կախվածը կանենք, որ այդպես լինի», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ կառավարությունը բոլոր հնարավոր միջոցները և անհրաժեշտ գործունեությունը ծավալում է, որպեսզի ողջ ընթացքը՝ և′ 14 օրը, և′ ապագա ընտրությունները տեղի ունենան օրենքի և օրինականության սահմաններում, որովհետև սա բխում է ողջ ժողովրդի շահերից: «Դա բխում է մեր պետության շահերից և այն ծրագրերից, որոնց իրականացման համար ապագայում բոլորս պետք է լծվենք աշխատանքի, որպեսզի ընտրությունները լինեն մաքուր, լեգիտիմ, ժողովրդավարական, առանց խախտումների: Եվ այս ընթացքը նաև մի փոքր փորձություն է, պարոն վարչապետ, որպեսզի որևէ միջադեպ չլինի: Իհարկե, վստահ եմ, որ ամեն ինչ անում եք, որպեսզի զգոնությունը սահմանների վրա չպակասի, ընդհակառակը, ավելի բարձրանա, և այս փուլն էլ մեր ժողովուրդը պատվով հաղթահարի, և միջազգային հանրության առաջ նորից բաց երեսով հանդես գանք որպես երկիր, որը ոչ միայն ժողովրդավար երկիր է և գնում է դեպի լրիվ ժողովրդավարություն, որպես երկիր, որը յուրահատուկ օրինակ է ցույց տալիս աշխարհին, թե ինչպես կարելի է փոփոխություններ անել երկրում առանց օրենքը խախտելու, լեգիտիմությունը պահելով, հանգիստ, երկխոսության և հանդուրժողականության պայմաններում», -ընդգծել է Արմեն Սարգսյանը:Վարչապետի պաշտոնակատարը, անդրադառնալով Հայաստանում քաղաքական զարգացումների ընթացքի վերաբերյալ քննարկումներին և մտավախություններին, նշել է, որ նաև միջազգային գործընկերների հետ շփումներում ինքը հատուկ ընդգծում է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար կարգախոս և ձև չէ: «Ժողովրդավարությունը մեր քաղաքական հավատամքն է, և ժողովրդավարությունն այն է, ինչի համար մենք պայքարել ենք: Հայաստանում ժողովրդավարական կառավարումը, օրենքի գերակայությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքների պաշտպանվածության բարձր մակարդակը, անկախ դատական համակարգն ուղղակի այլընտրանք չունեն, որովհետև մենք բոլորս համոզվել ենք, որ առանց այս անկյունաքարային բաղադրիչների մենք չենք կարող լուրջ հաջողություններ ունենալ: Այնպես որ, կարծում եմ, այս հարցում միանշանակ համաձայնություն կա բոլոր քաղաքական ուժերի միջև, որ մենք պետք է հստակ և հաստատուն քայլերով ընթանանք ժողովրդավարության ճանապարհով, որտեղ երբևէ կբացառվի ընտրությունների կեղծման որևէ պրակտիկա: Դա Հայաստանից արդեն իսկ արմատախիլ է արված, և ես հավաստիացնում եմ, որ դա այլևս երբեք չի կրկնվի Հայաստանում: Ինչո՞ւ եմ հավաստիացնում, որովհետև տեսնում եմ, որ իսկապես ժողովրդավարությունը, ազատությունը, օրենքի գերակայությունը մեր ժողովրդի կամքն է և ցանկությունը, որն անառարկելի է», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ընտրությունների անցկացման հարցի շուրջ, ընդգծել ընտրական գործընթացի՝ որպես ժողովրդավարության զարգացման առանցքային մեխանիզմներից մեկի կարևորությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հեղափոխություն իրականացնելու ամենալավ տեղն ու ձևն ընտրական տեղամասերն են. պարզապես պետք է երաշխավորված լինի, որ ժողովրդի կամքը կարտահայտվի ընտրությունների պաշտոնական արդյունքներով, և Հայաստանի ժողովուրդը իմանա, որ ընտրությունների միջոցով ինքը կարող է փոխել և′ քաղաքապետին, և′ գյուղապետին, և′ խորհրդարանը, այդպիսով նաև՝ վարչապետին: Նախագահ Սարգսյանը հավելել է, որ ընտրությունները հաշվետվության լավագույն ձևերից են, և հայ ժողովուրդը գիտակցում է, որ ազատ և ժողովրդավար ընտրություններն այն ճանապարհն են, որով կառուցելու է ապագա ազատ և ժողովրդավար երկիրը:Արմեն Սարգսյանը հաջողություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին՝ նախ որպես վարչապետի պաշտոնակատարի, որպեսզի այս ընթացքում և′ կառավարությունը, և′ բոլոր պետական մարմինները ու նախևառաջ անվտանգության բոլոր ծառայություններն անխափան գործեն, ապա որպես քաղաքական կուսակցության ղեկավարի: Նախագահը հաջողություն է մաղթել նաև առաջիկա ընտրություններին մասնակցելու պատրաստվող մնացած բոլոր քաղաքական կուսակցություններին, որպեսզի նրանք կարողանան ազատ և ժողովրդավարական ընտրությունների պայմաններում և՛ իրենց կարծիքն արտահայտել, և՛ իրենց արժանի տեղը ստանալ:

Տպել
3243 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա