Դավիթ Խուդաթյանը չունի կլան, թայֆայի ներկայացուցիչ չէ, չունի պարտավորություն որևէ մեկի առաջ. Փաշինյանը՝ Արմավիրում

«Հայաստանում այսուհետ բոլոր ընտրություններում հաղթողը լինելու է ժողովուրդը»: Այս խոսքերով այսօր արմավիրցիներին դիմեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նախընտրական հանրահավաքի ժամանակ:

«Որեւէ կասկած չկա, որ առաջիկա կիրակի կայանալիք ընտրություններում հաղթելու եք դուք՝ արմավիրցիներդ: Բայց դուք գիտեք, որ այս ընտրություններում հեղափոխության թեկնածուն, մե՛ր թեկնածուն Դավիթ Խուդաթյանն է: Ես ասեմ, թե ինչու եմ համարում, որ Դավիթ Խուդաթյանը լավ թեկնածու է: Եվ սա պետք է վերաբերվի նաեւ մյուս թեկնածուներին, որոնց մենք պաշտպանում ենք՝ Կապանի, Էջմիածնի թեկնածուներին:

Պատճառն այն է, որ Դավիթ Խուդաթյանը չունի կլան, նա թայֆայի ներկայացուցիչ չէ, չունի որեւէ պարտավորություն որեւէ մեկի առաջ:

Մեր ամենամեծ առաքելությունը ժողովրդի իշխանությունը վերականգնելն է մեր երկրում: Հավատացեք, ժողովրդի իշխանությունն արդեն իսկ վերականգնված է, որովհետեւ մեր երկրում ֆորմալ առումով քվեարկելու իրավունք ունեին մարդիկ, բայց չունեին, որովհետեւ նրանց քվեն իրենց չէր պատկանում:

Գնում էին, դիմում թաղային հեղինակություններին, որ իրենց էսքան ձայն բերեն, տետրերը թեւերի տակ դրված մարդկանց ձայնի առք ու վաճառքով էին զբաղվում: Ես ասում եմ, ոչ ոք թող չփորձի Հայաստանի քաղաքացու ձայնը խլել, գնել, ամեն քաղաքացի իր ձայնով կարող է կայացնել որոշում ու պետք է կայացնի:

Դավիթ Խուդաթյանը ձեզնից մեկն է, որ ձեր մեջ է աճել եւ մեծացել, եւ ես ձեզ կոչ եմ անում հոկտեմբերի 21-ին գնալ տեղամասեր եւ քվեարկել Դավիթ Խուդաթյանի օգտին:

Դու՛ք, սիրելի արմավիրցիներ, շարունակելու եք հեղափոխությունը, որը հաղթել է հրապարակներում ու պետք է նաեւ հաղթի քաղաքներում: Ես սա ասում եմ որպես այն քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը ներկայացնում է Դավիթ Խուդաթյանը»,- ասաց Ն. Փաշինյանը:

Տպել
3737 դիտում

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ