Ռեսուրսները պետք է հաշվենք. Վահրամ Բաղդասարյանը՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին

Արտահերթ ընտրությունների մասնակցելու հետ կապված ՀՀԿ-ում որոշում չկա: Հարցին՝ թե ի վերջո, ՀՀԿ-ն կմասնակցի՞ ԱԺ արտահերթ ընտրություններին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Որոշումը կկայացնենք, կլինենք միասնական: Ռեսուրսները պետք է հաշվենք, ընտրական օրենսգրքից է շատ բան կախված: Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո կձեւավորվի իմ կարծիքը: Մենք չենք շտապում, հանգիստ քննարկում ենք, որովհետեւ Ընտրական օրենսգիրքը հապճեպ ընդունելու օրենք չէ, դա հետագա բոլոր ընտրությունների ճակատագրի հետ կապված սահմանադրական օրենք է: Մենք պետք է կարողանանք շատ մանրակրկիտ քննարկել եւ նախկինում թույլ տված սխալները չկրկնել»,- ասաց նա:

Վահրամ Բաղդասարյանի խոսքով, կառավարության հետ պայմանավորվել են նաեւ, որ ԸՕ-ի նախագծի առաջինից երկրորդ ընթերցման ժամկետը երկարացվի, որ կարողանան նորմալ առաջարկություններ անել:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը չբացառեց, որ ընտրությունները կարող են լինել նաեւ գործող օրենսգրքով. «Վտանգավոր բան չի լինի հին օրենսգրքով ընտրության գնալը, իրենք էլ են դա նշում: Նախընտրելի է, որ Ընտրական օրենսգիրքը լինի այնպիսին, որ խոցելի չլինի, նաեւ կառավարության ծրագրում խոստացած կետերը իրականացվեն՝ ցուցակների մաքրում, ցուցակների կրճատում, տեխնիկական սարքերով հագեցում»:

Նշենք, որ ՀՀԿ խմբակցությունից Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, նաեւ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը կողմ են արտահայտվել ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությանը: ՀՀԿ-ում կա նաեւ տեսակետ, որ պետք է բաց թողնել այս ընտրական պրոցեսը:

Տպել
2587 դիտում

ՀՀ մի շարք ճանապարհների մառախուղ է. Սոթք-Քարվաճառը փակ է բեռնատարների համար

Վթար Երեւանի Իտալիայի փողոցում. 4 տուժածներից 3-ը բուժօգնություն ստանալով դուրս են գրվել

Ծիլքար գյուղում հրդեհվել են 2 բնակելի տնակներ. տուժածներ չկան (տեսանյութ)

Մի քանի ժամով լույս չի լինի Երևանում և 5 մարզերում

Տավուշի դպրոցներում վազքի մարզական ակումբներ կստեղծվեն. 6 հաղթողները բուհ ընդունվելիս կրթաթոշակ կստանան

Աշխատանքային խումբ է ստեղծվել Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման եւ հիմնանորոգման նպատակով

Գաղտնալսվել է փաստաբանի եւ վստահորդի միջեւ խոսակցությունը

Թմրանյութ պահելու կասկածանքով Աբովյանում բերման է ենթարկվել 43-ամյա քաղաքացի

5 ժամ տեւած լարված հանդիպում. ինչպես Մերկելին հաջողվեց Լիբիայում հակամարտող բոլոր կողմերին հավաքել 1 տեղում

Հունվարի 20-ը ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կազմավորման օրն է

Հաջորդ շաբաթվանից Մարտունու բժշկական կենտրոնում կգործի հեմոդիալիզի բաժանմունքը

Ոստիկանները նախորդ շաբաթ ոչ սթափ 79 վարորդ են հայտնաբերել

Հայոց լեզվից անբավարար է ստացել քննություն հանձնածների 21.1%-ը, հանրահաշվից՝ 25.1 %-ը. որոշ մարզերում 9-10 միավոր չկա

Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

Շիրակի մարզպետն ընդունել է Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին

Փրկարարներն Արմավիրում ապամոնտաժել են վտանգավոր կառուցատարրը

Իրանի ԱԳ նախարարը հրաժարվել է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակցությունից

Արմեն Սարգսյանը հանդիպել է Շվեյցարիա-Հայաստան առեւտրի պալատի անդամների եւ շվեյցարացի գործարարների հետ

Պուտինը Պետդումային է ներկայացրել երկրի Սահմանադրության փոփոխությունների օրինագիծը

Արցախի ԱԺ-ում կայացած քննարկմանը ելույթ է ունեցել Ուեստբրուքի խորհրդի անդամ Աննա Աստվածատուրյան Թերքոթը