Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող դեսպանի հայտարարություն. Փաշինյանը՝ Միլսին

Սյունեցիները չէին, մեր կուսակցության անդամներն էին փակել ճանապարհը։ Այս մասին այսօր Երեւանով շրջելիս լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով հարցին, որ երեկ սյունեցիները Հունան Պողոսյանին փակ ճանապարհով են դիմավորել:

«Մենք նոր փուլ ենք մտնում, կա բարիկադներ կառուցելու ժամանակը եւ կա բարիկադներ ապամոնտաժելու ժամանակը. մենք հիմա մտել ենք բարիկադներ ապամոնտաժելու ժամանակը եւ այստեղ Հունան Պողոսյանի անձի խնդիրը չէ, այստեղ քաղաքական ուղերձի խնդիրն է եւ մեր այդ քաղաքական ուղերձն այն է, որ մենք թշնամիների եւ մերոնքականների եւ ձերոնքականների չենք բաժանելու»,- ասաց նա։

ՀԺ-ի դիտարկմանը, որ Պողոսյանը համարվում է սկանդալային կերպար եւ ծառայել է նախկին ռեժիմին, վարչապետը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում որեւէ անթերի մարդ չկա եւ անթերի նշանակումներ չեն լինելու: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի հիշում որեւէ նշանակում, որը բացասական արձագանք չստանա. մեկը երիտասարդ է, մեկը շատ տարիքով, մյուսը բոյով է, մյուսը այդքան էլ բոյով չէ:

«Մենք պետք է հստակ ուղերձներ հղենք, որ պատրաստվում ենք համախմբել մեր ուժը, ով ինչ արել է, նա իր արածի համար պատասխան կտա, կապ չունի նա պաշտոնյա է, թե՝ ոչ: Անցել են այդ ժամանակները, երբ պաշտոնյա լինելը նշանակում է արտոնություն օրենքի առաջ ունեցած հավասարության իմաստով»,- ասաց նա եւ նշեց, որ Ֆելիքս Ցոլակյանի դեպքում էլ բացասական արձագանքներ եղան:

Ինչ վերաբերում է ՀՀ-ում ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ռիչարդ Մելսի հայտարարությանը, թե մի օր գրավյալ տարածքների վերադարձն անխուսափելի է, Փաշինյանն ասաց. «Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող դեսպանի հայտարարություն: Մենք մեր դիրքորոշումը հստակ հայտարարել ենք»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վարչապետի թեկնածու առաջադրվելու, բայց չընտրվելու տարբերակին, ասաց. «Դա քաղաքական հարց չէ, դա իրավական հարց, է եւ իրավաբանների բանավեճեր են տեղի ունենում, ճիշտն ասած՝ օրվա երկրորդ կեսի քննարկումների արդյունքում ավելի ծանրակշիռ էր այն կարծիքը, որ ընդհանրապես այդպիսի մեկնաբանությունը ճիշտ չէ՝ կապված առաջադրման անհրաժեշտության հետ»,-ասաց նա:

Նա նաեւ նկատեց, որ մեկնաբանություններ կան, որ, եթե անգամ առաջադրվի, հնարավոր է՝ պատգամավորները չներկայանան, եւ քվորում չլինի: «Դա իրավաբանական խնդիր է, ես չցանկացա, որ որեւէ նրբերանգ անտեսվի, որ ամեն ինչ ճշգրիտ լինի, բայց երեկ այդպիսի քննարկումներ կային, եւ ներկա հեղինակավոր իրավաբանների մի մասն ասում էին, որ դրա անհրաժեշտությունը չկա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիրն» առանձին է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կա՛մ առանձին կմասնակցեն, կա՛մ «Իմ քայլը» դաշինքով: Նա նշեց, որ մեծ հավանականությամբ այդ դաշինքով էլ կլինի մասնակցությունը, բայց դեռ վերջնական որոշում չի կայացվել: Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ ֆորսմաժոր չի կանխատեսում՝ իր հրաժարականով պայմանավորված:

Տպել
7238 դիտում

Բուհերում անհրաժե՞շտ են հայոց լեզու եւ հայոց պատմություն առարկաները. խոսում են մասնագետները

Այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է (լուսանկարներ, տեսանյութ)

Ավելի քան 2 մլրդ դրամի փոշիացում Սեւանա լճում՝ «Իշխան» ձկնատեսակի պաշարների վերականգնման ոլորտում. հարուցվել է քրգործ

Ավտովթար Գորիս-Կապան ավտոճանապարհին. BMW-ն բախվել է արգելապատնեշին. կա վիրավոր

Միացյալ Նահանգներում անտառային հրդեհների դեմ պայքարող Սմոքի արջը կայցելի Հայաստան

Գարեգին Բ-ն նոր նշանակում է կատարել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում

Հակոբ Արշակյանը խոսել է Զինեդին Զիդանի հետ (լուսանկար)

Միհրան Հարությունյանն առաջին պարտությունն է կրել MMA-ում

Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d'Armеnie հայկական պարբերականի խմբագրության վրա

Դե, հրավիրեք, էլի. ինչո՞ւ է իրար Խառնվել ԵԱՀԿ-ն

Ոհմակը կկշտանա՞. «Ռոյալ-Արմենիան» ազատում է շուկան

Շիրակի մարզում Suzuki-ն, 200 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. կա 3 զոհ, 1 վիրավոր

Զգո՛ւյշ, բալային կրճատումներ են. աղքատները էլ ավելի են աղքատանում

Ucom-ում գործում է «Որակյալ սմարթֆոններ բոլորի համար» առաջարկը

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Մուլտիկարտա ընկերությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր

Վարչապետը մասնակցում է «Կրթություն ​բոլորի ​համար» միջազգային ​ցանցի ամենամյա ​համաժողովին (տեսանյութ)

Փրկարարները ճանապարհից հեռացրել են շրջված հենասյունը

Խնձորի փառատոն, խնձորի արձան և խնձորի ամենաերկար կարկանդակը Նոր Գեղիում

Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը մեր առաջնահերթ խնդիրն է. Հայկ Մարությանը Բրյուսելում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել «Ավրորա» բարեգործական համերգին