Քաղաքացին դիմում է վարչապետին՝ իր խնդրի լուծման համար. շոշափվում է Սեյրան Օհանյանի անունը

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վազգեն Մանուչարյանը իր խնդիրով դիմել է ՀԺ-ին:

«2014թ.-ի օգոստոսի 7-ին ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի մտերիմների երկու կազմակերպությունների ղեկավարները՝ «Եղվարդշին» ԲԲԸ տնօրեն Սամվել Վարդանյանը եւ «Ջրարբ» ՍՊԸ տնօրեն Մերուժան Պետրոսյանը՝ Սեյրան Օհանյանի փեսան, իրենց կազմակերպությունների միջոցով ապօրինաբար, առանց քանդման թույլտվության ապամոնտաժել են D=530 մմ երկաթյա զույգ խողովակաշար Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի վարչական տարածքից` հայ-ադրբեջանական սահմանի մոտից,  ռազմավարական նշանակության օբյեկտից: Նշածս խողովակաշարի ապամոնտաժման ժամանակ առաջացած հրդեհից այրվել են իմ եւ իմ համագյուղացիների՝ թվով 32 ընտանիքի 11 հա պտղատու եւ խաղողի այգիները։ Դա մեր ընտանիքների միակ եկամտի աղբյուրն էր, որը հիմնել էինք պարտքերով եւ վարկերով»,- պատմեց Մանուչարյանը:

Մանուչարյանի խոսքով՝ հրդեհի պահին Բերդ քաղաքի ոստիկանների օպերատիվ աշխատանքի արդյունքում հենց դեպքի վայրում պարզվել է, որ հրդեհն առաջացել է «Եղվարդշին» ԲԲԸ աշխատակից Աշոտ Եղյանի անփույթ աշխատանքի պատճառով։ «Նա Բերդի ոստիկանության սպա Փափախչյանին տված գրավոր ցուցմունքում խոստովանել է, որ հրդեհն առաջացել է իր աշխատանքի պահին թռած կայծերից եւ քանի որ ինքը տարածքում միայնակ է եղել, իսկ տարածքը` չոր խոտածածկ, չի կարողացել հանգցնել կրակը: Կրակն արագ տարածվել է, ինչի հետեւանքով վառվել են հարակից տարածքի այգիները»,- ասաց Մանուչարյանը::

Մանուչարյանի խոսքով՝ հարուցվել էր քրեական գործ, Բերդի դատարանն Աշոտ Եղյանին մեղավոր էր ճանաչել եւ տուգանել 300 հազար դրամով:

«Տուժողներիս չփոխհատուցեցին` պատճառաբանելով, որ հանրապետությունում ապրանքագետ փորձագետ չկա, որը կարողանա նյութական վնասի չափը որոշել։ Մենք դիմեցինք վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանը, ուժի մեջ թողնելով Եղյանի տուգանքը՝ Բերդի դատարանի վճռով, նույնությամբ ուղարկեց Իջեւանի դատարան։ Դատավոր Մելքոնյանն առաջին դատական նիստի ժամանակ մեզ տեղեկացրեց, որ հրավիրում է ապրանքագետ փորձագետ, որ հաշվարկ կատարի, թե ինչքան են կազմում մեր կրած վնասները։ 6 ամիս անց, արդեն հրդեհից երկու տարի հետո եկավ հրդեհի առաջացման փորձագետ Արսեն Ազիզյանը եւ անհեթեթ եզրակացություն տվեց։ Նա նշեց՝ քանի որ հրդեհից անցել է շուրջ երկու տարի, չի կարողանում գտնել հրդեհի առաջացման օջախը, բայց քիչ հավանական է համարում, որ հրդեհն առաջացած լինի զոդողի աշխատանքից»,- նշեց Մանուչարյանը:

Մանուչարյանի խոսքով՝ դատավոր Մելքոնյանը արդարացրել է իրենց այգին այրող Եղյանին։ «Ես երկրորդ անգամ դիմեցի վերաքննիչ դատարան: Դատավոր Իգնատ Սահակյանը նույնպես հաշվի չառավ Եղյանի գրավոր խոստովանությունները եւ Բերդի դատարանում տարբեր ականատես վկաների ցուցմունքները: Նա անգամ հաշվի չառավ այն հանգամանքը, որ «Եղվարդշին» ԲԲԸ տնօրեն Սամվել Վարդանյանը տուժած 32 քաղաքացիներից 28-ին կամավոր փոխհատուցել էր՝ նրանցից գրություն վերցնելով, որ պարտք եւ պահանջ չունեն»,- ասաց Մանուչարյանը:

Մանուչարյանի խոսքով՝ դրանից հետո վերաքննիչ դատարանն արդարացրել է իրենց այգին այրողին, ինչից հետո նա դիմել է վճռաբեկ դատարան, սակայն վճռաբեկ դատարանը նույնպես արդարացրել է իր այգին այրողին:

«2017 թ.-ի փետրվարի 19-ին ես Երեւանի Վարդանանց փողոցում գտնվող Սեյրան Օհանյանի գրասենյակում հանդիպել եմ Օհանյանին եւ նրանից պահանջել եմ ինձ հասցված վնասի փոխհատուցում: Օհանյանը տեսնելով, որ ես տեղյակ եմ ամեն ինչից եւ չեմ լռի, ինձ խոստացավ, որ կփոխհատուցի իմ վնասը: Միայն ասաց, որ սպասեմ՝ ավարտվեն ԱԺ ընտրությունները»,- նշեց Մանուչարյանը։

«Հենց հրդեհի օրը «Եղվարդշին» ԲԲԸ տնօրենը գտնվել է Դիլիջանի «Լեռնային Հայաստան» հանգստյան տանը՝ իբր շինվերանորոգման աշխատանքների: Երբ նրա աշխատակիցները նրան տեղեկացրել են հրդեհի եւ վառված այգիների մասին, «Լեռնային Հայաստան» հանգստյան գոտու տնօրեն Արայիկ Եղիազարյանը զանգել է Տավուշի այն ժամանակվա մարզպետ Հովիկ Աբովյանին եւ նրան հորդորել, որ չթողնի քրեական գործ հարուցվի՝ նշելով, որ նախարար Սեյրան Օհանյանը կբարկանա: 2016 թ.-ի ապրիլի 25-ին Բերդի ոստիկանության քննիչ Արթուր Լոբյանը քննել է նշածս խողովակների գողության հարցը եւ հարուցել է քրեական գործ 322 հոդվածի առաջին մասով»,- պատմեց Մանուչարյանը:

Մանուչարյանի խոսքով՝ վերոնշյալ խողովակների ապամոնտաժումը թույլատրված է եղել 952 գծամետր, սակայն «Եղվարդշին» ԲԲԸ-ն եւ «Ջրարբ» ՍՊԸ-ն ապամոնտաժել են 1650 գծամետր, ինչի պատճառով էլ առաջացած հրդեհից վառվել են իրենց այգիները։ Մանուչարյանն ասաց, որ իր ընտանիքին ոչ մի դրամ նյութական վնաս չեն փոխհատուցել:

«Իմ այգին՝ 0.8 հա պտղատու այգի, 9 տարեկան, որից 0.7 հա կեռասենի` 192 ծառ եւ 0.1 հա դեղձենի` 53 ծառ: 2014 թ.-ի դեղձի բերքը չեմ հավաքել, 245 ծառից ոչ մեկը կենդանի չէ: Այս չորս տարիներին դատարաններում արդարություն փնտրելով եւ չգտնելով, ավելի քան 8 միլիոն դրամ հավելյալ պարտքեր շալակած ստիպված գնացել եմ Ռուսաստան` արտագնա աշխատանքի: Իմ վառված այգու վնասը եւ իմ կատարած ծախսերը միասին 30 մլն դրամ է կազմում։ 2017 թ.-ի փետրվարի 18-ին ես այս խնդրով դիմել եմ այն ժամանակ դեռ ԱԺ պատգամավոր պարոն Փաշինյանին: Պարոն Փաշինյանը շատ արագ արձագանքել է իմ խնդրանքին եւ անգամ իր հեռախոսահամարն էր տվել։ Պարոն վարչապետը տեղյակ է իմ խնդրից։ Խնդրում եմ ձեզ, օգնեք հայ գյուղացուն: Ես ցանկանում եմ վերադառնալ Հայաստան եւ ապրել իմ գյուղում»,- եզրափակեց Մանուչարյանը:

Հարցի հետ կապված ՀԺ-ն զրուցեց նաեւ «Եղվարդշին» ԲԲԸ տնօրեն Սամվել Վարդանյանի հետ:

- Պարոն Վարդանյան, մեզ է դիմել քաղաքացի Վազգեն Մանուչարյանը: Նա պնդում է, որ ձեր ընկերության զոդողի իրականացրած անփույթ աշխատանքի պատճառով մի քանի տարի առաջ ինքը եւ իր համագյուղացիները կորցրել են իրենց այգիները եւ մեծ քանակով վնաս են կրել արդյունքում, դա ճի՞շտ է:

- Բացարձակապես սուտ է: Այդ մարդն էլ հայտնի մարդ է, որը ինչ ասես կարող է ասել: Մենք դրա հետ ոչ մի կապ չունենք: Բողոքել է, դատական պրոցեսներ գնացել, ԱԱԾ է բողոքել, կոմիտե է բողոքել, դատախազություն է բողոքել: Աշխարհում այդպիսի տեղ չկա, որ բողոքած չլինի: Եկել են, ստուգել են, էքսպերտիզա է եղել 2 անգամ, որոշվել է, որ դրա պատճառը մենք չենք:

- Նա նշում է, որ պատմությանը խառնվել է «Ջրարբ» ՍՊԸ-ի տնօրեն Մերուժան Պետրոսյանը, ով ՀՀ ՊՆ այն ժամանակվա նախարար Սեյրան Օհանյան փեսան է:

- Ես Սեյրան Օհանյանին ճանաչում եմ որպես նախկին պաշտպանության նախարար: Խողովակները քանդվել են պետական ծրագրով, միլիմետր առ միլիմետր իրար համընկնում է օրենքով: Ես ասում եմ՝ այդ մարդը էլ տեղ չկա, որ դիմած չլինի:

- Այսինքն, նախատեսված 952 գծամե՞տրն է քանդվել, այլ ոչ իր նշած 1650 գծամետրը:

- Ինչքան նախատեսված է այդքանը քանդվել է, տարվել է, տեղադրվել է: Ոչ մի մետր ավելի խողովակ այնտեղից չի հանվել:

- Իսկ նրանց այգիները այրվե՞լ են, թե՞ ոչ:

- Նրանց այգիները այրվել են: Մեր աշխատողները մոտ են եղել, գնացել հանգցրել են: Նշեմ, որ Մանուչարյանը այգի չունի, ապօրինի մի քանի ծառ է եղել տնկած` չգրանցված:

- Իսկ ձեր ընկերության աշխատակից զոդողը, քննության ժամանակ չի՞ նշել, որ իր մեղքով են այրվել այդ այգիները:

- Ոնց զոդողը նման բան է ասել: Այդ մարդը սուտ է ասում: Հիմա այդ մարդը կարող է ձեզ նայել, ասել՝ խփեցիր աչքիս, հեսա գնում եմ բողոքեմ: Դատական պրոցես է եղել մոտ 2 տարի, ստուգումներով, էքսպերտիզաներով, մասնագետների ներառումով, պարզվել է, որ մենք արդար ենք, մեզնից չի եղել:

- Ոչ մի միջամտություն չի՞ եղել դատական համակարգի վրա: Մանուչարյանը նաեւ նշում է, որ մոտ 30 մլն դրամի վնաս է հասցվել իրեն:

- Ի՞նչ միջամտության մասին է խոսքը: Ինքը ինչի՞ է ձեզ բողոքել: Էլ լրատվություն չկա, որ բողոքած չլինի: Ո՞նց եք պատկերացնում՝ սահմանի վրա մի հատ այգի, որը ունեցել է 3 հազար քմ մակերես եւ վնաս է կրել 30 մլն դրամ: Մի հեկտար այգին ամենաընտիր տեղը արժե 2 հազար դոլար: Ո՞նց եք պատկերացնում 0.3 հեկտար այգին՝ 30 մլն դրամ, ծիծաղելի չի՞: Այդ մարդը մի օր էլ գնացել, Սեյրան Օհանյանին ասել է՝ դու ես այրել եւ իմ անունն էլ է տվել:

Սեյրան Օհանյանը զանգել, ինձ ասել է՝ այսպիսի մարդ է եկել ինձ մոտ, դուք ո՞վ եք, ես էլ ասացի, թե ով եմ: Սեյրան Օհանյանը պատմեց, որ այդ մարդը իրեն ասել է, թե այրել ես, գումարը տուր, ես էլ ասացի՝ եթե ինքը ում ուզենա կարող է ասել՝ այրել ես, ապա ինչ ասեմ` տուր այդ գումարը: Այն ժամանակ անձամբ հանրապետության նախագահին էլ է բողոքել, 100 տակ ծեծված հարց է:

Զրուցեցինք նաեւ Վերին Կարմիրաղբյուրի համայնքապետ Կամո Չոբանյանի հետ:

«Հրդեհը եղել է «Եղվարդշին» ԲԲԸ-ի աշխատանքների ժամանակ: Այդ տարածքում միայն իրենք են եղել: Ես չգիտեմ, դա իրենց պատճառով է, թե՝ ոչ, դա դատարանը պիտի որոշի: Բայց մեր հեռու գնացած մտքերով՝ միանշանակ այդ հրդեհն առաջացել է «Եղվարդշին» ԲԲԸ-ի աշխատողների պատճառով: Չնայած դատարանը դա չի ապացուցել, ինչը սխալ է եղել նախկին իշխանությունների ժամանակ: Մանուչարյանը շատ տեղ է դիմել, որ փոխհատուցում ստանա, դատ էլ է եղել, որին ես էլ եմ մասնակցել, ընդմիջման ժամանակ այդ «Եղվարդշին» ԲԲԸ-ի տնօրեն Սամվել Վարդանյանին ասել եմ՝ ամոթ է, վառել եք, եկեք գոնե այդ մարդկանց ասեք՝ հիմա հնարավորություն չունենք վճարելու, երբ կունենանք այդ ժամանակ կտանք: Ասեց՝ ես եմ արել ու չեմ տալու, դրանից հետո ես իրեն ապտակեցի:

Մանուչարյանը այդ հողը վարձակալել էր, գյուղապետարանի ենթակայության տակ էր գտնվում, նա այդ հողը վարձել էր, վճարում էր, իր այգին է եղել, ի՞նչ տարբերություն՝ վարձակալած է, թե՝ չէ, իր այգին է եղել: Վարդանյանի կապերը մեծ են եղել, նախկին իշխանությունների ժամանակ այդպես էր դատական իշխանություններին ով որ ասել է, այդպես էլ արել են: Վազգեն Մանուչարյանն ո՞վ էր, մի գյուղացի, խեղճ ու կրակ տղա, ինչո՞ւ պիտի նրա գործը անեին: Մոտ մի ամիս առաջ ինձ զանգել էր Սեյրան Օհանյանը, ասում էր՝ Վազգեն Մանուչարյանը ֆեյսբուքում այսպիսի բան է գրել, դու տեղյա՞կ ես, ասացի՝ ոչ: Հարցրեց՝ ՊՆ-ն գործ ունի՞ դրա հետ, ասացի՝ ոչ: Ես Օհանյանին ասացի, որ լսել եմ, թե Սամվել Վարդանյանը իր քրոջ ամուսինն է, ինչին ի պատասխան նա ասաց, որ Սամվել Վարդանյանը ուղղակի իր փեսայի հետ մոտիկ է՝ հավելելով, որ որպես պաշտպանության նախարար ինքը ի՞նչ կապ ունի դրա հետ»,- այս մասին մեր զրույցում ասաց Վերին Կարմիրաղբյուրի համայնքապետ Կամո Չոբանյանը:

Հարցին, թե խնդրի լուծման համար ի՞նչ քայլեր է ձեռնարկել եւ ի՞նչ առնչություն ունի Տավուշի այն ժամանակվա մարզպետ Հովիկ Աբովյանը այս պատմության հետ, Չոբանյանը պատասխանեց. «Ես դիմել եմ մարզպետարան, գնացել եմ գյուղնախարարի մոտ այդ ժամանակ, ես դիմել եմ այդ ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանին, դիմել եմ գլխավոր դատախազին, դիմել եմ պաշտպանության նախարարին: Հովիկ Աբովյանը մարզպետ էր ընդամենը: Մարդիկ են եղել, որ Վազգենից ավելի շատ վնաս են կրել, բայց իրենց եկել խաբել են, 100-120 հազար դրամ են տվել, թողել գնացել են: Աբովյան Հովիկին էլ վերեւից ճնշել, ասել են՝ «Եղվարդշին»-ը մեր բարեկամն է, մեր մոտիկն է, նա էլ ի՞նչ կարող էր անել»,- ասաց Չոբանյանը:

Տպել
4610 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել