Ռուսական թատրոնը նոր գեղղեկավար ունի. կռիվն ավարտվեց

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը երկարատեւ դադարից հետո վերջապես կողմնորոշվեց գեղարվեստական ղեկավարի ընտրության հարցում: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը կլինի ռեժիսոր-բեմադրիչ Կարեն Ներսիսյանը:

Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնի համար էր պայքարում նաեւ ռեժիսոր-բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը, որին, սակայն թատրոնի անձնակազմը խիստ դեմ էր եւ բազմիցս իր բացասական դիրքորոշումն էր հայտնել նրա նշանակման մասին:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ռուսական թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը հայտարարեց, որ Կարեն Ներսիսյանին գեղարվեստական ղեկավար նշանակելու որոշումն առավոտյան է ստորագրել: Ֆրեդ Դավթյանն ասաց, որ Ներսիսյանին նշանակելն իր որոշումն է եղել ու մինչեւ ուշ երեկոյան բանակցությունների մեջ է եղել վերջինիս հետ: Տնօրենը նաեւ հայտնեց, որ Կարեն Ներսիսյանի հետ պայմանագիրը կնքվել է մինչ 2019 թվականի վերջ:

Նշենք, որ ընդամենը օրեր առաջ թատրոնի գեղարվեստական ղեկավար ընտրելու հարցն անժամկետ հետաձգվել էր: Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի խոսքով՝ թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանն էր նման ցանկությամբ հանդես եկել՝ հոկտեմբերի մեկի մի քանի ժամ տեւած բուռն քննարկումից հետո:

Տնօրեն Ֆրեդ Դավթյանն առաջարկել էր առնվազն 6 ամսով հետաձգել գեղարվեստական ղեկավար ընտրելու գործընթացը` պատճառաբանելով, որ դա լավագույն լուծումն է թատրոնի լարված իրավիճակում: Փոխնախարար Ղարիբյանը նաեւ հայտնել էր, որ մինչեւ հաջորդ տարվա հունվար ամիս դժվար թե ընտրվի գեղարվեստական ղեկավար:

Նորանշանակ Կարեն Ներսիսյանը մինչ այս աշխատում էր Ղազախստանի Ալմաթի քաղաքի Մ. Յ. Լերմոնտովի անվան ռուսական դրամայի թատրոնում, որպես բեմադրող ռեժիսոր:

Տպել
1573 դիտում

Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության