Շիրակում կոռուպցիոն քրեական գործերով վերականգնվել է պետությանը պատճառված 91 մլն դրամի վնասը. դատախազություն

Շիրակի մարզի դատախազությունում անփոփվել են 2018 թվականի 9 ամիսների ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքների միջոցով եւ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմամբ պատճառված վնասի վերականգնման գործընթացների արդյունքները: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:

Շիրակի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարվել է 156 ուսումնասիրություն բնապահպանության, կրթության, գյուղատնտեսության ոլորտները ներկայացնող հաստատություններում: Ուսումնասիրությունների ընթացքում արձանագրված խախտումները վերացնելու, ինչպես նաեւ պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով Շիրակի մարզի դատախազության կողմից պատասխանատու պատկան մարմիններին տրվել են նախազգուշացումներ, ինչի արդյունքում վերը նշված բոլոր ոլորտներտներում էլ արձանագրվել է նախորդ տարիների համեմատ պատճառված վնասի վերականգնման շոշափելի բարձր ցուցանիշ: Մասնավորապես՝ այս տարվա առաջին ինը ամիսներին պետությանը պատճառված վնասը կազմել է 32.824.052 դրամ, որից 24.567.810 դրամ վերականգնվել է:

2018 թվականի 9 ամիսների ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների շրջանակներում եւ մարզում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել են 53 նյութեր, որից 45-ով հարուցվել են քրեական գործեր: Նյութերի նախապատրաստման ընթացքում պետությանը պատճառված 1.768.890 ՀՀ դրամ գումարը վերականգնվել է:

Հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում դատախազների անմիջական հետեւողականության եւ աշխատանքի արդյունքում վերականգնվել է պետության պատճառված 64.764.928 դրամ գումար, ինչը գրեթե 2 անգամ ավելի է նախորդ տարվա ամբողջ ժամանակահատվածի համեմատությամբ: Մնացած վնասը վերականգնելու ուղղությամբ Շիրակի մարզի դատախազների անմիջական հսկողությամբ կատարվում են անհրաժեշտ գործողություններ: Մասնավորապես վարույթն իրականացնող մարմնին հանձնարարվել է միջոցառումներ ձեռնարկել որպես մեղադրյալ ներգրավված սուբյեկտների հնարավոր գույք ունենալու հանգամանքը պարզելու եւ դրանց վրա կալանք դնելու ուղղությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության հարցերով մարզի դատախազության դատախազների կողմից դատարան է ներկայացվել 3 հայցադիմում՝ 1.133.010 ՀՀ դրամ գումար պետական բյուջե վերականգնելու պահանջով, որոնք գտնվում են քննության փուլում:

Տպել
1411 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին