8 անշարժ գույք, 2 թանկարժեք մեքենա, 1 մլն դոլարից ավելի միջոցներ. նախկին նախարարի ահռելի ունեցվածքը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Վահան Մարտիրոսյանը իր պաշտոնական լիազորությունները դադարեցնելուց հետո` 2018 թվականի մայիսի 18-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Որպես անշարժ գույք նախկին նախարարը հայտարարագրել է 2 հողամաս, 2 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում, 1 առանձնատուն, 1 այգետնակ, 1 ավտոտնակ եւ 1 հասարակական նշանակության շինություն: Որպես շարժական գույք Մարտիրոսյանը հայտարարագրել է 2 ավտոմեքենա «MERCEDES-BENZ S500L 4 MATIC» եւ «PORSCHE PANAMERA GTS 4.8» մակնիշների:

Մարտիրոսյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ ունեցել է բաժնեմաս` 50 հազար դրամի չափով, ինչպես նաեւ տարբեր չափերի հանձնած փոխառություններ` 100 հազար դոլարի չափով, 50 հազար դոլարի չափով, 310 հազար դոլարի չափով, 60 հազար դոլարի չափով եւ 19 մլն 500 հազար դրամի չափով:

Պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ՝ Մարտիրոսյանի դրամական միջոցները կազմել են 630 հազար դոլար, 335 հազար եվրո եւ 89 մլն դրամ:

Այս տարվա հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը Մարտիրոսյանը ունեցել է 49 մլն 770 հազար 177 դրամի չափով եկամուտ: Որից 3 մլն 820 հազար 177 դրամը գոյացել է աշխատավարձից, 32 մլն դրամը գոյացել է շահաբաժնից, իսկ 9 մլն դրամը եւ 4 մլն 950 հազար դրամը գոյացել են երկու տարբեր վարձակալության դիմաց ստացված վճարներից:

Տպել
3532 դիտում

Վրաստանի նախագահը համաներում է շնորհել հետախուզման մեջ գտնվող անձի. նախարար

Ներդրումային քաղաքականություն և խթանում. քննարկում Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչների հետ

Զոհրաբ Մնացականյանը Լատվիայի նախագահի ուշադրությունը հրավիրել է Հայաստանում ընթացող բարեփոխումների վրա

Կրակոցներ եւ սպանության փորձ՝ Արմավիրի մարզում. հանգամանքները պարզվում են

Մոսկվայում տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ. կմասնակցի նաեւ Հասմիկ Պապյանը

Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը պարտվեց մրցաշարի առաջին տուրում (տեսանյութ)

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու է 9 մարզիկ. ԿԳՄՍՆ

Արդարադատության փոխնախարարներն ընդունել են Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի պատվիրակությանը

Երեւանի 73 համարի երթուղին այլեւս չի սպասարկվում, քաղաքացիները ստիպված են երկու տրանսպորտային միջոցից օգտվել

Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու. Արթուր Ալեքսանյան

Հայաստանում առաջին անգամ հետիոտնային անցումներում տեղադրվել են երեխաների տեսքով ֆիգուրներ

Երեւանում Niva-ն մխրճվել է հայտնի երգիչ Գրիգոր Աղախանյանի կայանած Range Rover-ի մեջ

Վթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կա 2 տուժած

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 25 հրդեհ` ընդգրկելով մոտ 45 հա տարածք

Թուրքիայում կրկին քուրդ քաղաքապետ է ձերբակալվել

Աշտարակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Վանաձորցի քրեական հեղինակություն է բերման ենթարկվել․ նա հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանն ազատման դիմում է ներկայացրել

Բակո Սահակյանն ընդունել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

ԶՈՒ զորամասերից մեկում հակաօդային պաշտպանության մարզումներ են անցկացվել