Բան ունեք ասելո՞ւ, եկեք, հանրային քննարկմանն, ասեք, ֆեյսբուքում մի ակտիվացեք. Սամվել Բալասանյանը զայրացել է

Գյումրու ավագանին այսօր հերթական նիստն է գումարել: Օրակարգային 19 հարցերի մեծ մասով համայնքի բյուջեից տարբեր կազմակերպությունների դրամական միջոցներ հատկացվեցին որպես նվիրատվություն ձեւակերպմամբ: 8-րդ հարցը, սակայն, ավագանու նիստի հանգիստ ընթացքը խաթարեց: Ավագանուն առաջարկվեց քննարկել ամանորի միջոցառումների կազմակերպման եւ անցկացման համար հատկացնել 7 մլն դրամ, որից 3 մլն 800 հազար դրամը պետք է տրամադրվի տոնածառի եւ դեկորների նորոգման համար, 600.000 դրամ հատկացվելու է կազմակերպչական հարցերի եւ հյուրասիրությունների համար, 1 մլն դրամով էլ հրավառություն է կազմակերպվելու: Ավագանին դեմ եղավ, որ տոնական պարկերը, որոնք տրվում են տարբեր կազմակերպությունների եւ հաստատությունների երեխաներին, ձեռք բերվեն Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող Անուշարան» հրուշակեղենի ֆաբրիկայից: Այդ պարկերի համար վճարվելու է 2 մլն 300.000 դրամ:Սամվել Բալասանյանը տեղեկացրեց, որ իր «Անուշարանը» մրցույթի չի մասնակցում, իր հրուշակեղենի ֆաբրիկայի արտադրանքը կարող է գնել մրցույթը շահած անձը, պատրաստել իր տոպրակներն ու նվիրել երեխաներին: «Գալա» խմբակցության անդամներից մեկն ընդգծեց, որ շահող կազմակերպությունն ապրանքը գնում է միայն «Անուշարան»-ից: «Ինչու»,-հարցրեց Արման Գրիգորյանը: Քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստն էլ պատասխանեց, թե «Անուշարան»-ը Գյումրիում գործող կազմակերպություն է, եւ տարօրինակ ոչինչ չկա:Սամվել Բալասանյանը Լենա Ջիլավյանին խորհուրդ տվեց չշարունակել խոսակցությունն այդ թեմայով:

«Էդ «Անուշարան»-ը կփակենք, բոլորդ ուրախացեք։ Թող փակվի, «Անուշարան»-ի տորթը, կոնֆետը թող չգնեն: Է՞լ ինչ փակենք, գարեջուրն էլ փակե՞նք։  Զարմանում եմ, էլի ես: Ուղղակի վատ եմ զգում, հավատացեք: Ասենք «Անուշարան»-ից չեն առել, «Գրանդ Քենդի»-ից են առել, ի՞նչ, զարմանում մնում եմ, իրական եմ ասում, ո՞նց չեք պատկերացնում, դրանք աշխատատեղեր են: Օրենք հանեք, ասեք «Անուշարանի» տորթը լավը չէ, մի գնեք: Վերջացավ, թող փակվի էդ գործարանը, ուրախանաք»,-զայրացավ Սամվել Բալասանյանը:

Եւս մեկ խնդիր ծագեց ավագանու նիստի վերջին հարցի քվեարկությունից հետո: Ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցության անդամ Սաշիկ Մարտիրոսյանն ավագանու նիստից անմիջապես հետո արտահերթ նիստ անցկացնելու առաջարկ արեց: Ասաց՝ Գյումրու փողոցաշինական աշխատանքներից ավագանու անդամները բավարար չափով տեղեկացված չեն: Եվ շատ հարցեր ունեն, եւ լուրջ մտավախություն, որ դրանք ավարտին չեն հասցվելու: Առաջարկը մերժվեց, ասացին՝ ընթացակարգը թույլ չի տալիս:  «Ասում են՝ վայ, շենք չեմ կարող մտնել: Ես երեք ամիս չկարողացա տուն մտնել, դուրս գալ, մեքենան չէր կարող փողոց մտնել: Ի՞նչ կա դրա մեջ: Սկսել են ֆեյսբուքում ակտիվանալ: Քաղաքականացնում են մեր շինարարությունը: Թող չքաղաքականացնեն: Բան ունե՞ք ասելու, արեք հանրային քննարկման ժամանակ ասեք, լավ չենք աշխատու՞մ, դիմեք իրավապահ մարմիններին: Աշխատանքների համար 1 տարի է տրվում, իսկ մենք դրանք սեպտեմբերից ենք սկսել»,-ասաց Սամվել Բալասանյանը:

Տպել
3721 դիտում

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը