Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ: Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, նա ներկա էր Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի Մակեդոնիայի դեմ տնային հանդիպման նախախաղյա բաց մարզմանը: Խաղացողների հետ խոսելուց հետո Վանեցյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

-Ի՞նչ քննարկեցիք ֆուտբոլիստների հետ:

-Ֆուտբոլիստների հետ քննարկեցինք ընդհանուր առմամբ մեր հետագա անելիքները, վաղվա խաղը: Ֆուտբոլիստներին մաղթեցինք լավ խաղ, լավ տրամադրություն, որ հավաքվեն եւ լավ խաղան: Ջիբրալթարի հետ խաղի արդյունքը բոլորդ տեսաք: Չնայած պարտվել ենք, բայց, եթե վիճակագրությունը նայենք, երեւի վերջին շրջանում մեր ցույց տված ամենալավ խաղերից էր, բայց ամեն դեպքում ունենք պարտություն ինչ-ինչ պատճառներով: Պատճառները քննարկել ենք, շատ խորը մասնագիտական վերլուծության ենք ենթարկել, եւ կարծում եմ՝ առաջիկայում կներկայացնենք երկարաժամկետ ծրագիր, որի մասին իմ ընտրվելու օրը բարձրաձայնել եմ: Երկարաժամկետ ծրագրով կզարգացնենք մեր մանկապատանեկան ֆուտբոլը եւ կունենանք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների մեծ թվաքանակ, որոնցից գլխավոր մարզիչը կկարողանա ընտրել ֆուտբոլիստներ, որոնք կներգրավվեն ազգային հավաքականում:

-Իսկ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետ ի՞նչ խոսեցիք:

-Փորձել եմ ոգեւորել, ասել եմ, որ չընկճվի եւ իր ողջ ուժերը ներդնի վաղվա խաղին: Հուսով ենք՝ վաղը կունենանք դրական արդյունք:

-Արդյո՞ք կա կոնկրետ օր, որ կներյակցնեք Ձեր ծրագիրը:

-Ծրագիրը գրվում է: Արմեն Մելիքբեկյանն օրը կհեստակեցնի (խմբ. ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղարի ժամանակավաոր պաշտոնակատար): Ծանր գործ է ծրագիր գրելը՝ այն էլ երկարաժամկետ: Առաջիկայում կլինի:

-Գլխավոր նպատակը լինելո՞ւ է այն, որ մարզիչը կարողանա շատ ֆուտբոլիստներից լավ հավաքական կազմել:

-Այո՛: Ամենակարեւորը՝ մենք պետք է ունենանք շատ ֆուտբոլիստներ: Պետք է ունենանք ֆուտբոլով զբաղվող շատ մարդիկ, երեխաներ, որոնք կզբաղվեն... մանկապատանեկան ֆուտբոլը պետք է զարգանա, եւ հասնենք մի մակարդակի, որ մարզիչը կարողանա ընտրություն կատարել ֆուտբոլիստների մեջ: Ես չեմ ուզում թեգնահատել մեր այսօրվա հավաքականի ֆուտբոլիստներին, բայց, եթե օբյեկտիվ լինենք, նայում ենք խաղը, նայում ենք արդյունքները, եւ տեսնում ենք, որ այդ արդյունքները մեզ շատ չեն բավարարում: Այն քննադատությունը, որը հնչում է ֆուտբոլասեր հասարակության եւ մարդկանց կողմից, որոնք պրոֆեսիոնալ են զբաղվում ֆուտբոլով, ընդունելի է, հասկանում ենք, գիտակցում ենք, բայց ունենք այն, ինչ ունենք:   

-Երկարաժամկետ ծրագրի առաջին պտուղները ե՞րբ կտեսնենք:

-4-5 տարի հետո: Դիմում եմ նաեւ մեր հանրությանը՝ ֆուտբոլասեր հանրությանը: Ֆուտբոլը շատ զգայուն թեմա է, եւ ցանկացած պարտություն մեր ազգը շատ ծանր է տանում, ինչպեսեւ մենք: Եթե սովորական երկրպագուն ծանր է տանում, պատկերացրեք՝ մենք որքան ծանր ենք տանում: Այսօր քննարկել ենք, նայում ենք եւ ՀՀ-ում ունենք շուրջ 120 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, եւ պատկերացրեք՝ 120 ֆուտբոլիստի դեպքում պետք է ընտրություն կատարենք եւ ունենանք հավաքական: Մոլուցքի պես մի բան է. ողջ աշխարհով հայկական արմատներով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ ենք ման գալիս, որպեսզի բերենք թիմ, եւ չենք գնահատում լավն է, թե՝ վատը, փորձում ենք համոզել, որ խաղա: Բերում ենք, որոշ դեպքերում ունենում ենք դրական արդյունքներ, որոշ դեպքերում՝ ոչ այդքան դրական: Դիմում եմ հասարակությանը, ժողովրդին, ֆուտբոլասերներին եւ ուզում եմ խնդրել, որպեսզի լցվեն համբերությամբ եւ վստահեն մեզ: Առաջիկայում կտեսնեն գործուն քայլեր, որոնք կարճ ժամանակ հետո, որն այս պահին կարող է երկար թվալ՝ 4-5 տարի, կարճ ժամանակ հետո կբերի արդյունքի, որը կերեւա մեր ազգային հավաքական թիմերում: Շատ ցավալի է, բայց այսօր մեր երիտասարդական հավաքականներում չունենք ֆուտբոլիստների այն սերունդը, որը պետք է փոխվի, եւ ունենք այն, ին ունենք: Անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք:

-Յուրի Ջորկաեֆն ասել է, որ իրեն տեսնում է հայկական ֆուտբոլում: Դուք նրան տեսնո՞ւմ եք հայկական ֆուտբոլում:

-Նրա հետ հանդիպել եմ: Զրուցել ենք: Յուրի Ջորկաեֆն այսօր չունի պրոֆեսիոնալ մարզչի որակավորում եւ չի կարող ղեկավարել մեր ազգային թիմը: Մենք ունենք այսօր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ՝ Արմեն Գյուլբուդաղյանցը, որը շատ փորձառու է: Պետք չէ թերագնահատել Արմեն Գյուլբուդաղյանցի պրոֆեսիոնալ հատկանիշները: Նա աճեցրել է ֆուտբոլիստների շատ մեծ սերունդ, որոնք այսօր շատ լավ ֆուտբոլիստներ են, եւ կարծում եմ, որ բոլորս պետք է վստահենք նրան եւ ակնակալենք արդյունքներ: Բայց էլի եմ ասում՝ հրաշքներ չեն լինելու. չեմ ուզում կոպիտ բառեր ասել, մի խոսքով, չի կարող 20 տարվա փչացրածը 20 օրում ուղղվել: Հավատացեք, որքան դուք եք մտածում, երեւի, 10 անգամ ավելի մենք ենք մտածում այդ հարցի շուրջ, եւ ամենակարեւորը՝ մենք պետք է ունենանք հստակ զարգացման ծրագիր, որը կբերի մի իրավիճակի, երբ կունենանք պրոֆեսիոնալ բազմաթիվ ֆուտբոլիստներ, որնցից կկարողանանք ընտրություն կատարել:

-Ձեր կոչը ֆուտբոլասերներին:

-Իմ կոչն է ամեն դեպքում երկրպագել հավաքականին, աջակցել, դուխ տալ, դուխով երկրպագել, եւ հավատանք, որ մեր տղաները կկարողանան հավաքվել եւ ցույց տալ արդյունք:

-Երբ ընտրվեցիք նախագահ, նշեցիք, որ նախորդի դառը փորձը չի լինելու. մարզիչն է որոշումներ կայացնելու, եւ թիմի ներսի գործերին չեք խառնվելու: Արդյո՞ք Ազգերի լիգայի D դիվիզիոնի 3-րդ տուրի Ջիբրալթարի հետ խաղից առաջ Ձեր մտքում ունեիքն Ձեր կազմը, որը պետք է խաղար այդ օրը:

-Ես մտքումս ունեի ցուցակը: Մեկնարկային կազմում կային ֆուտբոլիստներ, որոնց չէի ցանկանա տեսնել (անուններ չեմ տա), բայց, եթե նշանակել ենք գլխավոր մարզիչ, պատավոր ենք վստահել նրան եւ սպասել արդյունքների: Եթե առաջիկայում վերլուծություն անենք, եւ արդյունքները չբավարարեն, մարզչին կարող ենք փոխել: Բայց այս պահին նման խնդիր չկա դրված: Ես լիովին վստահում եմ Արմեն Գյուլբուդաղյանցին եւ նրան մաղթում եմ լավ աշխատանք:

-Ջիբրալթարի դեմ հանդիպումից հետո լուրջ խնդիր առաջացավ երկրպագուների հետ: ՖԱՖ ու «Red Eagles» ֆան ակումբներն իրար կողքի էին նստած, ինչի արդյունքում քաշքշուկ եղավ: Չե՞ք կարծում, որ պետք է տարբեր տրիբունաներում նստեն:

-Շատ բացասական եմ գնահատում «Red Eagles»-ի եւ ՖԱՖ-ի հետ կապված այդ միջադեպը: «Red Eagles»-ը եւ ՖԱՖ-ը մշապես բողոքել են ֆուտբոլի ֆեդերացիայից. ասել են՝ իրենց տեղ չեն հատկացնում իրենց ուզած տեղերում, տոմսեր չեն վաճառում իրենց ուզած տեղերում, տոմսերի գները բարձր են եւ այլն, եւ այլն: Երբ նրանց հետ հանդիպել եմ՝ ե՛ւ «Red Eagles»-ի, ե՛ւ ՖԱՖ-ի ներկայացուցիչների հետ, առաջարկել եմ՝ մի խումբը մի դարպասի հետեւում նստի, մյուսը՝ մյուս դարպասի հետեւում: 2-ն էլ շատ բացասական են ընդունել այդ առաջարկը: Ասել են, որ դարպասի հետեւից նրանց ձայնը չի հասնում դեպի մարզադաշտ եւ չեն կարողանում նորմալ երկրպագել: Առաջարկ եղավ, որ նրանց հատկացնենք այն տեղերը, որոնք հիմա հատկացված են (խմբ. արեւելյան տրիբունա): Նրանք խոստացել են, որ որեւէ միջադեպ  չի լինի: Չեն պահել իրենց խոստումը: Չեմ ուզում այս պահին ասել՝ ով չի պահել, չնայած բոլորին հայտնի է: Ես ինքս չեմ ուզում գնահատական տալ: Խաղից հետո կրկին հանդիպել ենք ՖԱՖ-ի եւ «Red Eagles»-ի ներկայացուցիչների հետ: Նրանք խոստացել են շտկել իրենց մեջ եղած բոլոր տարաձայնությունները եւ այլեւս նման երեւույթների տեղիք չտալ: Վաղվա խաղին նրանք նույնպես կլինեն իրար կողքի: Հետագայում արդեն, երբ կունենանք ընդհանուր մարզադաշտի անվտանգության հայեցակարգը, որն այսօր, ցավոք, չունենք, այդ ժամանակ հստակ կգրվի, թե որտեղ պետք է լինեն այդ երկրպագուները:

-ՈՒԵՖԱ-ից արձագանք եղե՞լ է շշերը նետելու հետ կապված:

-ՈՒԵՖԱ-ից արձագանք կա, բայց այն պնդումը, որը ֆեդերացիան 100 հազար եվրոյով տուգանվել է, սուտ է: Կլինի ինչ-որ պաժամիջոց, որի մասին այս պահին դեռեւս չկա: Իհարկե լինելու է. ցանկացած արարք, որը կատարվում է խաղի ժամանակ ՈՒԵՖԱ-ի կողմից արժանանում է շատ խիստ գնահատականի, որը, բացի նրանից, որ ռեպուտացիոն ռիսկ է ֆեդերացիայի համար, նաեւ ինչո՞ւ ոչ մեծ ֆինանսական ծախսեր է, իսկ մեր ֆեդերացիան այսօր նման ճոխություն իրեն չի կարող թույլ տալ:

Տպել
5831 դիտում

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ