Նորմալ չի, որ մարդը 5 րոպե ավելի կանգնում է, 5 հազար դրամ տուգանք է. Նիկոլայ Բաղդասարյան

Երեւան քաղաքի արտահերթ ընտրություններից հետո դարձյալ առաջ է գալիս նախկինում բողոքի մեծ ալիք բարձրացրած հարցերից մեկը: Խոսքը կարմիր գծերի մասին է: Քաղաքացիները իրենց ավտոմեքենան կարմիր գծերով նշված փողոցներում կայանելու համար պետք է տարեկան 12 հազար դրամ վճարեն: Դրանից ստացվող գումարները պետք է գնային Երեւանի քաղաքային բյուջե, չնայած հանրության մեջ գրեթե կասկած չկար, որ դա գնում է ինչ-որ անձանց գրպանները: Մի քանի օր առաջ Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում նշել էր, որ կարմիր գծերի մասով ճիշտ կլիներ հանրաքվեի միջոցով երեւանցիները որոշեն, թե ինչ լուծում պետք է ստանա հարցը: Իսկ լրագրողների հետ զրույցում Հայկ Մարությանը նաեւ նշել էր, որ կարմիր գծերի եւ այդ փարկինգների գումարները գնում են քաղաքային բյուջե, եւ ինչ-որ խնդիրներ են լուծվում դրանով։

«Պիտի քարտեզագրվի Երեւան քաղաքը, նախատեսվեն վճարովի եւ անվճար կայանատեղեր»,- այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, որն օրերս հրաժարվել է Երեւանի ավագանու իր մանդատից:

- Պարոն Բաղդասարյան, ի՞նչ կարծիք ունեք կարմիր գծերի մասին, դրանք պե՞տք է լինեն Երեւանոմ, թե՞ ոչ:

- Ես ուզում եմ հարցն ավելի ճիշտ շարադրել, կայանատեղեր Երեւանում պե՞տք են, թե՞ ոչ: Իհարկե, կայանատեղեր Երեւանում պետք են, եւ ոչ ոք չի կարող ասել՝ պետք չէ: Այլ հարց է, թե ինչ քաղաքականությամբ դրանք պետք է տեղադրված լինեն: Այն քաղաքականությունը, որն այսօր կա, կարծում եմ, սխալ է: Շատ սխալ է կազմակերպված, ես դրա մասին բազմաթիվ հրապարակումներ ունեմ: Այն բացարձակապես նախատեսված չի քաղաքի բնակիչների, քաղաք հյուր եկողների համար: Այսինքն, այն տրամաբանությունը, որը կա եվրոպական զարգացած երկրներում պահպանված չի: Խոսքը չի վերաբերում գնային մոտեցումներին, խոսքը վերաբերում է կայանատեղերի կազմակերպվածության մասին: Այսինքն, որտեղ անվճար կայանատեղերը բացակայում են, որտեղ կայանատեղերը այնպես են կազմակերպված, որ մեքենան կարող է գալ կանգնեցնել ու 5 տարի չշարժվել: Իսկ քաղաքացին այդ կարմիր գծերի համար ամսական վճարում է 12 հազար դրամ: Ազատ տեղեր ոչ միշտ կան: Այդ սերվիս ասածը բացակայում է ընդհանրապես: Շատ հարցեր կան դրա վերաբերյալ, մի հարց չի, որ ասեմ՝ այս մի հարցն է, սխալ են արել, դա կուղղեն, ամեն ինչ նորմալ կգնա:

- Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում նշել էր, որ կարմիր գծերի մասով ճիշտ կլիներ հանրաքվեի միջոցով երեւանցիները որոշեն, թե ինչ լուծում պետք է ստանա հարցը: Արդյո՞ք դա հարցի լուծման ճիշտ տարբերակն է՝ հաշվի առնելով, որ երեւանցիների մեծ մասը ավտոմեքենա չունեն եւ հետեւաբար՝ այդ գումարը վճարելու հետ կապված մտահոգություններ չունեն:

- Կայանատեղերի հարցն այն հարցն է, որ պետք է որդեգրեն նոր քաղաքային իշխանությունները: Դա տեղական հանրաքվեի հարց չէ: Այսինքն, քաղաքային իշխանությունները պետք է զբաղվեն եւ հենց այդ քաղաքականությամբ նոր կայանատեղեր ստեղծեն: Մեր ծրագրի մեջ կար դրա մասին նշումներ, ես անձամբ մասնակցել եմ այդ ծրագրի կազմակերպմանը: Շատ լավ պատկերացնում եմ՝ ինչպես դա կարելի է իրականացնել եւ չեմ կարծում, որ այդ հարցում ներքաղաքային իշխանությունները խնդիր կունենան:

- Այսինքն, դա ինչպե՞ս է լինելու, հանրաքվե՝ այո կամ ո՞չ:

- Տեղական հանրաքվեն լրիվ ուրիշ հարցեր է լուծում: Այն չի կարող հարց լուծել, որտեղ ավտոկայանատեղի լինի: Պիտի քարտեզագրվի Երեւան քաղաքը, նախատեսվեն վճարովի եւ անվճար կայանատեղեր: Իմ կարծիքով՝ պետք է տարբեր կայանատեղեր տարբեր ժամանակահատված ունենան եւ տարբեր գներ ունենան եւ կարեւորը՝ վճարման համակարգը պետք է վերանայվի:

- Այսինքն, ներկայիս գործող ձեւը փոխվելո՞ւ է:

- Ներկայիս համակարգը աշխատող չի: Այս համակարգը հարմարեցված է կոնկրետ սեփականատիրոջ համար, կոնկրետ փող աշխատելու համար: Այն բացարձակապես հարմարեցված չի: Մի օրինակ բերեմ. ձեւավորված համակարգով միայն մեկ ամիս կարող ես վճարել կայանատեղիի տարեկան վճարում, եթե այդ ամիսը բաց ես թողնում, էլ չես կարող տարեկան վճարել: Դա անտրամաբանական բան է, մարդը եթե այս ամիսը Հայաստանում չեղավ, վերջ, էլ չի կարողանալու տարեկան վճարում կատարել: Նման բան չի կարող լինել:

- Լրագրողների հետ զրույցում Հայկ Մարությանը նշել էր, որ կարմիր գծերի եւ այդ փարկինգների գումարները գնում են քաղաքային բյուջե, եւ ինչ-որ խնդիրներ են լուծվում դրանով։ Մենք գիտենք, որ նախկինում խոսակցություններ կային, որ այդ գումարները ինչ-որ անձանց գրպաններն են գնում, սակայն այստեղից մեկ այլ հարց է առաջանում: Ինչի՞ համար էին վարորդները պայքարում՝ ավելորդ վճարների՞, թե որ այդ գումարը բյուջե գնալու փոխարեն ինչ-որ անձանց գրպաններն էր գնում:

- Կոնկրետ իմ մոտեցումն այն է, որ նախկինում անհասկանալի էր՝ ինչի՞ համար էր այդ գումարները գնում ինչ-որ կոնկրետ սեփականատերերի, որովհետեւ այն բացարձակապես սպասարկում չի պահանջում: Ես չեմ տիրապետում դրա ֆինանսական կողմին, բայց իրավական կողմին տիրապետում եմ, ուսումնասիրել եմ: Այդ մոտեցումը օրենսդրությանը հակասում էր: Ցանկացած տեղ կարող էին կարմիր գիծ գծել եւ ասել՝ պետք է փող վճարել կայանելու համար: Այդպես չպետք է ամեն ինչը զարգանա: Մարդիկ այդ անարխիայի դեմ էին պայքարում: Ես ինքս էլ դեմ եմ, որ չկանոնակարգված ինչ-որ փող աշխատելու միջոց լինի ինչ-որ մարդկանց համար: Խնդիրը ոչ թե այն է, թե որտեղ գնաց գումարը, այլ այն է, որ այնպես կազմակերպեն, որ հարմար լինի:

Ավելի լավ է մի քիչ ավել վճարեմ, բայց խնդիր չունենամ կայանատեղերի, քան թե այսօր ես այդ գումարը վճարում եմ, բայց էլի չեմ կարողանում մեքենա կայանել: Մարդը շրջանից գալիս է, պետք է մեքենան կանգնեցնի, տեղ չկա կանգնեցնելու` անվճար:

- Այսինքն, խնդիրը նրա մեջ է, որ նորմալ ծառայություն չե՞ն մատուցում:

- Ճիշտ ծառայություն չի մատուցված: Ծառայությունը նա է, որ իրենք պետք է տեղ հատկացնեն մեքենադ կայանելու: Այդ տեղ հատկացնել մեքենան կայանելու ծառայությունը բացարձակապես ճիշտ չի կազմակերպված:

- Չնայած դուք հրաժարվել եք Երեւանի ավագանու ձեր մանդատից, բայց ամեն դեպքում, որպես իրազեկ մարդ, կասե՞ք, թե ինչ տարբերակներով պետք է քաղաքային նոր իշխանությունը այս հարցը լուծի:

- Որպես մասնագետ ձեզ ասեմ. առաջինը պիտի քարտեզագրվի քաղաքը: Պետք է քաղաքը քարտեզագրվի, քարտեզագրման արդյունքում կազմվի, թե որտեղ ինչ ձեւ է պետք ստեղծել: Այսինքն. որտեղ է անվճար պետք, որտեղ վճարովի, որտեղ պետք է խանութները վերանայվեն: Փողոցների կառուցվածքը փոփոխելու խնդիր կա կայանման համար: Սրանք հարցեր են, որ պետք է քաղաքապետարանը գծագրելու միջոցով հատ-հատ լուծի: Լիքը հարցեր կան, որ պետք է կետ առ կետ վերանայվեն, դա հանրաքվեի խնդիր չի: Պետք է ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետների միջոցով այդ հարցը լուծի:

- Իսկ գնային քաղաքականությունը վերանայելու կարիք կա՞, թե նորմալ գներ են:

- Նորմալ չի: Նորմալ չի, որ մարդը մարզից գալիս է, կանգնելու տեղ չկա: Նորմալ չի, որ մարդը 5 րոպե ավել կանգնում է, 5 հազար դրամ տուգանք է:

- Այսինքն, դրանք բոլորը պետք է վերանայվե՞ն:

- Այո:

Տպել
5649 դիտում

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ