Այս ընտրությամբ արմավիրցիներն ընտրելու են հեղափոխության շարունակությունը. Դավիթ Խուդաթյան

Մի քանի օրից՝ հոկտեմբերի 21-ին, քաղաքապետի արտահերթ ընտրություններ են լինելու նաեւ Արմավիր քաղաքում: Այստեղ նախընտրական քարոզարշավն ընթանում է բնականոն հունով, եւ ինչպես մեր զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» դաշինքի՝ Արմավիրի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խուդաթյանը՝ բոլոր թեկնածուների համար առկա են քարոզչության հավասար պայմաններ:

Խուդաթյանը մեր զրույցում ասաց, որ իրենք քարոզարշավի մեկնարկից ի վեր արդեն հասցրել են լինել քաղաքի մոտ 80 տոկոսում. «Ինչպես ի սկզբանե հայտարարել էինք՝ դուրս ենք եկել քայլարշավի եւ լինելու ենք քաղաքի բոլոր բակերում, թաղամասերում, շփվելու ենք մարդկանց հետ, ներկայացնելու ենք մեր ծրագիրը: Հիմա կարող ենք փաստել, որ քաղաքի մոտ 80 տոկոսում հասցրել ենք լինել, մյուս մասն առաջիկա օրերին կկազմակերպենք»:

Նա ասաց, որ, դատելով քաղաքացիների արձագանքներից, նրանց ժպիտներից՝ «Իմ քայլը» դաշինքի՝ Արմավիրի թիմի շուրջ դրական մթնոլորտ է. «Միայն նկատվում է ֆեյքերի ակտիվացում: Դա էլ երեւի կապված է նոր տեխնոլոգիաների հետ, բայց դա էլ քարոզարշավի բնական փուլ է»,- նշեց Խուդաթյանը:

Ինչ վերաբերում է ֆեյքերի գոյությանը, քաղաքապետի թեկնածուն կարծում է, որ դրանք էլ քարոզարշավի ընթացքում օգտագործվող գործիքներ են, սակայն իրենք երբեւէ չեն դիմելու այդ մեթոդին. «Մենք չենք սեւացնում ոչ մի թեկնածուի: Բայց իրենք էլ ունեն ընտրվելու խնդիր, եւ այդ ֆեյքերի միջոցով տարածում են, թե մենք շահարկում ենք հեղափոխությունը, ասում են՝ ես ու վարչապետը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ ենք: Բայց ես հստակ ուզում եմ ասել, որ մենք որեւէ տեղ չենք շահարկել հեղափոխության անունը: Սա մի պրոցես է, որը հեղափոխության տրամաբանական շարունակությունն է, եւ այն տրամաբանական ավարտին կարող են հասցնել մարդիկ, որոնց քաղաքական կենսագրությունը մաքուր է:

Այո՛, մենք ասում ենք, որ այս ընտրությամբ մարդիկ ընտրելու են հեղափոխության շարունակությունը: Եւ մենք վստահ ենք, որ ՀՀԿ-ի համար նախկինում աշխատածները չեն կարողանալու մեր քաղաքում իրագործել այդ հեղափոխությունը: «Իմ քայլը» հեղափոխական թիմ է, հետևաբար՝ թիմի թեկնածուն չի կարող հանդես գալ չհեղափոխական դիրքերից»,- ասաց Դավիթ Խուդաթյանը՝ հավելելով, որ իրենք վարչապետ Փաշինյանի հետ ընդհանրապես քավոր-սանիկական հարաբերություններ չունեն եւ իրենք ուղղակի թիմակիցներ, կուսակցության ակունքում կանգնած մարդիկ են,- «Մենք ժպիտով ենք պատասխանում ֆեյքերին, այս ամենին եւ հաշվի ենք նստում միայն ժողովրդի հետ»,- ասաց նա:

Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար եղած 3 ամիսների ընթացքում ինքը հասցրել է ծանոթանալ քաղաքի բոլոր խնդիրներին. «Եւ առաջին խնդիրը, որը հուզում է Արմավիրի բնակիչներին, խմելու ջրի հարցն է, ապա փողոցների լուսավորության հարցը, բազմաբնակարանների տանիքների հարցը: Դրանք 1970-80-ականների շենքեր են, որոնց տանիքները գրեթե չեն վերանորոգվել»,- ասաց Դավիթ Խուդաթյանը:

Խուդաթյանի կարծիքով՝ անլուծելի խնդիրներ ոչ մի բնագավառում չկան, այլ կան խնդիրներ, որոնց համար կարճ ժամանակ է հարկավոր եւ խնդիրներ, որ երկարաժամկետ լուծում են պահանջում. «Մենք մեր ծրագրում ներկայացրել ենք ամբողջը եւ փորձում ենք տեղ հասցնել մեր ասելիքը: Պետք է հստակ ֆիքսենք մի կարեւոր հանգամանք՝ անլուծելի խնդիրներ չկան»,- մեր զրույցում ասաց Արմավիրի քաղաքապետի թեկնածուն:

Խուդաթյանը նշում է, որ իրենք պարտավորություն են վերցրել քաղաքացիների առաջ, որ կստեղծեն այնպիսի միջավայր, որտեղ քաղաքացիները կորոշեն, թե ով է ընտրվելու. «Եթե որոշեն, որ ես պետք է ընտրվեմ, ապա կընտրվեմ ես, եթե որոշեն, որ այլ թեկնածու պետք է ընտրվի, ուրեմն կընտրվի այլ թեկնածու»:

«Իմ քայլ»-ի քաղաքապետի թեկնածուն ասաց, որ մյուս թեկնածուների հետ իրենց հարաբերությունները մինչ օրս ծավալվել են բացառապես քաղաքակիրթ դաշտում, եւ կոնֆլիկտային իրավիճակ չի ստեղծվել: Խուդաթյանն իր ընտրվելու եւ չընտրվելու դեպքում պատրաստ է համագործակցել մյուս թեկնածուների հետ, քանի որ իր համար առաջնայինը ոչ թե սեփական հաղթանակն է, այլ քաղաքացու. «Այն քաղաքական թիմը, որի անդամն եմ ես, Հայաստանում գործող իշխանությունն է: Ուրեմն, մենք չենք կարող չհամագործակցել մյուսների հետ: Ես այստեղ եմ ապրում, այստեղ են մանկապարտեզ ու դպրոց գնալու իմ նոր ծնված երեխաները, այնպես որ՝ մեր թիմը մշտապես համագործակցելու է, եւ մենք անմնացորդ ծառայելու ենք միայն քաղաքացու հաղթանակին. առաջնայինը ոչ թե իմ, այլ քաղաքացու հաղթանակն է»,- ասաց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խուդաթյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արմավիրցին ինչո՞ւ հենց Դավիթ Խուդաթյանին պետք է ընտրի, վերջինս պատասխանեց, որ իրենց թիմը քաղաքացիներին խոստանում է, որ նրանք Արմավիրում կզգան փոփոխությունների ալիքը. «Ես եւ իմ թիմը պետք է ցույց տանք, որ փոփոխությունների ալիքը տրված է Արմավիրում, եւ եթե քաղաքացին ուզի, այդ տրամաբանությամբ կընտրի մեզ: Կարծում եմ՝ արմավիրցիներն ընկալել են փոփոխությունները եւ հասկացել, որ մենք ունենք քաղաքական կամք՝ այդ փոփոխություններն իրականացնելու»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Խուդաթյանը:

Հիշեցնենք, որ սույն թվականի հոկտեմբերի 21-ին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ եւ համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ:

Արմավիրի քաղաքապետի ընտրություններին մասնակցում է 4 թեկնածու՝ Օհան Հարությունյանը, Սեւակ Մինասյանը, Ժիրայր Աբրահամյանը եւ Դավիթ Խուդաթյանը:

Դավիթ Խուդաթյանն այս պահին Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է, քաղաքապետի պարտականությունները ստանձնել է հունիսի 27-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Ավելի վաղ՝ հունիսի 22-ին, Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հայտարարել էր, որ վաղաժամկետ դադարեցնում է Արմավիրի քաղաքապետի լիազորությունները:

Տպել
4913 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա