Մենք դադարեցման որոշում չենք կայացրել, մենք հաշվարկել ենք բնության վնասները. Վ. Պեպանյան

Հոկտեմբերի 10-ին ՀԺ-ն գրել էր, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի բանվորները փակել էին Մ-6 միջպետական ճանապարհն ու «Հարավկովկասյան երկաթուղու» երկաթգիծը: Ալավերդու պղնձաձուլական գործարանը շահագործող «Էյ Սի Փի» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը ՀԺ-ի հետ զրույցում նշել էր, որ որոշել են փակել գործարանը, քանի որ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը վերջերս ընկերությանը տուգանել է 380 մլն դրամով: Մեջլումյանը նշել էր, որ առաջադրանք են ստացել մինչեւ տարեվերջ արտանետումները 90 տոկոսով նվազեցնել, ինչը պրակտիկորեն անհնար է: Նա հավել էր, որ մյուս տարի եւս կարող են գալ ու նույնքան տուգանել, քանի որ հարցը տեխնոլոգիապես լուծում չունի: Մեջլումյանը նաեւ նշեց, որ եթե ընկերությունն անցնի այլ ղեկավարի, ապա այն միանշանակ կփակվի, քանի որ պարզապես հումքի մատակարարում չի լինի: Նրա խոսքով՝ գործարանի փակման պատճառով 620 աշխատակից անգործ կմնա:

«Մենք դադարեցման որոշում չենք կայացրել: Մենք հաշվարկել ենք բնության վնասները եւ հանձնարարական ենք տվել, որպեսզի իրենք վերացնեն առկա իրավախախտումները»,- այս մասին մեր զրույցում ասաց բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանը:

- Պարոն Պեպանյան, Ալավերդու պղնձաձուլական գործարանը շահագործող «Էյ Սի Փի» ընկերության ղեկավարությունը նշում է, որ հնարավոր չէ մինչեւ տարեվերջ տեսչական մարմնի տված առաջադրանքը կատարել: Ի՞նչ խնդիր եք ներկայացրել ընկերությանը:

- Մենք ստուգում ենք իրականացրել ընկերությունում, պարզվել են որոշակի բնապահպանական իրավախախտումներ: Բնությանը հասցված վնաս է հաշվարկվել եւ հանձնարարական է տրվել ընկերությանը, որպեսզի վերացնեն առկա իրավախախտումները, հիմնականում արտանետումները համապատասխանեցնել նորմերով թույլատրված չափաքանակներին:

- Իսկ դա հնարավո՞ր է այդչափ նվազեցնել, քանի որ ընկերությունը նշում է, որ ձեր նշած առաջադրանքը կատարելը պրակտիկորեն անհնար է: Եւ տեսչական մարմինը մյուս տարի եւս կարող է գնալ ու նույնքան տուգանել, քանի որ հարցը տեխնոլոգիապես լուծում չունի:

- Ես ճիշտն ասած, իրենց մեկնաբանությունները ճիշտ չեմ գտնում մեկնաբանել: Բայց փաստը նա է, որ մենք իրենց հանձնարարական ենք տվել եւ այդ հանձնարարականով մինչեւ դեկտեմբերի 25-ը իրենք պետք է ներկայացնեն կատարված աշխատանքների մասին:

- Տեսչական մարմինը կառավարության հետ հաշվի առե՞լ է ռիսկերը, քանի որ հիմա բողոքի ալիք է բարձրացել այնտեղ եւ 600-ից ավելի աշխատակից գործազուրկ է մնալու ընկերության փակվելու դեպքում:

- Մենք դադարեցման որոշում չենք կայացրել: Մենք հաշվարկել ենք բնության վնասները եւ հանձնարարական ենք տվել, որպեսզի իրենք վերացնեն առկա իրավախախտումները:

- Սա առաջին դե՞պքն է, որ ընկերությունը նման իրավախախտման համար տուգանվում է տեսչական մարմնի կողմից:

- Դա ոչ թե տուգանք է, այլ բնությանը հասցված վնասն է: Նախկինի հետ կապված չեմ կարող ասել, քանի որ բնապահպանության եւ ընդերքի տեսչության կողմից, որը ձեւավորվել է 1 տարի առաջ, ստուգում չի իրականացվել այնտեղ: Մեր կողմից սա առաջին ստուգումն էր:

- Տեսչական մարմինը հնարավո՞ր է համարում, որ խնդիրը մինչեւ դեկտեմբերի 25-ը հնարավոր կլինի կարգավորել:

- Այդ առումով, ինչպես գիտեք, տեսչական մարմնի նախաձեռնությամբ եւ առաջարկով հանրային լսումներ էին կազմակերպվել Ալավերդի քաղաքում, որպեսզի խնդիրը ներկայացվի հանրությանը, եւ փորձ արվի ընկերությանը ներկայացնել իրենց դիտարկումները, որովհետեւ բացի այն, որ կա իրավախախտում, կա բնությանը հասցված վնաս, որը մեր վերահսկողության տիրույթում է գտնվում, կան նաեւ ժողովրդի դժգոհությունները` նաեւ առողջապահական թեմաներով, որը արդեն մեր վերահսկողության տիրույթում չի: Այդ նպատակով այդ հանրային լսումները կազմակերպվել են, որպեսզի բոլոր կողմերին լսելի լինի, հարցը բարձրացվի եւ լուծումների հանգեն:

Մենք ընդամենը իրականացրել ենք օրենքով սահմանված մեր լիազորությունները: Վեր ենք հանել այն իրավախախտումները, որոնք կան եւ օրենքով սահմանված կարգով հանձնարական է տրվել, որպեսզի իրենք աշխատանքներ տանեն դրանց վերացման ուղղությամբ եւ ներկայացնեն: Եթե չեն կարողանա, դա արդեն այլ հարց է, երբ այդ հանձնարարականի ժամկետը կլրանա, այդ ժամանակ արդեն նորովի կարելի է հարցին մոտենալ:

Քանի որ հարցի հետ կապված որոշ թյուրընկալումներ կան, թե տեսչական մարմինը փակում է ընկերության գործունեությունը, ես ուզում եմ ֆիքսենք, որ տեսչական մարմինը գործարանի դադարեցման որոշում չի կայացրել:

Տպել
2605 դիտում

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան