Նման պայմաններում ներդրումներ չեն կարող լինել․ տնտեսավարողը դիմել է ՊԵԿ նախագահին

15/10/2018 schedule13:20

Եղեգնաձորի «Տարոն» ԲԲԸ-ի տնօրեն Հայկ Իսախանյան բաց նամակ է հղել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին՝ մտահոգություն հայտնելով, որ ՊԵԿ-ի կողմից իրականացվող վարչարարությունը մնացել է նախկինի նման անփոփոխ։

«Հարգելի պարոն Անանյան

Մենք` տնտեսվարողներս, այս նոր իրականության պայմաններում մտածում էինք, որ անցյալում են մնացել արհեստական, շինծու դժվարությունները, որոնք, կարծես թե, կանխամտածված ստեղծել էին ՀՀ-ում`  արդյունաբերությունը, տնտեսությունը քանդելու, լուծարելու, սնանկացնելու և արտադրական   հարաբերությունները դժվարացնելու համար:

Սակայն,  դեռևս ՊԵԿ-ի կողմից իրականացվող վարչարարությունը մնացել է նախկինի նման անփոփոխ․ երևի անհրաժեշտ են մի քանի հեղափոխություններ, որպեսզի ՊԵԿ-ի կողմից իրականացված վարչարարությունում գերիշխեն, անվերապահորեն կատարվեն Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքները և օրինական ուժի մեջ մտած դատական վճիռները, որոնց պայմաններում անդունդի եզրին հասած մեր տնտեսությունը հնարավորություն կունենա զարգանալ։

Մեր Ընկերության նկատմամբ, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր (արդեն շուրջ քսան տարի) ՊԵԿ-ի   կողմից շարունակում է իրականացվել ոչ իրավաչափ գործողություններ`ընկերությանը հասցնելով սնանկացման, լուծարման եզրին: ՊԵԿ-ի կողմից կայացվել է գանձման որոշում 1992 թվականին գոյացած  ինչ-որ թվացյալ պարտքի վերաբերյալ, որը չի արտացոլված Ընկերության մասնավորեցման փաթեթում և չի  ամրագրվել Կառավարության թերթ Ազդագրով: ՊԵԿ-ի կողմից իրականացրած վարչարարությունը մենք   որակում ենք բացահայտ տեռոր մեր Ընկերության նկատմամբ:

Նման պայմաններում ցանկացած ներդրող, Կառավարության հրավերքներից ոգևորված, տեսնելով մեր   իրականությունը` չի ցանկանա կատարել ներդրումներ:

Հարգելի պարոն Անանյան

Պատրաստ ենք ևս մեկ անգամ Ձեր անմիջական մասնակցությամբ քննարկել և գտնել ողջամիտ լուծումներ` գործող օրենքների սահմաններում, որոնք հնարավորություն կտան Ընկերությանը` վերսկսել արտադրական գործունեությունը, հակառակ դեպքում մենք՝ Ընկերության 300 բաժնետերերս, ստիպված դուրս կգանք փողոց` ծառացած խնդիրների լուծումը այնտեղ փնտրելու  նպատակով»:

Տպել
4403 դիտում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը