Գնաճի տեմպերը սեպտեմբերին ավելացրել են․ ԿԲ-ն վստահեցնում է՝ մտահոգվելու կարիք չկա

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2018 թվականի սեպտեմբերին Հայաստանում 12-ամսյա գնաճը (այս տարվա սեպտեմբերը՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ) կազմել է 3.5%։

Փաստորեն, որոշակի դանդաղումից հետո հուլիսից սկիզբ առած միտումը շարունակվում է՝ գնաճն արագանում է։ Ինչպես տեսնում եք ստորեւ բերված գծապատկերում, ապրիլից սկսած՝ գնաճը սկսեց դանդաղել եւ հունիսին հասավ մինչեւ 0.9%, ինչը մի շարք տնտեսագետների մոտ մտահոգության առաջացրեց, որ նման տեմպով շարունակելու դեպքում կարող ենք կրկին մտնել գնանկումային փուլ, գրում է b4b.am-ը։

Սակայն հուլիսից սկսած գնաճը կրկին սկսեց արագանալ։ 12-ամսյա կտրվածքով գնաճի ավելի բարձր ցուցանիշ այս տարի գրանցվել է միայն մարտ ամսին՝ 3.7%։

SGI-SEP

Նշենք, որ գնաճին ամենաշատը նպաստել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների ապրանքախումբը, որն ամենամեծ կշիռն ունի սպառողական գների ինդեքսի հաշվարկի մեջ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, թանկացել են 5.3%-ով։

Ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի գները 12 ամսվա կտրվածքով աճել են 5%-ով, առողջապահության ոլորտի ծառայությունների գները՝ 4.5%-ով, տրանսպորտի ենթախմբի ապրանք-ծառայությունները թանկացել են 5.9%-ով, ռեստորանների եւ հյուրանոցների ծառայությունները՝ 5.1%-ով։ Կրթության գծով գնաճը 2.4% է։

Հագուստի եւ կոշիկի, բնակարանային եւ կոմունալ ծառայությունների, տնային գործածության առարկաների ապրանքախմբերի գների աճը աննշան է։

Իսկ կապի ոլորտում եւ տարբեր ապրանքներ/ծառայություններ խմբում անգամ գրանցվել է թեթեւ գնանկում։

Նշենք  նաեւ, որ ըստ Կենտրոնական բանկի՝ գնաճը կպահպանվի նպատակային ցուցանիշից փոքր-ինչ ցածր մակարդակում եւ կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ։

Տպել
3435 դիտում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա