ԵԽԽՎ գործընկերները ընդգծել են իրենց աջակցությունը ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությանը․ Նազարյան

Ազգային ժողովի Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ներկայացրել է անցած շաբաթ՝ Ստրասբուրգում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընթացքում իր ունեցած հանդիպումների արդյունքները:

Նա նախ հիշեցնում է, որ վերջերս հրապարակվեց ԵԽԽՎ-ի մշտադիտարկման հանձնաժողովի համազեկուցող Յուլիա Լովոչկինայի (Ուկրաինա) հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների վերաբերյալ, որում նա մասնավորապես ասում էր, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության թիվը ցույց է տվել, որ հանրային վստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ դեռ ցածր է և կոչ արել, որ Հայաստանում հարգեն ժողովրդավարական արժեքները…

«Մի կողմ դնելով այն փաստը, որ եվրոպական շատ երկրներում, Արևելյան գործընկերության անդամ երկրներում տեղական մարմինների ընտրությունների ժամանակ գրեթե նույն չափի կամ աննշան տարբերությամբ մասնակցություն է գրանցվում, շատ տարօրինակ է նման գնահատական տալ մի հանրությանը, որը գոնե վերջին տասնամյակում երբեք այսքան շահագրգիռ չի եղել իր մասնակցությամբ քաղաքական գործընթացների վրա ազդելու առումով:

ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքյեի և ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղար Վոյչեխ Սավիցկի հետ հանդիպումների ժամանակ, տեղեկացրել եմ, որ մենք, անչափ կարևորելով Հայաստանում ԵԽԽՎ-ի կողմից իրականացվող մոնիտորինգային գործընթացը, ակնկալում ենք, որ այսուհետ մոնիտորինգի համազեկուցողները կլսեն բոլոր կողմերի փաստարկները, այլ ոչ թե հիմք կընդունեն ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության կարծիքը, որը դեռ մեծամասամբ ներկայացնում է ՀՀԿ-ն և իրենց կողմնապահ հայտարարություններով չեն ստվերի ԵԽԽՎ-ի հեղինակությունը, ինչպես նաև թույլ չեն տա, որ իրենց անունը շահարկվի քաղաքական նպատակներով:

ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքյեն, ով ուշադրությամբ հետևել է Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին, շնորհավորեց մեզ (Հայաստանին) բացառապես խաղաղ եղանակով իշխանափոխության կապակցությամբ:

ԵԽԽՎ-ի նախագահը և ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղարի հայտնած միակ մտահոգությունը վերաբերում էր ԸՕ-ի և ընտրությունների ժամկետին, Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությանը: Միաժամանակ, ԵԽԽՎ նախագահը հատուկ ընդգծեց, որ դա իր անձնական կարծիքն է, և որ վերջնական որոշումը ՀՀ կառավարությունը պետք է կայացնի։

Հանդիպել եմ նաև հոկտեմբերի 11-ին նոր նշանակված մոնիտորինգային խմբի համազեկուցող Անդրեյ Շիրչելի (Սլովենիա) հետ: Ասել եմ, որ պատրաստ ենք նոյեմբերին ընդունել մոնիտորինգային խմբին Հայաստանում, պատասխանել բոլոր հարցերին և որ որևէ խոչընդոտ չկա նրանց աշխատանքը մեր երկրում արդյունավետ կազմակերպելու համար:

Հանդիպումներ եղել են նաև Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ Բոյանա Ուրումովայի, ԵԽԽՎ նախկին նախագահ, ԵԽԽՎ-ի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբի նախկին ղեկավար և Կիպրոսի պատվիրակության ղեկավար Ստելլա Կիրիակիդեսի, ԵԺԿ խմբի նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Պոսիեժի և Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավար Իըն Լիդդել-Գրեյնջերի հետ:

Բոլոր հանդիպումների ժամանակ ներկայացրել եմ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքները, կառավարության առաջնահերթությունները, տեղեկացրել եմ ներքաղաքական վերջին զարգացումների, քաղաքական ուժերի հետ բանակցությունների արդյունքների և հասարակական տրամադրությունների վերաբերյալ։

ԵԽԽՎ գործընկերները հստակորեն ընդգծել են իրենց աջակցությունը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, շեշտել իրավիճակի զարգացման ողջ ընթացքում Սահմանադրության պահպանման, զոհերի և անկարգությունների բացակայության կարևորությունը և հայտնել են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին իրենց օժանդակության մասին։ Միաժամանակ, առկա էր ընդհանուր ըմբռնում, որ, իրապես, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն անհրաժեշտություն է, ինչը թույլ կտա հանգուցալուծել ներկայումս ծառացած քաղաքական ճգնաժամը։ ԵԽԽՎ ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել ուղարկել դիտորդական առաքելություն՝ ընտրությունները դիտարկելու համար:

Այցի ընթացքում կազմակերպչական աջակցության համար շնորհակալ եմ Եվրոպայի խորհրդում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանին», - ասված է Նազարյանի Facebook-յան գրառման մեջ:

Տպել
1405 դիտում

Մեր ընթացիկ խնդիրը հայեցկարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ

Թող 98թ․-ից առաջ միլիոններ կուտակեին, առյուծներ քշեին. Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի շնորհավորական ուղերձների մասին

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին