Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է

«Ծնունդդ շնորհավոր, Տիգրանս»,-նկարին նայելով եւ հազիվ լսելի ձայնով շշնջաց տիկին Գոհարը՝ 2016-ի  ապրիլյան պատերազմում նահատակված գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանի մայրը: Տղան այսօր ոչ թե կդառնար,այլ՝ դարձավ 22 տարեկան: Տիգրանն Աբգարյանների ընտանիքում բացակա է ֆիզիկապես:  Նրա մասին անցյալով չեն խոսում:Տիգրանի ծննդյան օրը տան բակում կանգնեցված հուշաքարի մոտ ծաղիկներ խոնարհվեցին եւ մոմեր վառվեցին: Երկինք բարձրացան խաղաղության աղավնիները: Այն խաղաղության, հանուն որի Տիգրանն ու ընկերները նահատակվեցին:Երկրորդ տարին առանց Տիգրանի, բայց նրա սովորույթներով: Պատմում են, որ ամեն տարի իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 14-ին, Տիգրանը բարձրանում էր բակի ընկուզենու վրա, ճոճում ճյուղերը: Թափված ընկույզն ընկերներով հավաքում էին եւ համարում, որ տարվա բերքահավաքն ավարտված Է:Տիգրանի նահատակվելուց հետո ծննդյան օրը ընկուզենին իր շուրջն է համախմբում Տիգրանի հարեւաններին, ընկերներին, հարազատներին եւ այն դպրոցի փոքրիկներին, որտեղ սովորել է նա: Տիգրանի ընկերներն են բարձարնում ծառին: Թափվող ընկույզը հավաքում են ներկաները, հիմնականում փոքրիկները՝ որպես շարունակվող կյանքի եւ հարատեւության խորհրդանիշ: Այսօր էլ փոքրիկներն ընկույզները հավաքեցին:Ներսում նրանց տանկի տեսքով տորթն է  սպասում: Տիգրանը աշխուժություն եւ շարժում էր սիրում, սիրում էր հյուրասիրել, ժպտալ էր սիրում,-պատմում է տանկիստի մայրը: Գոհարն ասում է քանի ինքն ապրում է, ապրում է նաեւ Տիգրանը:Աբգարյաններն այսօր հատուկ հյուր ունեին՝ փոքրիկ Տիգրանն էր եկել: Այս շիկահեր տղան արյունակցական որեւէ կապ չունի Աբգարյանների հետ: Նա ծնվեց 2016-ի ապրիլի 10-ին: Ծնողները նորածին որդուն անվանեցին Տիգրան՝ ի պատիվ Ջեբրայիլում նահատակված Տիգրան Աբգարյանի: Երեխայի հետ ծնողները Աբգարյաններին հաճախ են այցելում: Տիկին Գոհարն իր Տիգրանին է նմանեցնում փոքրիկին:Հիշեցնենք, որ Տիգրանը Ջեբրայիլի հատվածում ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերն անակնկալի գալով թշնամու հարձակումից, մղվել է առաջնագիծ, մտել թշնամու 8 տանկերի մեջ,   անզիջում մարտնչել: Տիգրան Աբգարյանն իր տանկով  թշնամու 3 տանկ է ոչնչացրել եւ  նահատակվել: Ամբողջ  մարտի ընթացքում Տիգրան Աբգարյանի տանկի վրա ծածանվել է հայոց եռագույնը։Տիգրան ԱբգարյանըԼՂՀ  Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական Ծառայություն» մեդալով։

Տպել
5929 դիտում

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան

Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (ֆոտոռեպորտաժ)

«Քաղաքի օր» տոնակատարության շրջանակում շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը. բացմանը ներկա էր վարչապետը (տեսանյութ)

«Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է

Գյումրու օրվա տոնական միջոցառումներին է միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը (լուսանկարներ, տեսանյութ)

Գյումրին բոլոր հարցերում յուրահատուկ տեղ ունի․ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցում է «Քաղաքի օր» միջոցառմանը

Չապնի եւ Սեւաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 110 բնակիչ տարհանվել է

Գյումրիում մեծ տոնախմբություն է. նշվում է քաղաքի օրը (լուսանկարներ)

Երեւանյան բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դին, կողքին՝ ատրճանակ. Shamshyan.com

Էստոնիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց Ալաշկերտ

«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհի հետեւանքով տուժած բոլոր քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցներից

Փաշինյանը հրապարակել է իր եւ տիկնոջ լուսանկարը՝ գովազդելով հայկական արտադրության վերնաշապիկները

Հունան Պողոսյանը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել՝ Սյունիքի մարզում աննախադեպ հրդեհների առնչությամբ

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. առկա է 5 ծխացող օջախ

ՊԵԿ-ը 1 մլն 938 հազար դրամով տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը

«Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը գոհ է հրշեջների աշխատանքից

Մեկ օրում ՀՀ տարածքում գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 75 հրդեհ

G7-ի ղեկավարները դեմ են Իրանի՝ միջուկային զենք ունենալուն

Գյումրին պատրաստ է քաղաքի տոնին. միջոցառմանը ներկա է լինելու նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 13 մարտական հաշվարկ