Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը չկարողացավ շտկել մրցաշարային գործերն Ազգերի լիգայում։ D խմբի 3-րդ տուրում պարտվեց ֆուտբոլային գաճաճ երկիր համարվող Ջիբրալթարին։ Քիչ առաջ Վազգեն Սարգսյան անվան «Հանրապետական» մարզադաշտում, որում այսօր ազատ տեղերը քիչ էին, զիջեց 0-1:

Առաջին խաղակեսում հաջողությանն ավելի մոտ էին հայերը։ Գոլեր, սակայն, առաջին 45 րոպեների ընթացքում չգրանցվեցին։ 2-րդ կեսի սկզբում հյուրերը տհաճ անակնկալ մատուցեցին հայ երկրպագուներին։ Սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց, Հրայր Մկոյանը, եւ մրցավարի նշանակած 11-մետրանոցը 50-րդ րոպեին անվրեպ իրացրեց Ժոսեֆ Չիպոլինան։ Բաց թողած գոլից հետո հայերը նետվեցին գրոհների։ Վտանգավոր պահեր էին ստեղծում, իրական հնարավորություններ ստացան, սակայն անգամ 1 միավոր վաստակել չկարողացան։

Ջիբրալթարն այս մրցաշարում իր առաջին հաղթանակը եւ ընդհանրապես իր պատմության մեջ առաջին հաղթանակը պաշտոնական խաղում տարավ Հայաստանի դեմ խաղում ու վաստակեց 3 միավոր։ Հայաստանն էլ մնաց 3 միավորով։ Հաջորդ հանդիպումը ՀՀ ընտրանին նույնպես կանցկացնի տանը։ Հոկտեմբերի 16-ին «Հանրապետականում» կընդունի Մակեդոնիային։

Տպել
2357 դիտում

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է

Դատական բարեփոխումները չպետք է խաթարեն համակարգի բնականոն աշխատանքը. դատավորների միություն

Երևանում 50-ամյա որդին ծանր մարմնական վնասվածքներ էր հասցրել 76-ամյա հորը

Երևանում ծառից էլեկտրալարով կախվել է 62-ամյա տղամարդ. մահից առաջ երկտող է թողել

ԿԳ նախարարի եւ ԵԹԿՊԻ ուսանողների հանդիպումն ավարտվել է. նրանք էլի կհանդիպեն

Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ եւ Ծաղկավան համայնքների համար ձեռք կբերվի կոմբայն. Սիփան Փաշինյան

Կառավարությունը 2 համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություն անցկացնելու մասին որոշում կկայացնի

Ներդրողի միջոցներով վերգետնյա անցում կառուցելու առաջարկը ինչո՞ւ է մերժվել․ պարզաբանում

Գառնիկ Բադալյանը նշանակվել է Աֆղանստանում ՀՀ դեսպան

Պատվաստման տարեք ձեր երեխաներին. վարչապետը հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ Զուր Հաուզենին

Պատրաստվում են անցնել հակագրոհի ամբողջ ճակատով. «Ժողովրդի դեմ խաղ չկան»-ն պետք է ամեն օր ապացուցել

Տիմատիի ու Նազիմայի նոր տեսահոլովակում Հայաստանի բնությունն է՝ իր ողջ շքեղությամբ (տեսանյութ)

Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով 5 վիրավոր ՀՀ քաղաքացի կա. ԱԳՆ

Խոսրով Հարությունյանը դատական հայց է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ

Հրդեհվել է Սպիտակ քաղաքի զինկոմիսարիատի տանիքը

Հավատարիմ եմ եղել իմ կանանց ու դավաճանել եմ սիրուհիներիս. հայտնի մտքեր Ազնավուրից

Չենք բողոքարկի որոշումը, քանի դեռ դատարանը չի հանդիսանում խախտված իրավունքը վերականգնող մարմին. Սանասարյան

Մայիսի 27-ին դատավորների արտահերթ ժողով է հրավիրվել

Բյուջեի 62 մլրդ դրամ ավելցուկի մի մասով զինվորների և ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա. ինչպես ծախսել մնացածը

Շիրակի մարզից ԱՆ ուղղաթիռով հիվանդ է տեղափոխվել Երեւան