Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է համագործակցել իսպանացի Խինես Մելենդեսի հետ (լուսանկարում): Նախատեսվում է, որ մասնագետը Հայաստան ժամանի աշնանը, ու քննարկվի նրա՝ ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հարցը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը:

«Բանակցում ենք իսպանացի շատ հայտնի մարդու հետ, որը հոկտեմբերի կեսերին կամ նոյեմբերի սկզբներին խոստացել է գալ Երեւան, քննարկել տեխնիկական տնօրենի հարցը: Անպայման տեխնիկական տնօրենը լինելու է արտասահմանցի հանրաճանաչ մասնագետ, եւ հույս ունենք իսպանացի Խինես Մելենդեսը: Նա 2008 թվականից սկսած Իսպանիայի բոլոր հաղթանակների հիմքն է: Հիմնական ծանրությունը շատ կցանկանանք, որպեսզի տեղափոխվի տեխնիկական տնօրինության վրա. դա մանկապատանեկան հավաքականներն են, երիտասարդական, որոնք ազգային հավաքականի հիմքերն են»,- ասաց նա:

Ֆեդերացիայում վստահ են, որ այսպես հնարավոր կլինի իրականացնել նոր ղեկավարության հիմնական նպատակներից մեկը՝ զարգացնել տարբեր տարիքային խմբերի ֆուտբոլը: Վերջին շրջանում մարզչական փոփոխություն է տեղի ունեցել ոչ միայն ազգային հավաքականում, այլեւ մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկանների հավաքականներում: Խզվել են արգենտինացիների հետ պայմանագրերը: Մ-17 հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարեն Բարսեղյանը, Մ-19 տարեկանների գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար՝ Արթուր Ոսկանյանը: Նիկողոսյանը նշում է, որ արտասահմանցի մասնագետները Հայաստանում աշխատելու են, սակայն ոչ բոլոր թիմերն են լինելու նրանց ղեկավարության տակ: Նրանց թիվը լինելու այնքան, որքան բավարար է այդ թիմերում անհրաժեշտ արդյունք ապահովելու, ինչպես նաեւ հայ մարզիչների հետ փորձի փոխանակման համար:

«Ուզում ենք փոխել համակարգ, բայց այս պահին կհրաժարվենք մանկապատանեկան հավաքականներն ամբողջությամբ արտասահմանցիներին տրամադրելուց: Գուցե լինեն 1-2 մասնագետ, որոնց հետ կաշխատեն հայ մարզիչներ, քանի որ հեռանկարում պետք է ունենանք հայ մարզիչների որոշակի համքարություն, որոնք ունակ են մարզելու թե՛ մանկապատանեկան հավաքականներ, թե՛ խմբեր: Բոլորս սեւեռվել ենք ազգայինի վրա եւ մոռանում ենք՝ ովքեր են աշխատում երեխաների հետ: Ծրագրերից մեկը մանկապատանեկան ֆուտբոլի մարզիչների հետ է կապված՝ սկսած աշխատավարձերից վերջացրած նրանց գործառույթներով: Բոլորը հարցնում են՝ որքան է ստանալու ազգայինի գլխավոր մարզիչը, բայց մանկապատանեկան թիմերի մարզիչները չեն կարող 120 կամ 150 հազար դրամով լավ երեխաներ պատրաստել: Պետք է ուրեմն սկսենք այդտեղից»,- ասաց նա:

Եթե 68-ամյա Մելենդեսի հետ պայմանավորվածություն ձեռք չբերվի, նրա հետ համագործակցությունը հնարավոր է նաեւ այլ ձեւաչափով: Իսպանացին համաձայն է ամեն դեպքում ծրագիր գրել հայկական ֆուտբոլի զարգացման համար եւ երաշխավորել այլ մասնագետի, որը կիրականացնի այն:

Տպել
3929 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա