Նորընտիր քաղաքապետը նիստին մասնակցում էր առանց փողկապի՝ ցույց տալու, որ եկել է ծառայության

Այսօր Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստն էր: Քաղաքապետ Հայկ Մարությանը դրան ներկայացել էր առանց փողկապի: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ այդպիսով հավաստում է ծառայելու իր պատրաստակամությունը:

«Փողկապի բացակայությունը նշան է, որ ես եկել եմ ծառայության, մեր թիմը եկել է ծառայության, եւ ծառայելու ենք բառի բուն իմաստով: Իհարկե, կլինեն իրենց բնույթով խիստ պաշտոնական, տոնական միջոցառումներ, երբ փողկապ կկապեմ, բայց առօրյայում եւ աշխատանքում լինելու եմ այսպես, որովհետեւ վստահեցնում եմ ձեզ, չեմ նստելու աշխատասենյակում, վազվզելու եմ ամբողջ քաղաքում, հետեւելու եմ աշխատանքներին: Սա մեծ քաղաք է եւ պահանջելու է ամենօրյա աշխատանք»,- ասաց նա:

Երեւանի ավագանու անդրանիկ նիստը բացեց տարիքով ամենաավագը՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Պիպոյանը, ապա շարունակեց քաղաքապետ Հայկ Մարությանը։ Իր ելույթում նա նշեց, թե երջանիկ է, որ ավագանու անդամները, այդ թվում եւ ինքը, ներկայացնում են Երեւանի բնակիչներին՝ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների արդյունքում: «Մենք ունենք պատմական հնարավորություն՝ ի կատար ածել այն բոլոր երազանքները, որ տարիներ շարունակ ունեինք եւ ի կատար ածել այն բոլոր երազանքները, որ ունեին մեր Երեւանի բնակիչները, մեր հարազատ երեւանցիները։ Վստահ եմ, որ այս ավագանու կազմով՝ անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ խմբակցությունների պատկանելությունից, մենք կանենք այնպես, որ մեր երեւանցիները ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե եւ ամեն վայրկյան ժպտան։ Երեւանի ավագանու ամբողջ կազմը ես դիտարկում եմ որպես մեկ մարմին եւ չեմ տարբերակում ըստ խմբակցությունների, որովհետեւ մենք բոլորս՝ այս 65 ավագանին, պետք է աշխատենք միասին, պետք է ամեն վայրկյան մտածենք մեր քաղաքի, մեր երեւանցիների մասին»,- ասաց նորընտիր քաղաքապետը՝ գործընկերներն խնդրելով հետամուտ լինել Երեւանի բնակիչների յուրաքանչյուր խնդրին ու ահազանգին:Նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին՝ Երեւանի քաղաքապետարանի շենքում: Դրանից հետո միայն նա կստանձնի քաղաքապետի լիազորությունները: Իր աշխատասենյակում Մարությանը դեռ չի եղել: Այնտեղ պատրաստվում է մտնել միայն երդմնակալությունից հետո: Իսկ մինչ այդ կշարունակի ծանոթանալ աշխատակազմի հետ, քննարկել կադրային հարցեր:

«Չեմ էլ եղել աշխատասենյակում, ամսի 13-ից հետո կմտնեմ, կտեսնեմ, կծանոթանամ: Հիմա ծանոթանում եմ աշխատակազմի հետ, քննարկում ենք կադրային հարցեր եւ այլն: Քաղաքապարանի հետ կապված կոնկրետ որոշումներ ես այս պահին չեմ կարող կայացնել»,- ասաց Հայկ Մարությանը: Նա վստահեցրեց, որ ինքը պատրաստ է համագործակցել այն կադրերի հետ, որոնք պրոֆեսիոնալ են, պատրաստ են աշխատել նոր Հայաստանի կանոններով եւ օրենքի հետ խնդիր չունեն: Ասաց, որ կադրերին աշխատանքից ազատելը ինքնանպատակ չէ, բայց միեւնույն ժամանակ նկատեց, որ դա չի նշանակում, թե փոփոխություններ չեն լինելու: «Չեմ կարող ասել՝ մինչեւ հիմա աշխատանքներ չեն եղել, ոչ մի բան չի արվել: Գործեր արվել են, բայց դա չի եղել ծառայություն, եւ եթե մարդիկ պատրաստ են ծառայել, նրանք չունեն օրենքի հետ ոչ մի խնդիր (սա շատ կարեւոր է), ես պատրաստ եմ աշխատել բոլորի հետ: Բայց դա չի նշանակում՝ բոլորը մնալու են, որովհետեւ շատ-շատերը զբաղեցրել են ինչ-որ պաշտոններ եւ ընդհանրապես չեն իմացել՝ ինչ են անում եւ վստահ եմ, չեն ուզենա ծառայել ժողովրդին: Լինելու է անհատական որոշում»,- մանրամասնեց նորընտիր քաղաքապետը: Երեւանի Էրեբունի եւ Արաբկիր վարչական շրջանների ղեկավարները դեռ ավագանու նիստից առաջ հրաժարվել էին զբաղեցրած պաշտոնից: Հայկ Մարությանն ասաց, որ առհասարակ վարչական շրջանների ղեկավարների թեկնածուներ ունեն, բայց անուններ հրապարակելը թողեց հետագային, երբ արդեն լինեն վերջնական որոշումներ:

Ինչ վերաբերում է քաղաքապետի լիազորությունները ստանձնելուց հետո առաջին անելիքներին, նա ասաց. «Առաջին քայլերը լինելու են՝ կապված քաղաքային տնտեսության հետ: Առաջնահերթ պետք է լուծենք աղբահանության հարցը: Սա շատ կարեւոր է: Եվ արդեն քայլ առ քայլ՝ մնացած հարցերը, որոնց մասին մեր նախընտրական ծրագրում նշել ենք»:

Հ.Գ. Երեւանի ավագանու առաջին նիստի օրակարգում ընդգրկված էր նաեւ մշտական հանձնաժողովների նախագահների եւ տեղակալների ընտրության հարցը: Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցությունից Աշոտ Մնացականյանը, տեղակալ՝ Լեւոն Հովհաննիսյանը, Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ եւ տեղակալ ընտրվեցին Սաթենիկ Մկրտչյանը եւ Հակոբ Մելիքյանը՝ դարձյալ «Իմ քայլը» խմբակցությունից: Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցությունից Արսեն Կարապետյանը, տեղակալ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Մարկոս Հարությունյանը, ավագանու Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցությունից Արուսյակ Ջուլհակյանը, տեղակալ՝ Գայանե Մելքոմ Մելքոմյանը: 

Հայկ Մարությանն ընդգծեց, որ չորս հանձնաժողովի նախագահներից երեքն անկուսակցական են, ինչը խոսում է իրենց համար պրոֆեսիոնալիմի առաջնայնության մասին: Հիշեցնենք, որ ԿԸՀ որոշման համաձայն՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը ընտրությունների արդյունքում ստացել է 57 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 5 եւ «Լույս» դաշինքը՝ 3 մանդատ: «Իմ քայլը» առաջարկել էր հանձնաժողովներից մեկի փոխնախագահի պաշտոնում ընտրել «Լույս» դաշինքի թեկնածուի, ինչն արել էր նաեւ ԲՀԿ-ի դեպքում եւ ինչն ընդունվել էր: «Լույսը», սակայն, մերժել էր այդ առաջարկը: Դավիթ Խաժակյանը պատժառաբանեց, որ կարծում են՝ պաշտոնները պետք է բաշխվեն քվարկության արդյունքների հետ համամասնությունը պահպանելով:

Երեւանի ավագանու հաջորդ նիստը կանցկացվի նոյեմբերի 13-ին:

Տպել
3829 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին