Լոռիում փակել են Մ-6 ճանապարհն ու երկաթգիծը. Ալավերդու գործարանը փակման եզրին է

Ալավերդու պղնձաձուլական գործարանի բանվորները փակել են Մ-6 միջպետական ճանապարհն ու «Հարավկովկասյան երկաթուղու երկաթգիծը: Քաղաքում տարածված լուրերի համաձայն, գործարանը առաջիկա օրերին փակվելու է, ինչի արդյունքում շուրջ 700 աշխատակից կդառնան գործազուրկ: Ավելի վաղ համայնքային աջակցման ու համախմբման ՀԿ-ի ղեկավար Օլեգ Դուլգարյանը Ալավերդուց ՀԺ-ին հայտնեց, որ բազմաթիվ աշխատակիցներ ու ալավերդցիներ այս պահին հավաքվել են եկեղեցու բակում եւ նախատեսվում է ժամը 13:00-17:00-ը փակել միջպետական ճանապարհն ու երկաթուղին: Դուլգարյանի խոսքով, ըստ տարածված լուրերի, գործարանի փակման պատճառը վերջերս կառավարությանն առընթեր բնապահպանական տեսչական մարմնի կողմից գործարանի վրա դրված մի քանի 100 մլն դրամի տուգանքն է:

«Էյ Սի Փի» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց, որ որոշել են փակել գործարանը. «Տեսչական մարմինը վերջերս մեզ տուգանել է 380 մլն դրամով: Երեկ կոլեկտիվի կողմից պահանջ է առաջադրվել, որից մեկը բնապահպանական խելամիտ թույլտվություն տրամադրելն է, մենք առաջադրանք ենք ստացել մինչեւ տարեվերջ արտանետումները 90 տոկոսով նվազեցնել, ինչը պրակտիկորեն անհնար է, 2-րդ հարցը, որ աջակցություն ցուցաբերվի հայ-չինական պրոյեկտի իրականացմանը, ինչն իրենից ենթադրում է պետական երաշխավորություն, եւ այդ պարագայում միանշանակ մենք կունենանք էկոլոգիապես մաքուր արտադրություն, եւ 3-րդ պահանջը, որպեսզի պետությունը իր աջակցությունը ցուցաբերի ՎՏԲ բանկի հետ ունեցած «Էյ Սի Փի» ընկերության հարցերում կարգավորում մտցնելուն»,- ասաց Մեջլումյանը, հավելելով, որ եթե ընկերությունն անցնի այլ ղեկավարի, ապա այն միանշանակ կփակվի, քանի որ պարզապես հումքի մատակարարում չի լինի:

Մեջլումյանի խոսքով՝ գործարանի փակման պատճառով 620 աշխատակից անգործ կմնա:

Ընկերության տնօրենն ասաց, որ բազմաթիվ քննարկումներ են իրականացրել կառավարության տարբեր անձանց հետ, սակայն որեւէ խնդիր չի լուծվել. «Հոկտեմբերի 1-ին հանրային քննարկում էր կազմակերպվել բնապահպանության նախարարության ընդերքի տեսչական մարմնի կողմից, այնտեղ եւս քննարկվել է հարցը, բոլոր ճանապարհներով հարցը քննարկել ենք, բայց անօգուտ, փոխարենը 2 օր առաջ հանձնարարական ստացանք, արտանետումները 90 տոկոսով կրճատելու մասով, ինչը անհնարին է եւ համարժեք գործարանի փակվելուն»:

Անդրադառնալով տուգանքին, Լուսինե Մեջլումյանն ասաց, որ տուգանել են վերջին 3 տարում արտանետումների սահմանային նորմաները գերազանցելու համար, որպես շրջակա միջավայրին պատճառված վնաս. «Մյուս տարի եւս կարող են գալ ու նույնքան տուգանել, քանի որ հարցը տեխնոլոգիապես լուծում չունի»:

«Էյ Սի Փի» ընկերության տնօրենը վերջում հավելեց, եթե կառավարությունից որեւէ արձագանք չստանան, ապա ամենաուշը երկուշաբթի աշխատանքները կդադարեցվեն:

 

Տպել
5096 դիտում

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում